Jump to content

Բիլինգս (Մոնտանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիլինգս
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԵլոուստոն շրջան
Հիմնադրված է1877 թ.
Մակերես113,467037 կմ², 112,735248 կմ²
ԲԾՄ952±1 մետր
Բնակչություն117 116 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիUTC-7 և MDT?
Հեռախոսային կոդ406
Փոստային դասիչ59101–59117, 59101, 59104, 59106, 59108, 59113, 59116 և 59117
Պաշտոնական կայքcityofbillings.net(անգլ.)
Բիլինգս (Մոնտանա) (ԱՄՆ)##
Բիլինգս (Մոնտանա) (ԱՄՆ)

Բիլինգս (անգլ.՝ Billings), ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի խոշորագույն քաղաքներից է։ Հիմնադրվել է 1882 թվականին։ Բնակչությունը կազմում է 109 642 մարդ՝ 2017 թվականի մարդահամարի տվյալներով։

Քաղաքի համայնապատկեր

1806 թվականին այն վայրերում, որտեղ այժմ գտնվում է Բիլինգսը, անցել են Լյուիսի և Քլարկի արշավախմբի անդամները։ Ավելի ուշ այդ շրջանը ակտիվորեն հետազոտվել է եվրոպացիների կողմից, որոնք բախվել են բնիկ բնակչության դիմադրությանը։ 1876 թվականին ապագա քաղաքից 65 մղոն հեռավորության վրա տեղի է ունեցել Լիթլ Բիգհորնի ճակատամարտը, որտեղ ջախջախել է Ջորջ Կաստերի հրամանատարության ներքո գտնվող 7-րդ հեծելազորային գունդը[3]։

Բիլինգսը հիմնադրվել է 1882 թվականին՝ որպես Հյուսիսային խաղաղօվկիանոսյան երկաթուղու արևմտյան գծի սկզբնակետ։ Այն անվանվել է ընկերության նախագահ Ֆրեդերիկ Բիլինգսի պատվին։ Առաջին վեց ամիսներին քաղաք է ժամանել մոտ 2000 մարդ։ 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունն ավելացել է նորաբնակների ժամանման հաշվին, որոնք հողեր էին ստանում Հոմստեդ-ակտի կողմից և ստեղծում ֆերմերային տնտեսություններ[3]։

1879 թվականին Ելլուսթոնի հովտում ստեղծվել է ոռոգման համակարգ, որից հետո սկսվել է շաքարի ճակնդեղի աճեցումը։ 1906 թվականին կառուցվել է դրա վերամշակման առաջին գործարանը։ Գյուղատնտեսության մեջ ակտիվորեն ներգրավված է եղել Ճապոնիայից, Գերմանիայից և Մեքսիկայից ներգաղթյալների աշխատանքը[3]։

1900-ական թվականներին քաղաքի տնտեսության աճին նպաստել է ածխի, բնական գազի և նավթի հանքավայրերի յուրացումը, ծաղկել է անասնաբուծությունը[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է նահանգի հարավային մասում՝ Ելլուսթոն գետի գետի ափին։

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ քաղաքը զբաղեցնում է 87,6 կմ² տարածք, որից 87,3 կմ² -ն ցամաքային մասն է, 0,3 կմ²-ն՝ ջրային։ Քաղաքի ընդհանուր տարածքի միայն 0,33%-ն է զբաղեցված ջրով։

Քաղաքից ոչ հեռու հյուսիս-արևելք սկսվում է Interstate 94 միջպետական ավտոմայրուղին, որը տանում է դեպի ԱՄՆ-ի Արևելյան ափ։

Բիլինգսում կլիման կիսաանապատային է (BSk Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն)[4] տաք ամառներով և ցուրտ, չոր ձմեռներով։ Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել 38 C° (տարեկան 1-3 անգամ) և ձմռան գիշերային ժամերին ընկնել մինչև -17 C° (տարեկան 17-18 նման գիշերներ)։ Միջին հաշվով տարեկան 146 սմ տեղումներ են լինում ձյան տեսքով, բայց շինուկ քամու կողմից դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում քաղաք բերված տաքության պատճառով Բիլինգսում ձյունածածկույթը մշտական չէ։ Ընդհանուր առմամբ, քաղաքում ցրտահարությունը սկսվում է սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին և ավարտվում՝ ապրիլի վերջին - մայիսի սկզբին։ Բիլինգսում գարունն ու աշունը հիմնականում մեղմ են, բայց կարճ (կլիմայական գարունը տևում է մարտի սկզբից մինչև մայիսի կեսերը, իսկ կլիմայական աշունը՝ հոկտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի վերջ)։ Ժամանակ առ ժամանակ բավականաչափ ուժեղ քամիները համարվում են «թեթև» Մոնտանայի մնացած մասի համեմատ։

  • Միջին տարեկան ջերմաստիճանը +8,9 C° է
  • Քամու տարեկան միջին արագությունը 4,7 մ/վ է
  • Օդի տարեկան միջին խոնավությունը 56 % է

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերություն (նահանգի գյուղմթերքի վերամշակում), նավթավերամշակում, գյուղատնտեսական մեքենաների արտադրություն։

Քաղաքում պրոֆեսիոնալ սպորտը ներկայացնում է «Բիլինգս Մուստանգս» բեյսբոլի ակումբը, որը հիմնադրվել է 1948 թվականին և հանդես է գալիս պիոներների լիգայում[7]։

Քաղաքում գտնվում է «Բիլինգս Բուլզ» հոկեյի պատանեկան թիմը, որը հանդես է եկել հյուսիսամերիկյան 3 Հոկեյի լիգայում (անգլ.՝ North American 3 Hockey League) մինչև 2017 թվականը[7]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Billings: History». city-data.com (անգլերեն). Advameg, Inc. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. Peel, M. C., Finlayson, B. L., and McMahon, T. A.: Updated world map of the Köppen-Geiger climate classification, Hydrol. Earth Syst. Sci., 11, 1633—1644, 2007.
  5. «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  6. «MT Billings WTP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 «Montana The Treasure State». interexchange.org (անգլերեն). InterExchange, Inc. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]