Jump to content

Հարյանա

Հարյանա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
Ներառում էFaridabad division?, Ambala division?, Gurgaon division?, Hisar division?, Rohtak division? և Karnal division?
ՎարչկենտրոնՉանդիգարհ
Օրենսդրական մարմինՀարյանայի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներհինդի և Haryanvi?
Բնակչություն27 761 063 մարդ (2016)
Տարածք44 212 կմ²
Հիմնադրված էնոյեմբերի 1, 1966 թ.
Սահմանակցում էՓենջաբ, Ռաջասթան, Ուտար Պրադեշ, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Ուտարկհանդ, Հիմաչալ-Պրադեշ և Chandigarh?
Ժամային գոտիUTC+5:30
ՓոխարինեցEast Punjab?
ISO 3166-2 կոդIN-HR
29°11′03″N 76°19′29″E / 29.184166666667°N 76.324722222222°E / 29.184166666667; 76.324722222222
haryana.gov.in

Հարյանա, նահանգ հյուսիսարևմտյան Հնդկաստանում։ Կազմավորվել է 1966 թվականին, Փենջաբ նահանգի հարավային շրջաններից, որտեղ բնակչությունը խոսում է հինդու լեզուներով։ Տարածությունը 44 հազար կմ² է, բնակչությունը՝ 11 միլիոն (1975 թվականին), վարչական կենտրոնը՝ Չանդիգարհ։ Գտնվում է Ինդոս-Գանգեսյան դաշտավայրում։ Տնտեսությունն ունի ագրարային բնույթ։ Ցանքատարածությունների 40%-ը ոռոգվում է։ Մշակում են ցորեն, գարի, կորեկ, ընդեղեն, բամբակենի, շաքարեղեգ, յուղատուներ (գետնընկույզ և այլն)։ Զբաղվում են ցեղական խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են բամբակեղենի, սննդի (հիմնականում շաքարի), ապակու, թղթի արտադրությունը։ Կա տրակտորի գործարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 310
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարյանա» հոդվածին։