Հիմաչալ Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հիմաչալ Պրադեշ
A Village near Trilokinath temple, Lahaul.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ և տարածաշրջան
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՇիմլա
ԲԾՄ2319 մետր
Օրենսդրական մարմինHimachal Pradesh Legislative Assembly?
Բնակչություն6 864 602 մարդ (2011)[1]
Տարածք55 780 կմ²
Himachal Pradesh in India (claimed and disputed hatched).svg
Հիմնադրված է1971 թ.
Սահմանակցում էՈւտարկխանդ, Փենջաբ, Հարյանա, Ջամմու և Քաշմիր, Ladakh?, Տիբեթի ինքնավար շրջան և Ուտար Պրադեշ
Ժամային գոտիUTC+5:30
ISO 3166-2 կոդIN-HP
Փոստային ինդեքսներ17
Ավտոմոբիլային կոդHP
himachal.nic.in

ՀիմաչալՊրադեշ (հինդի՝ हिमाचल प्रदेश, ՄՀԱ։ ɦɪmaːtʃəl prəd̪eːʃ ; անգլ.՝ Himachal Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում։

Տարածքը 55 673 կմ² է, բնակչությունը՝ 6 856 509 (2011 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Սիմլա։ Նահանգի տարածքը հատվում է Արևմտյան Հիմալայների լեռնաշղթաներով։ Անտառապատ է։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, անտառահատմամբ, արհեստագործությամբ, դեղաբույսերի մթերմամբ։ Արդյունահանվում է քացախ։ Հիմաչալ-Պրադեշում է գտնվում Աիմլա լեռնային առողջարանը։

Հինդիից թարգմանաբար «հիմաչալ» նշանակում է «ձնածածկ լեռների երկիր», իսկ «պրադեշ» բառը նշանակում է «շրջան, տարածաշրջան»[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառը Խաջջիարում

Նահանգը հյուսիսում սահմանակցում է Ջամմու և Քաշմիր, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Փենջաբ, հարավում՝ Հարյանա և Ուտար Պրադեշ, հարավ-արևելքում՝ Ուտարակհանդ նահանգների և արևելքում՝ Տիբեթի ինքնավար շրջանի հետ։ Հյուսիսում և արևելքում ձգվում են Հիմալայների լեռնաշղթաները (նահանգի սահմաններում 6-7 հազար մետր բարձրություններ), հարավում՝ Սիվալիկ լեռնաշղթան։ Գլխավոր գետը Սաթլեզ գետն է (Ինդոսի վտակ)։ Հիմաչալը գտնվում է արևմտյան Հիմալայներում։ Զբաղեցնում է 55 673 կմ² տարածք[3]։ Հիմաչալ-Պրադեշը լեռնային նահանգ է՝ ծովի մակարդակից 650-6000 մ բարձրությունների վրա[4]։

Լահուլ, Հիմաչալ-Պրադեշ

Ցամաքուրդը բաղկացած է գետերից և սառցադաշտերից։ Հիմալայան գետերը հատում են ամբողջ լեռնաշղթան։ Որոշ գետերի տարիքն ավելի բարձր է, քան լեռնաշղթայի տարիքը[5]։ Հիմաչալի գետերը թափվում են և՛ Ինդոսի, և՛ Գանգեսի ավազան։ Գետային համակարգի մեջ են մտնում Չինաբ, Ռավի, Բիաս, Սաթլեզ և Ջամնա գետերը։ Այդ գետերն ունեն ձնհալքային և անձրևային սնում[6]։

Նահանգում վառ արտահայտված է բարձր գոտիականությունը։ Կլիման հարավում շոգ մերձարևադարձային է, իսկ հյուսիսում և արևելքում՝ ցուրտ, ալպիական[7]։ Այնպիսի վայրերում, ինչպիսին է Դարմսալան, շատ են անձրևները, իսկ Լահաուլ և Սփիտիում հաճախ լինում են ցուրտ և չոր եղանակներ։ Հիմաչալում կա երեք սեզոն՝ շոգ, ցուրտ և անձրևոտ։ Շոգ սեզոնը («ամառ») շարունակվում է ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջը։ Նահանգի մեծ մասում (բացի ալպիական գոտուց) այդ սեզոնին տաք է՝ 28-32 ˚C: Ձմեռը տևում է նոյեմբերի վերջից մինչև մարտի կեսերը։ Ալպիական հատվածում (հիմնականում >2200 մ) հաճախ ձյուն է տեղում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտային ճանճորսը՝ Կուլու քաղաքում:
Հիմալայան մոնալը Սիմլայի թռչունների պարկում:

2003 թվականի «Հնդկաստանի անտառների հետազոտություն» հաշվետվության համաձայն, անտառային տարածքները կազմում են Հիմաչալ Պրադեշի տարածքի 66,52 %-ը, սակայն անտառային ծածկույթի մակարեսը կազմում է ընդամենը 25,78 %[8]: Նահանգի բուսականությունը կախված է բարձրությունից և խոնավությունից։

Նահանգի հարավային (ցածրադիր) հատվածն ունի ինչպես արևադարձային և մերձարևադարձային չոր լայնատերև անտառներ, այնպես էլ խոնավ արևադարձային անտառներ[8]։

Հիմաչալը իր այգիների շնորհիվ մրգային նահանգ է համարվում։ Գարնան ամիսներին այստեղ ծաղկում են դաշտային ծաղիկները։ Աճեցվում է թրաշուշան, մեխակ, թավշածաղիկ[9], վարդ, քրիզանթեմ, կակաչ և շուշան։

Հիմաչալում հանդիպում է թռչունների 1200 տեսակ և կենդանիների 359 տեսակ[10]։ Ամենահայտնիներն են՝ ընձառյուծը, ձյունահովազը (նահանգի պաշտոնական կենդանին), մշկայծյամը, սևագլուխ տրապոգանը և այլն։ Նահանգում գործում է 12 արգելանոց և արգելոց։ Կուլու վարչական կենտրոնում գտնվող Մեծ Հիմալայներ ազգային պարկը ստեղծված է Հիմալայան լեռնաշղթայի բնությունը պահպանելու համար, մինչդեռ Պին հովիտը (ազգային պարկ) պահպանում է ցուրտ անապատի բուսական և կենդանական աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «Literal meaning of Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-20 
  3. «Statistical Facts about India»։ www.indianmirror.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  4. «Himachal at a glance»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-20 
  5. «Rivers in Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  6. «Rivers in Himachal Pradesh»։ Suni Systems (P)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-04-28 
  7. «Climate of Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  8. 8,0 8,1 Himachal Pradesh Forest Department։ «The Forests»։ National Informatics Center, Himachal Pradesh։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2008-04-03 
  9. In Himachal Pradesh Striking gold with marigold
  10. «Fauna»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-28 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 406 CC BY-SA icon 80x15.png