Մահաթմա Գանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահաթմա Գանդի
महात्मा गांधी
Portrait Gandhi.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Q4722851?, Q1233784? և Լոնդոնի համալսարանի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ[1][2], Q808967?[1], քաղաքական հրապարակախոս, լրագրող, փիլիսոփա[3], ինքնակենսագիր, ակնարկագիր, Q17351648?, Q1021386?, մեմուարագիր, Q22336956? և Q16003550?
Ազգություն Հնդկաստան[4]
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1869
Ծննդավայր Պորբանդար, Հնդկաստան Հնդկաստան
Վախճանի օր հունվարի 30, 1948
Վախճանի վայր Գանդի Սմրիթի կամ Նյու Դելի[5]
Թաղված Ռաջ Գհատ
Հայր ԿըրըմչընդԳանդի
Ամուսին Կաստուրբա Գանդի
Զավակներ Հարլիալ, Մանիլալ, Ռամդաս,Դևդաս
 
Ինքնագիր Mahatma-Gandhi-Signature-Transparent.png
 
Պարգևներ

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી) (հոկտեմբերի 2, 1869հունվարի 30, 1948) քաղաքական և հոգևոր առաջնորդ էր Հնդկաստանի և հնդկական անկախության շարժման։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։

Նախաձեռնել էր Սատյագրահայի դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնությամբ (ահիմսա), որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա՝ քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի (սանսկրիտ՝ महात्मा կամ "Մեծն Հոգի") և Հնդկաստանում իբրև Բապու (գուջարատի՝ બાપુ կամ "Հայր")։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում, իբրև Հնդկաստանի հայրը։

Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս, մահամերձ վիճակում, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։

Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]