Տրիվանդրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
մալայալամ՝ തിരുവനന്തപുരം
Thiruvananthapuram Montage.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես214,86 կմ²
ԲԾՄ10±1 մետր
Պաշտոնական լեզումալայլամ[1] և անգլերեն
Բնակչություն743 691 մարդ (2011)[2]
Ժամային գոտիUTC+5:30[3]
Հեռախոսային կոդ0471
Փոստային ինդեքսներ695001
##Տրիվանդրամ (Հնդկաստան)
Red pog.png

Տրիվանդրամ[4][5](մալայալամ՝ തിരുവനന്തപുരം, tiruvaṉantapuraṁ), քաղաք Հնդկաստանում, Կերալա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հինդուստան թերակղզու արևմտյան ափին։ Այն ձգվում է բլուրների արանքում[6]։ Քաղաքի բնակչությունը կազմում է 752 490 մարդ, իսկ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 1,68 միլիոն մարդ։ Տրիվանդրամը իր մեծությամբ հինգերորդն է և հանդիսանում է նահանգի խոշորագույն քաղաքը[7][8]։ Մահաթմա Գանդին այն անվանել է Հնդկաստանի հավերժ կանաչ քաղաք։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը ծագում է մայայալամայան Տիրուվանանդապուրամ բառից, որը նշանակում է «քաղաք Անանդայի»[9]։ Անվանումը կապված է աստվածության հետ, որին նվիրված է տաճար, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Տաճարը համարվում է քաղաքի այցեքարտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրուվանանդապուրամը տեղակայված է հին առևտրային շրջանում։ Ըստ ավանդության` Օֆիրը, որը Սողոմոնի նստավայրն էր, մ.թ.ա. 1036 թվականին, գտնվում էր Տիրուվանանդապուրամում։ Քաղաքային նավահանգիստը վաղուց եղել է առևտրային կենտրոն։ Քաղաքային և մշակութային պատմության վաղնջական շրջանը առանձին է զարգանում է Կերալա նահանգում։ Քաղաքի առաջին կառավարիչները հարաբերության մեջ են մտնում Այ դինաստիայի հետ։ X դարում նրա անկումից հետո քաղաքն անցնում է Վենադ պետության հսկողության ներքո[10]։ Տիրուվանանդապուրամի ծաղկումը սկսվում է 1729 թվականին ռաջա Մարտանդամ Վարմի գահակալման շրջանում։ 1745 թվականին նա մայրաքաղաքը Պադմանբհապուրամից տեղափոխվում է Տիրուվանանդապուրամ[11]։ Քաղաքը դառնում է դարի մտավոր և գեղարվեստական կենտրոնը։ Քաղաքի ոսկեդարը պատմության մեջ համարվում է 19-րդ դարի կեսը` մահարաջի Սվատի Տիրունալիի և մահարաջի Այլիամ Տիրունալայի առավարման շրջանը։ Այդ շրջանում բացվում է առաջին անգլախոս դպրոցը (1834), աստղադիտարանը (1837), գլխավոր հիվանդոցը (1839), Արևելյան հետազոտական ինստիտուտը և հին ձեռագրերի և համալսարանական քոլեջը (1873)։ Այդ շրջանում բացվում է նաև նահանգի առաջին հոգեբուժարանը։ Մուլամե Տիրունալում (1885-1924) բացվել է Սանսկրիտի Քոլեջը, Իրավունքի և Կանանց քոլեջը[12]։

20-րդ դարի սկիզբը դառնում է քաղաքական և սոցիալական խոշոր փոփոխությունների շրջան։ Շրի Մուլամ համաժողովը` հիմնադրված 1904 թվականին, դառնում է առաջին ընտրված դեմոկրատական մարմինը Հնդկաստանի տարածքում[13]։ Չնայած այն բանին, որ քաղաքը չի եղել բրիտանական գաղութային վարչակազմի ուղղակի վերահսկողության տակ, Տիրուվանանդապուրամը դարձել է հնդկական ազգային-ազատագրական շարժման կենտրոններից մեկը։ 1938 թվականին այստեղ տեղի է ունեցել Հնդկական ազգային կոնգրեսի հավաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Official Language(Legislative) Commissionofficial website.
  2. Thiruvananthapuram City Census 2011 datacensus.
  3. Thiruvananthapuram City Mapmap.
  4. Կաղապար:Книга:ГНЗС
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 367.
  6. The Indian encyclopaedia: biographical, historical, religious, administrative, ethnological, commercial and scientific. Archery-Banog, Volume 2։ Genesis Publishing Pvt Ltd,։ 2002։ էջ Page 7063 
  7. «List of most populous urban agglomerations in Kerala» 
  8. «Census India» 
  9. «About Thiruvananthapuram»։ Thiruvananthapuram Municipal Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-18-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2010 
  10. «History of Thiruvananthapuram»։ Kerala PRD։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին։ Վերցված է մայիսի 23, 2006 
  11. «District Profile»։ About Thiruvananthapuram։ National Informatics Centre District Centre, and Content Management Team Collectorate Thiruvananthapuram։ Վերցված է մայիսի 22, 2010 
  12. «A BRIEF HISTORY»։ Govt. of Kerala։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին։ Վերցված է հունիսի 22, 2010 
  13. «History of legislative bodies in Kerala»։ History of legislative bodies in Kerala-- Sri Mulam Popular Assembly։ KeralaAssembly.Org։ Վերցված է հոկտեմբերի 10, 2010