Ֆրենկ Բորման
![]() Frank Borman | |
![]() Տիեզերագնաց ՆԱՍԱ |
Բնօրինակ անուն ազգանուն | Frank Borman |
Պետություն | ![]() |
Մասնագիտություն | Կործանիչ օդաչու, կատարող օդաչու, ավիացիոն ինժեներ |
Զինվորական կոչում | ![]() ![]() |
Առաքելություն | ![]() ![]() |
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 19 օր 21 ժամ 35 րոպե |
Ծնվել է | մարտի 14, 1928 (92 տարեկան) |
Ծննդավայր | {Գերի, Ինդիանա, ԱՄՆ |
Պարգևներ | Վաստակների թռչող խաչ Հարմոնի ավար Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ Ազգային ավիացիայի պատվի սրահ ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ Հաբբարդի շքանշան և «Ակնառու ծառայության համար» մեդալ[1] |
Ֆրենկ Ֆրեդերիկ Բորման II (անգլ.՝ Frank Frederick Borman II, մարտի 14, 1928[2][3][4][…], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[2]), ՆԱՍԱ-յի պաշտոնաթող եղած տիեզերագնաց, ինժեներ: «Ապոլոն 8» անձնակազմի հրամանատարի պաշտոնում իրականացրել է Լուսնի շուրջ առաջին պտույտային թռիչքը, որից հետո դարձավ այն 24 անձանցից մեկը, որին հաջողվել է հասնել մինչև Երկրի արբանյակը:
Կրթություն և գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենկը մեծացել է Թուսոն քաղաքում, Արիզոնայի նահանգում, որտեղ 1946 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը: 1950 թվականին ավարտել է Վեստ Փոյնթում գտնվող ԱՄՆ Ռազմական ակադեմիան: 1957 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ավիացիոն տեխնիկայի մագիստրոսի գիտական աստիճան:
Պրոֆեսիոնալային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին, մնալով ռազմական ծառայությունում, Բորմանը ԱՄՆ-ի Ռազմական ինստիտուտում դարձավ ջերմադինամիկաների և հիդրոդինամիկաների դոցենտ:
1969 թվականից սկսած մինչև 1986 թվականի հունիսն աշխատել է Eastern Airlines ավիաընկերությունում: Զբաղեցրել է խորհրդատուի պաշտոնը, բայց արդեն 1970 թվականի դեկտեմբերին նշանակվել է օպերատորային խմբի փոխ-նախագահ: 1974 թվականի հուլիսից սկսած տնօրենների միությունում նշանակվել է որպես փոխնախագահ (արտադրության գլխավոր մենեջեր): 1975 թվականի մայիսից սկսած եղել է գլխավոր գործառնական տնօրենը և նախագահը: 1975 թվականի դեկտեմբերից սկսած եղել է գլխավոր գործադիր տնօրեն: 1976 թվականի դեկտեմբերից աշխատել է տնօրենների միության ներկայացուցչի պաշտոնում:
Հյուստոնում, 1986 թվականին եղել է Texas Air Corp.-ի փոխներկայացուցիչ և տնօրեն: 1988 թվականին, Տեխասում, նշանակվել է Aerospatiale General Aviation ընկերության մարկետինգի խորհրդատու և Կալիֆոռնիայում գտնվող Patlex Corp. կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն:
Տիեզերագնացների ջոկատին միանալու պահից սկսած ընդհանուր թռիչքը կազմել է ավելի քան 6000 ժամ:
Առաջին թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Առաջին թռիչքը Ֆրենկ Բորմանը իրականացրեց «Ջեմինի 7» անձնակազմի հրամանատարի պաշտոնում: Այդ թռիչքում սահմանվեց նոր ռեկորդ թռիչքի ժամանակագրային առումով (14 օր), որը շարունակվեց մինչև 1970 թվականը, և «Սոյուզ 9» նավի անձնակազմի խոցմամբ:
Երկրորդ թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Ֆրենկ Բորմանի երկրորդ թռիչքը կայացավ «Ապոլոն 8»-ի անձնակազմի հրամանատարի պաշտոնում: Թռիչքի խնդիրն էր նավի համակարգի թեստավորումը տրանսլուսնային թռիչքում, շուրջլուսնային ուղեծրից դուրս, և Երկիր վերադարձը տեղի ունեցավ տիեզերական երկրորդ արագությամբ: Այն նաև առաջինն էր, որ տվեց «Սատուրն 5» փորձարարական հրթիռի մեկնարկը, այն դեպքում, երբ առաջին երկու անօդաչու թռչող սարքերի փորձարկումները անհաջողության մատնվեցին: Այդ թռիչքը համարվում է բավականին ռիսկային, փաստացի NASA-ն արդեր գիտեր սովետական միության կողմից դեպի Լուսին թռիչք կատարելու մտահաղացման մասին, որի ծրագիրը տեղ-տեղ նմանվում էր «Ապոլոն 8»-ի և «Ապոլոն 9»-ի կողմից կազմած ծրագրին, որոնք արդեն սկսեցին շտապել, և արդեն պետք է փորձարկեին հրթիռի մասերը, այնուհետև եթե ամեն ինչ կարգին լիներ, նոր նրանք կիրականացնեին դեպի Լուսին թռիչքը: Բայց մեկնարկի պահին «Ապոլոն 8»-ի լուսնային մոդուլը դեռ պատրաստ չէր, և նրա փոխարեն տեղադրվեց «Սատուրն 5»-ի երրորդային զանգվածագաբարիտային մակետը: Եթե «Ապոլոն 8»-ի հիմնական շարժիչը թռիչքի ժամանակ դուրս գար արշավախմբի հսկողությունից, ապա նրանք այլևս չէին կարող վերադառնալ Երկիր:
Դեպի Լուսին թռիչքից հետո Ֆրենկ Բորմանը միացավ ԽՍՀՄ-ի պատվիրակության կազմին և հայտնվեց Աստղային քաղաքում: Նա Աստղային քաղաքի թանգարանին, որպես նվեր, նվիրաբերեց իր ժամացույցները, որոնք նախկինում իր հետ թռչել էին դեպի Լուսին:
Ֆրենկ Բորմանը 1970 թվականի հուլիսին հեռացավ ՆԱՍԱ-յի կազմից: Տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակագրությունը կազմում է 19 օր 21 ժամ 35 րոպե և 43 վայրկյան:
Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Robert J. Serling-ի հետ, որպես համահեղինակի, 1988 թվականին հրատարակեցին իր ինքնակենսագրության մասին գիրքը, որը անվանեցին Countdown: An Autobiography of Frank Borman:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է «Չվերթային նշանավոր ձեռքբերումների» ВВС-ի Խաչով (Air Force Distinguished Flying Cross), և ԱՄՆ կոնգրեսի տիեզերական շքանշանով:
Պարգևատրվել է նաև ՆԱՍԱ-յի շքանշանով «Ակնառու գործունեության» համար, ՆԱՍԱ-յի շքանշանով «Բացառիկ արժանիքներ» ցուցադրելու համար:
Նրա անունն ընդգրկվել ԱՄՆ-ի տիեզերագնացների փառքի սրահում: Նրա պարգևների թվում մտնում է նաև Վաշինգտոնյան մրցանակը (1991):
Ֆրենկ Բորմանի պատվին 1970 թվականին անվանվեց Լուսնի խառնարաններից մեկը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ 2,0 2,1 2,2 Борман Фрэнк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Discogs — 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|