Տարվա մարդ (Թայմ)
Տարվա մարդ (Թայմ) | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1927 |
Պարգևադրող | Թայմ |
Առաջին շնորհում | 1927 թվական |
Կայք | time.com/poy |
«Տարվա մարդ» տիտղոսին արժանացածի անունը Թայմ հանդեսը ավանդաբար հրապարակում է դեկտեմբերի վերջին համարում։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտյան օվկիանոսը։
Ընտրության պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարվա մարդուն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Ռիչարդ Շտենգելը, Time հանդեսի խմբագրական սյունակում՝ «Կարգուկանոնը վեր դասելով ազատությունից» վերնագրի ներքո, բացատրեց սկզբունքը, որով հանդեսն ընտրում է այս կամ այն հավակնորդին․ «TIME-ի կողմից քննարկված «Տարվա մարդ» անվանումը չի հանդիսանում մեծարանք։ Այն խրախուսանքի նշան չէ։ Եվ ոչ էլ ճանաչված լինելու նշան է։ Լավագույն դեպքում սա աշխարհի լրջմիտ գնահատականն է՝ ինչպիսին այն կա, և ամենակարող մարդկանց և ուժերի, որոնք ձևավորում են այս աշխարհը՝ դեպի վատը կամ դեպի լավը։ Եվ այս անվանակարգը, անկասկած, կապ ունի առաջնորդության որակների հետ՝ անվեհերություն, որը փոխում է մեր մոլորակը»[1]։
Տարբեր տարիների Տարվա մարդ են դարձել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը, ինչպես նաև համացանցի օգտատերը։ 2007 թվականին Տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երկու անգամ Տարվա մարդ է ճանաչվել 15 հոգի (ժամանակագրական հերթականությամբ)՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Մարշալը, Հարի Ս. Թրումանը, Ուինսթոն Չերչիլը, Դուայթ Էյզենհաուերը, Լինդոն Ջոնսոնը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Դեն Սյաոպինը, Միխայիլ Գորբաչովը, Բիլ Քլինթոնը, Ամերիկացի զինվորը (վերացական հասկացություն), Ջորջ Բուշ Կրտսերը, Բարաք Օբաման։
Երեք անգամ Տարվա մարդ է դարձել մեկ մարդ՝ Ֆրանկլին Ռուզվելտը։
ԽՍՀՄ/Ռուսաստանի ներկայացուցիչները Տարվա մարդ են ճանաչվել 7 անգամ՝ Իոսիֆ Ստալինը (երկու անգամ), Նիկիտա Խրուշչովը (1 անգամ), Յուրի Անդրոպովը (1 անգամ), Միխայիլ Գորբաչովը (2 անգամ), Վլադիմիր Պուտինը (1 անգամ)։
2001 թվականին «Թայմ» հադեսը չհամարձակվեց Տարվա մարդ ճանաչել Ուսամա բեն Լադենին[2]։
«Տարվա մարդ» դափնեկիրների ցուցակը՝ ըստ TIME հանդեսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Լուսանկար | Դափնեկիր | Կյանքի տարիներ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1927 | ![]() |
![]() |
1902-1974 | 1927 թվականին այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտիկան՝ Նյու Յորքից Փարիզ։
. |
1928 | ![]() |
![]() |
1875-1940 | 1928 թվականին Կրայսլերը հետևում էր իր՝ Chrysler Corporation-ի՝ Dodge-ի հետ միաձուլմանը՝ մինչ Chrysler Building-ի կառուցումը։ |
1929 | ![]() |
![]() |
1874-1962 | Յունգը 1929 թվականից ղեկավարել է Յունգի պլանը գործարկող կոմիտեն, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարգավորում էր գերմանական ռազնատուգանքների վճարումը |
1930 | ![]() |
![]() |
1869-1948 | Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդն է եղել։ 1930 թվականին նա ղեկավարել է աղի երթը, որն իրենից ներակյացնում էր 390-կիլոմետրանոց քայլերթ՝ ի նշան բրիտանական իշխանության կողմից աղի համար ներդրված հարկերի դեմ դժգոհության։ |
1931 | ![]() |
![]() |
1883-1945 | 1931 թվականին Լավալն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի վարչապետ։ Լավալը հայտնի դարձավ ամերիկյան մամուլում, երբ հանդես եկավ Մորատորիա Գուվերի դեմ՝ վճարների ժամանակավոր սառեցման հետ կապված, ինչը Ֆրանսիայում այնքան տարածված չէր, որքան ԱՄՆ-ում։ |
1932 | ![]() |
![]() |
1882-1945 | Ռուզվելտը վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում (1932)՝ հաղթելով գործող նախագահ Հերբերտ Հուվերին։ |
1933 | ![]() |
![]() |
1882-1942 | 1933 թվականին Ջոնսոնը նշանակվեց Ազգային վերականգնման վարչության տնօրեն։ |
1934 | ![]() |
![]() |
1882-1945 | Ռուզվելտը 1933-1945 թվականներին եղել է ԱՄՆ նախագահը։ 1934 թվականի «Նոր կուրս»-ի բարեփոխումներն սկսեցին իրենց տուղները տալ։ |
1935 | ![]() |
![]() |
1892-1975 | Սելասիեն 1935 թվականին Եթովպիայի կայսրն էր, երբ իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա՝ սկսելով երկրորդ իտալ-եթովպիական պատերազմը։ |
1936 | ![]() ![]() |
1896-1986 | 1936 թվականին Սիմփսոնի և նախագահ Էդուարդ VIII-ի հարաբերությունները հանգեցրին նրան, որ թագավորը հրաժարական տվեց՝Սիմփսոնի հետ ամուսնանալու համար։ | |
1937 | ![]() |
![]() |
1887-1975 | Չանը 1937 թվականին՝ Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի սկզբում, եղել է Չինաստանի Հանրապետության վարչապետը։ |
![]() |
![]() |
1897-2003 | Սունը Չան Կայշի կինն է եղել 1927 թվականից մինչ 1975 թվականը՝ Կայշիի մահը։ | |
1938 | ![]() |
![]() |
1889-1945 | Գերմանիայի ապագա կանցլեր Հիտլերը 1938 թվականին՝ Անշլյուսից և Մյունխենի համաձայնագրից հետո, ղեկավարում էր Գերմանիայի՝ Ավստրիայի և Սուդեթի շրջանի հետ միավորումը։ |
1939 | ![]() |
![]() |
1878-1953 | 1939 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և փաստացի Խորհրդային Միության առաջնորդն էր։ |
1940 | ![]() |
![]() |
1874-1965 | 1940 թվականին՝ Դյունկերկի օպերացիայի ժամանակ, Չերչիլը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ |
1941 | ![]() |
![]() |
1882-1945 | 1941 թվականին՝ Պերլ-Հարբորի վրա հարձակման ժամանակ, երբ արդյունքում ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Ռուզվելտը եղել է ԱՄՆ նախագահը։ |
1942 | ![]() |
![]() |
1878-1953 | 1942 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և կառավարության ղեկավարը, ով հետևում էր Ստալինգրադի ճակատամարտին (1942-1943). |
1943 | ![]() |
1880-1959 | 1943 թվականին ԱՄՆ բանակի շտաբի ապագա ղեկավար գեներալ Մարշալը կարևոր դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ գործողությունների կազմակերպման գործում։ | |
1944 | ![]() |
![]() |
1890-1969 | Գեներալ Էյզենհաուերը Նորմանդական դեսանտային օպերացիայի ժամանակ եղել է կարևոր անձանցից մեկը, ով ղեկավարում է Եվրոպայի միացյալ զինված ուժերը (1944)։ |
1945 | ![]() |
![]() |
1884-1972 | Թրումանը ԱՄՆ նախագահ դարձավ Ֆրանկլին Ռուզվելտի մահվանից հետո՝ 1945 թվականին, սանկցավորեց Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները։ |
1946 | ![]() |
![]() |
1879-1972 | 1946 թվականին՝ իրանական ճգնաժամի շրջանում, Բիրնսը ԱՄՆ պետքարտուղարն էր, ով գնալով ավելի լուրջ ու կոպիտ ընդդիմություն էր դառնում Ստալինի համար։ Նրա ճառը, որը կոչվում էր «Գերմանիայի նկատմամբ քաղաքականության վերանայում», հրաժարվելով Մորգենթաուի տնտեսական պլանից և գերմանացիներին ապագայի համար հույս տալով։ |
1947 | ![]() |
1880-1959 | 1947 թվականին պետքարտուղար նշանակված Մարշալը եղել է Մարշալի պլանի հեղինակը։ | |
1948 | ![]() |
![]() |
1884-1972 | 1948 թվականին Թուրմանն ԱՄՆ նախագահ ընտրվեց ինքն իրենով՝ առանց կուսակցական աջակցության, ինչը համարվում է ամերիկյան քաղաքական կյանքի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը։ |
1949 | ![]() |
![]() |
1874-1965 | Հայտարարվել է «50-ամյակի մարդ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիային և դաշնակիցներին հասցնելով հաղթանակի։ 1949 թվականին Չերչիլը եղել է բրիտանական ընդդիմության առաջնորդը։ |
1950 | ![]() |
![]() |
Ներկայացնում է ԱՄՆ զորքերը, որոնք մասնակցել են Կորեական պատերազմին (1950-1953)։ | |
1951 | ![]() |
![]() |
1882-1967 | 1951 թվականին Մոսադեղն ընտրվել է Իրանի վարչապետ և վտարել արևմտյան նավթային կազմակերպությունները՝ սկսելով Աբադանի ճգնաժամը։ |
1952 | ![]() |
ծնված 1926 | 1952 թվականին՝ հոր՝ Ջորջ VI-ի մահվանից հետո, Ելիզավետան գահ բարձրացավ։ | |
1953 | ![]() |
![]() |
1876-1967 | 1953 թվականին Ադենաուերը վերընտրվեց ԳԴՀ կանցլերի պաշտոնում։ |
1954 | ![]() |
![]() |
1888-1959 | Լինելով ԱՄՆ ապագա պետքարտուղարը՝ 1954 թվականին Դալլեսը դարձավ ՍԵԱՏՕ-ի հիմնադիրը։ |
1955 | ![]() |
![]() |
1893-1962 | Կյորտիսը 1953-ից 1958 թվականներին եղել է Ջեներալ Մոթորս ընկերության նախագահը։ 1955 թվականին Ջեներալ Մոթորսը վաճառեց 5 մլն ավտոմեքենա և դարձավ առաջին կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում վաստակեց 1 մլրդ դոլար։ |
1956 | ![]() |
![]() |
Ներկայացնում է հունգարացի հեղափոխականներին, ովքեր մասնակցել են չստացված հունգարական հեղափոխությանը։ | |
1957 | ![]() |
![]() |
1894-1971 | 1957 թվականին Խրուշչովն ամրացրեց իր կառավարումը Խորհրդային Միությունում։ |
1958 | ![]() |
![]() |
1890-1970 | 1958 թվականին դը Գոլը նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ, իսկ 5-րդ հանրապետության հիմնումից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ։ |
1959 | ![]() |
![]() |
1890-1969 | 1953 թվականից մինչև 1961 թվականը Դուայթ Էյզենհաուերը դարձավ ԱՄՆ նախագահ։ |
1960 | ![]() |
![]() |
Ներկայացված են՝ Ջորջ Ուելս Բիդլը, Ջեյմս Վան Ալլեն, Ռոբերտ Բըրնս Վուդվորթ, Դոնալդ Արթուր Գլեզեր, Չարլզ Դրեյփեր, Ջոշուա Լեդերբերգ, Ուիլլարդ Լիբբի, Էռնեստ Միլս Պարսել, Լայնուս Կարլ Փոլինգ, Իզիդոր Այզեկ Ռաբի, Էմիլիո Սեգրե, Չարլզ Հարդ Թաունս, Էդվարդ Թեփլեր, Ուիլյամ Շոկլի և Ջոն Էնդերս. | |
1961 | ![]() |
![]() |
1917-1963 | Քենեդին, 1961 թվականին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, անհաջող գրոհ կազմակերպեց Կուբայի դեմ։ |
1962 | ![]() |
![]() ![]() |
1881-1963 | Հովհաննես XXIII-ը 1958 թվականից մինչև 1963 թվականը եղել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։ 1962 թվականին նա հրավիրեց Վատիկանի 2-րդ համաժողովը։ |
1963 | ![]() |
![]() |
1929-1968 | Քաղաքացիական իրավունքների համար շարժման առաջնորդ Քինգը 1963 թվականին արտասանեց իր հայտնի ճառը՝ «Ես երազանք ունեմ»։ |
1964 | ![]() |
![]() |
1908-1973 | Ջոնսոնը 1964 թվականին ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ մինչ այդ ընդունելով քաղաքացիական իրավունքների մասին ակտը և դրանով իսկ պատերազմ հայտարարելով աղքատությանն ու ուժեղացնելով ԱՄՆ-ի ներկայությունը Վիետնամի պատերազմում։ |
1965 | ![]() |
![]() |
1914-2005 | Գեներալ Ուեսթմորլենդը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքի հրամանատարն էր։ |
1966 | ![]() |
![]() |
Ներկայացնում են ամերիկացի տղամարդկանց և կանանց այն սերունդը, ովքեր 25 տարեկան և դրանից փոքր են։ | |
1967 | ![]() |
![]() |
1908-1973 | Ջոնսոնը 1963 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԱՄՆ նախագահը։ |
1968 | ![]() |
![]() |
1968 թվականին «Ապոլոն 8»-ի անձնակազմը (Ուիլյամ Անդերսը, Ֆրենկ Բորմանը և Ջեյմս Լովելը) առաջինն էին, ովքեր 1969 թվականին Լուսնի շուրջը պտույտ կատարեցին։ | |
1969 | ![]() |
![]() |
Նաև հայտնի են որպես լռակյաց մեծամասնություն։ | |
1970 | ![]() |
![]() |
1913-1992 | Լինելով ԳԴՀ կանցլերը՝ Բրանդտը փառքի է հասել «Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունները հարթելու» համար, ինչը նա արել է «ԽՍՀՄ-ի և Արևմտյան թևի նկատմամբ անվախ մտեցման շնորհիվ»։ |
1971 | ![]() |
![]() |
1913-1994 | Նիքսոնը ԱՄՆ նախագահն է եղել 1969 թվականից մինչև 1974 թվականը։ |
1972 | ![]() |
![]() |
1913-1994 | Որպես ԱՄՆ նախագահ՝ Նիքսոնը 1972 թվականին այցելեց Չինաստան՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելություն կատարեց այդ երկիր։ Ավելի ուշ Նիքսոնը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը կապված էր ОСВ-I-ի հետ, ինչը տեղի ւնեցավ մինչ նրա վերընտրվելը, որը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկն էր։ |
![]() |
![]() |
ծնված 1923 | Քիսինջերը, ով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, 1972 թվականին Նիքսոնին ուղեկցում էր Չինաստան՝ վերջինիս այցելության ժամանակ։ | |
1973 | ![]() |
1904-1992 | 1973 թվականին լինելով ԱՄՆ շրջանային դատարանի Կոլումբիայի շրջանի գլխավոր դատավորը՝ Սիրիկան նախագահ Նիքսոնին հրամայեց իրեն տրամադրել Սպիտակ տան ձայնագրությունները, որոնք կապված էին Ուոթերգեյթյան սկանդալի հետ։ | |
1974 | ![]() |
![]() |
1906-1975 | Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի անունը կապվում է 1973-1974 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Սաուդյան Արաբիան աշխարհի շուկաներից հանում էր իր նավթը։ |
1975 | ![]() |
![]() |
Ներկայացված են՝ Քեթլին Բայերլին, Սյուզան Բրաունմիլլերը, Էդդի Վայատը, Էլլա Գրասսոնը, Բարբարա Ջորդանը, Բիլլի Ջորդան Քինգը, Ջիլ Քոնուեյը, Քերոլ Սաթոնը, Բեթթի Ֆորդը, Կարլա Հիլզը, Էլիսոն Չիկը և Սյուզի Շարպը։ | |
1976 | ![]() |
![]() |
ծնված 1924 | 1976 թվականին Քարթերն ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։ |
1977 | ![]() |
![]() |
1918-1981 | Սադաթը, լինելով Եգիպտոսի նախագահը, 1977 թվականին այցելություն կատարեց Իսրայել՝ դառնալով առաջին արաբ առաջնորդը, ով արեց դա՝ եգիպտա-իսրայելական հարաբերությունները կարգավորելու նպատակով։ |
1978 | ![]() |
![]() |
1904-1997 | Չինաստանի փոխվարչապետ։ Դենը տապալեց Խուա Գո Ֆենին, որպեսզի 1978 թվականին վերցնի Չինաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը՝ որպես բարձրագույն ղեկավար։ |
1979 | ![]() |
1902-1989 | Խոմեինին 1979 թվականին ղեկավարել է իսլամական հեղափոխությունը՝ դառնալով բարձրագույն ղեկավար։ | |
1980 | ![]() |
![]() |
1911-2004 | 1980 թվականին Ռեյգանն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջիմի Քարթերին։ |
1981 | ![]() |
![]() |
ծնված 1943 | «Համերաշխություն» լեհական պրոֆմիության ղեկավարը և Գդանսկի համաձայնագրի հեղինակը՝ մինչ իր ձերբակալումը և 1981 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելը |
1982 | ![]() |
Անհատական համակարգիչ | Հայտարարվել է «Տարվա մեքենա»՝ դառնալով տեղեկատվական դարաշրջանի ծաղկման սկիզբը։ | |
1983 | ![]() |
![]() |
1911-2004 | 1983 թվականին լինելով ԱՄՆ նախագահ՝ Ռեյգանը հրամայել է իրականացնել Գրենադա ներխուժումը և պաշտպանել է ռազմավարական պաշտպանության նախաձեռնությունը։ |
![]() |
1914-1984 | Անդրոպովը՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ռազմավարական պաշտպանության նախաձեռնության լուրջ քննադատն էր։ 1983 թվականի օգոստոսին Անդրոպովը հոսպիտալացվեց և շուտով՝ 1984 թվականին, մահացավ։ | ||
1984 | ![]() |
![]() |
ծնված 1937 | 1984 թվականին Յուբերոտը ղեկավարում էր Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպությունը։ |
1985 | ![]() |
![]() |
1904-1997 | Որպես Չինաստանի բարձրագույն ղեկավար՝ Դենը փառքի արժանացավ «ռադիկալ տնտեսական բարեփոխումների համար, որոնք ձեռնոց էին նետում ուղղափառ մարքսիստներին»։ |
1986 | ![]() |
![]() |
1933-2009 | 1986 թվականի Դեղին հեղափոխության ժամանակ Ակինոն կարկառուն կերպար էր, ով ընտրվեց Ֆիլիպինների նախագահ։ |
1987 | ![]() |
![]() |
ծնված 1931 | Լինելով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը և ԽՍՀՄ առաջնորդը՝ 1987 թվականին Գորբաչովը ղեկավարում էր Վերակառուցումը։ |
1988 | ![]() |
Վտանգի մեջ գտնվող Երկիր մոլորակը | Տարվա մոլորակը, որը կապված է մայր բնության հետ։ | |
1989 | ![]() |
![]() |
ծնված 1931 | Ճանաչվել է «Տասնամյակի մարդ»։ Գորբաչովը, որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար (խորհրդայի առաջնորդ), 1989 թվականին անցկացրեց առաջին խորհրդային ազատ ընտրությունները։ |
1990 | ![]() |
1924- 2018 | Լինելով ԱՄՆ նախագահը՝ Բուշը ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաք-քուվեյթյան պատերազմին (1990-1991). | |
1991 | ![]() |
![]() |
ծնված 1938 | CNN-ի հիմնադիրը։ |
1992 | ![]() |
![]() |
ծնված 1946 | 1992 թվականին Քլինթոնն ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով գործող նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշ-ին։ |
1993 | ![]() |
![]() ![]() ![]() |
Ներկայացված են՝ Յասեր Արաֆաթ, Ֆրեդերիկ դե Կլերկ, Նելսոն Մանդելա և Իցհակ Ռաբին. Դե Կլերկը, լինելով ՀԱՀ նախագահը, 1990 թվականին հրահանգեց բանտից բաց թողնել Նելսոն Մանդելային։ Միասին նրանք վերջ դրեցին ապարտհեյդի համակարգին։ | |
1994 | ![]() |
![]() ![]() |
1920-2005 | Հռոմի պապ 1978 թվականից մինչև 2005 թվականը |
1995 | ![]() |
![]() |
ծնված 1943 | ԱՄՆ «Հանրապետական հեղափոխության» առաջնորդը, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ |
1996 | ![]() ![]() |
ծնված 1952 | Գիտնական, ով առաջինը հետազոտություններ իրականացրեց մարդու իմունոդեֆիցիտային վիրուսի բնագավառում։ | |
1997 | ![]() |
![]() ![]() |
1936-2016 | 1997 թվականին եղել է Ինթել ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը, կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի ռահվիրան։ |
1998 | ![]() |
![]() |
ծնված 1946 | Լինելով ԱՄՆ նախագահը՝ Քլինթոնը 1998 թվականին իմպիչմենտ գործընթացի ենթարկվեց, ինչը տեղի ունեցավ Լևինսկու հետ սկանդալից հետո։ Սենատը նրան ուղղված մեղադրանքները հանեց։ |
![]() |
![]() |
ծնված 1946 | Սթարը իրավաբան է, ով ուսումնասիրել է Քլինթոնի վարչակազմի տարբեր ներկայացուցիչների գործունեությունը, 1998 թվականին ներկայացրել է հաշվետվություն, որը հիմք դարձավ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի համար։ | |
1999 | ![]() |
![]() |
ծնված 1964 | Բեզոսը հանդիսանում է Ամազոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ |
2000 | ![]() |
![]() |
ծնված 1946 | 2000 թվականին Բուշը ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ալբերտ Գոռին։ |
2001 | ![]() |
![]() |
ծնված 1944 | 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ Ջուլիանին եղել է Նյու-Յորքի քաղաքապետը, ով դարձավ ԱՄՆ՝ հարձակմանն արձագանքելու խորհրդանիշը։ |
2002 | ![]() |
![]() |
Ներկայացված են՝ Սինտիա Կուպերը, Քոլին Ռոուլին և Շերոն Ուոտքինսը։ 2001 թվականին Ուոտքինսը բացահայտեց Էնրոն-ի ֆինանսական հաշվետվությունների սխալները՝ այդ մասին վկայությամբ հաջորդ տարում հանդես գալով Կոնգրեսի կոմիտեի առջև։ 2002 թվականին Կուպերը բացահայտեց WorldCom-ի խարդախությունը, որը կազմում էր 3,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակ դա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունն էր։ 2002 թվականին Ռոուլին, ով Հետաքննությունների դաշնային բյուրոյի լրտես էր, ցուցմունք տվեց այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ կապված տեղեկատվությունը սխալ է կիրառվում։ | |
2003 | border|80px | ![]() |
Ներկայացնում է ԱՄՆ զորքն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իրաքյան պատերազմում (2003-2011). | |
2004 | ![]() |
![]() |
ծնված 1946 | 2004 թվականին Բուշը վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում, ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաքյան պատերազմին։ |
2005 | ![]() |
![]() ![]() |
Ներկայացված են Բոնոն, Բիլ Գեյթսը և Մելինդա Գեյթսը։
Բոնոն, ով ֆիլանտրոպ էր և U2 ռոք խմբի անդամ, 2005 թվականին օգնեց կազմակերպել Live 8 համերգները։ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մելինդան, հիմնեցին Բիլի և Մելինդայի բարեգործական հիմնադրամը։ | |
2006 | Պատկեր:Time youcover01.jpg | [[Դու]] | Ներկայացնում է համացանցի օգտատերերին։ | |
2007 | ![]() |
![]() |
ծնված 1952 | 2007 թվականին Պուտինը ՌԴ նախագահն էր։. |
2008 | ![]() |
![]() |
ծնված 1961 | 2008 թվականին Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Ջոն Մաքքեյնին։ |
2009 | ![]() |
![]() |
ծնված 1953 | Դաշնային պահուստների համակարգի նախագահն է եղել 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ |
2010 | ![]() |
![]() |
ծնված 1984 | Facebook սոցիալական ցանցի հիմնադիրն է։ |
2011 | ![]() |
Ցուցարար | Ներկայացնում է մեծաթիվ գլոբալ բողոքի ակցիաներ, օրինակ՝ Представляет множество глобальных протестных движений - например, Արաբական գարունը։ | |
2012 | ![]() |
![]() |
ծնված 1961 | 2012 թվականին Օբաման վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով Միթ Ռոմնիին։ |
2013 | ![]() |
![]() ![]() |
ծնված 1936 | 2013 թվականին՝ Բենեդիկտոս XVI-ից հետո, ընտրվել է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պապ։ |
2014 | ![]() |
Էբոլա համաճարակի դեմ պայքարողները[3] | Այս վարակի դեմ պայքարողները առողջապահության ոլորտի աշխատակիցներ են, ովքեր օգնել են կանխարգելելու վարակի տարածումը։ | |
2015 | ![]() |
![]() |
ծնված 1954 | 2005 թվականից Գերմանիայի կանցլերը մեծ ճանաչում է ձեռք բերել, ինչը կապված է Հունաստանի պարտքային քաղաքականության և եվրոպական միգրացիոն ճգնաժամի պայմաներում իր առաջնորդական հատկանիշների հետ։ |
2016 | ![]() |
![]() |
ծնված 1946 | 2016 թվականին Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Հիլարի Քլինթոնին։ |
2017 | ![]() |
«Լռությունը խախտողները» | Մարդիկ, ովքեր հանդես եկան սեռական հետապնդումների դեմ, այդ թվում՝ շարժման վարող մասնակիցներ #MeTooն։ Կազմի վրա ներկայացված են ելակ հավաքող Իսաբել Պասկուալը (կեղծանուն), լոբբիստ Ադամա Այվուն, դերասանուհի Էշլի Ջադը, ինժեներ-ծրագրավորող Սյուզան Ֆաուլերը, հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը և վեցերորդ կինը՝ հիվանդանոցի աշխատակցուհի է, ով ցանկացել է անանուն մնալ, և ում դեմքը թաքցվել է։ Նաև հիշատակվում են՝ դերասանուհի Ալիսա Միլանոն, ակտիվիստուհի Թարանա Բյորքը, դերասանուհի Սելմա Բլերը, դատական գործընթացում 7 հայցվորներ՝ «Պլազա» հյուրանոցի դեմ, քաղաքագետ Սառա Գելզեր, ձեռնարկատեր Լինդսեյ Մեյեր, ափսե լվացող Սանդրա Պեկադան, դերասանուհի Ռոուզ Մակհոուենը, հոգեթերապևտ և գրող Բենդի Ուոլշ, բլոգեր Լինդսի Ռեյնոլդս, տնտեսագետ Խուանա Մելարա. լրագրողուհի Սանդրա Մյուլեր, դերասան Թերի Քրուզ, Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսորներ Սելեստա Քիդ և Ջեսիկա Քենթոն, լրագրողուհի Մեգին Քելլի, լրագրողուհի Ջեյն Մերիկ, պրոդյուսեր Զելդա Պերկինս, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թերի Ռեյնտկե, բարեգործական աշխատանքներ իրականացնող Բեք Բեյլի, գեղարվեստական ծրագրերի հոգաբարձու Ամանդա Շմիտ, կինոռեժիսոր Բլեյզ Լիպման և գրասենյակի նախկին անանուն աշխատակից։ | |
2018 թվական | «Պահակներ» (կամ «պահապաններ») | Լրագրողներ, ովքեր հալածանքի են ենթարկվել իրենց հայացքների և ճշմարտությունը փնտրելու պատճառով։ Տիտղոսը շնորհվել է ողջ աշխարհից մի քանի լրագրողների։ Ցուցակը գլխավորում է սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին։ Խմբագրությունը նշել է, որ նրա սպանությունն այդչափ ռեզոնանսային չէր լինի, եթե չլիներ Խաշոգջիի ողջ կյանքի ընթացքում դրսևորած ինքնամերժման խմբագրական աշխատանքը։ Բացի Խաշոգջիից, «պահակների» ցանկում ներառված է նաև Rappler-ի գլխավոր խմբագիր Մարիա Ռեսսան։ Պորտալը վարում է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք ֆիլիպինցիների կյանքի քրոնիկան՝ նկարագրելով քաղաքացիների կյանքի անցանկալի ռեժիմի դեմ կոշտ պայքարը։ «Տարվա մարդկանց» ցանկում ներառված է նաև ամերիկյան Աննապոլիս քաղաքի The Capital հրատարակությունը։ 2018 թվականի հունիսին որսորդական հրացանով զինված անձը կրակ է բացթողել հրատարակության աշխատասենյակի վրա։ Աշխատակիցներից 5-ը տեղում մահացավ։ Ըստ Time-ի՝ ևս երկու «պահապան» էլ տուժել է «Ռոյթերս» գործակալությունից։ Մուսուլման-ռոհինջաների հալածանքների համար նրանք ստացան 7-ամյա բանտարկություն։ Հրատարակությունը նաև նշել է «Эхо Москвы» ռադիոյի հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին, ով հարձակման է ենթարկվել խմբագրությունում, և այլ լրագրողների՝ տարբեր երկրներից։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Richard Stengel Person of the Year 2007 - TIME // Time. — 2007-12-19. — ISSN 0040-718X.
- ↑ «Статья с рассуждениями»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-24-ին։ Վերցված է 2018-12-15
- ↑ The ebola fighters.(անգլ.)
- ↑ Гиббс, Нэнси (9 декабря 2015)։ «The Choice: Why Angela Merkel Is TIME’s Person of the Year 2015» (անգլերեն)։ TIME։ Վերցված է 2015-12-09
- ↑ Шерер, Майкл (7 декабря 2016)։ «Donald Trump: TIME Person of the Year 2016» (անգլերեն)։ TIME։ Վերցված է 2016-12-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Список за 1927—2011 года Archived 2013-08-26 at the Wayback Machine.