Հյուստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հյուստոն
անգլ.՝ Houston
Դրոշ
Դրոշ
Houston Skyline11.jpg
29°00′00″ հս. լ. 45°00′00″ ավ. ե. / 29, 45
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նահանգ Տեխաս
Մակերես 1558 կմ²
ԲԾՄ 131 մ
Խոսվող լեզուներ անգլերեն
Բնակչություն 2 100 017 մարդ (2007)
Խտություն 1 505 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC-6, ամառը UTC-5
Հեռախոսային կոդ 713, 281, 832
Պաշտոնական կայք www.houstontx.gov
##Հյուստոն (ԱՄՆ)
Red pog.png
##Հյուստոն (Տեխաս)
Red pog.png

Հյուստոն (անգլ.՝ Houston), քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս նահանգում։ Այն համարվում է ԱՄՆ-ի չորրորդ և Տեխասի ամենամեծ քաղաքը։

ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով` 2010 թվականին քաղաքում բնակվում էր 2 100 263 մարդ։[1] Հյուսթոնը Հարիսի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Մեծ Հյուսթոն ագլոմերացիայի տնտեսական կենտրոնն է, որն ունի 6 108 060 բնակիչ։[2] Քաղաքը տեղակայված է Մեքսիկական ծոցից 50 կմ հեռավորության վրա` մերձափնյա հարթավայրում։ Նրա մակերեսը կազմում է 965 կմ2։[3]

Հյուստոնը հիմնադրվել է 1836 թվականի օգոստոսի 30-ին և Տեխասի Հանրապետության կազմի մեջ է մտել 1937 թվականի հունիսի 5-ին։ Քաղաքն իր անունն ստացել է Սեմ Հյուստոնի պատվին, ով Տեխասի զորքերի հրամանատարն էր Տեխասի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև եղել է Տեխասի Հանրապետության նախագահն ու մեծ դեր է ունեցել ընդհանուր շրջանի պատմության մեջ։ Նավահանգստի ու երկաթուղու արագ զարգացումը, ինչպես նաև նավթահանությունը հանգեցրին բնակչության թվաքանակի արագ աճին։ 1960-ական թվականներին բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը, իսկ 2000-ականներին անցավ երկու միլիոնի սահմանը։

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերից են էներգետիկական, ավիացիոն, տրանսպորտային արդյունաբերությունները, առողջապահությունը։ Քաղաքը նավթարդյունաբերական տեխնիկայի արտադրության առաջատար կենտրոններից է։ Հյուստոնի նավահանգիստը ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում միջազգային բեռնաշրջանառության ցուցանիշներով։ Քաղաքի տնտեսության ու ենթակառույցների կարևորագույն օբյեկտներից են Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը, Հյուստոնի նավարկելի ջրանցքը, ինչպես նաև Տեխասի բժշկական կենտրոնը, որն իր մեջ ընդգրկում է մեծ թվով բժշկական հաստատություններ` ինստիտուտներ, հիվանդանոցներ, բժշկական դպրոցներ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Քաղաքը անվանվել է Սեմ Հյուսթոնի պատվին[4]: Ենթադրվում է, որ այդ ազգանունը ունի հին անգլիական ծագում, և նշանակում է «Քաղաք Հյու», իսկապես, նույն անվանումով քաղաք գոյություն ունի նաև Շոտլանդիայում, Գլազգոյից ոչ հեռու, և նրա առաջին ղեկավարներից մեկը ոմն Հյուգո դե Պադուիանան էր: Անվան ծագումնաբանության ամենաքիչ հավանական վարկածն է համարվում շոտլանդական ծագումը՝ «Mac Uistean», այսինքն «Հյուգոյի որդին»[5]:

Հյուսթոնի պաշտոնական մականունն է «Space city», ինչը թարգմանաբար նշանակում է «տիեզերական քաղաք» կամ «տիեզերագիտության քաղաք»: Այդ անվանումը տրվել է այն պատճառով, որ այստեղ է գտնվում Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը[6]: Ընդհանուր առմամբ քաղաքը ունի 12 մականուն:

Ամերիկյան խոսակցականում կա այսպիսի արտահայտություն. «Հյուսթոն, մենք խնդիր ունենք» (անգլ.՝ Houston, we’ve had a problem), որն ի հայտ է եկել Ապոլոն-13 ձախողված առաքելությունից հետո[7][8]: Հյուսթոնում անց են կացվել Ապոլոն-13 կինոնկարի նկարահանումները, որի սյուժեի հիմք են դարձել առաքելության իրական իրադարձությունները[7][9]:

Պատմություն[խմբագրել]

Հիմնում[խմբագրել]

Տեխասի անկախության համար մղվող պատերազմի ավարտից հետո, 1836 թվականի օգոստոսին գործարար եղբայրներ Ավգուստ և Ջոն Ալենները գնել են 26,9 կմ ² հողատարածք Բուֆալո-Բայու գետի երկայնքով՝ ծրագրելով այնտեղ հիմնել բնակավայր[10]: Նրանք ցանկանում էին, որպեսզի ապագա քաղաքը դառնա Տեխասի մայրաքաղաք և առևտրային խոշոր կենտրոն[10]:

Քաղաքի հիմնադրման թվական է համարվում 1836 թվականի օգոստոսի 30[4], երբ Ալեն եղբայրները հայտարարություն են տարածել քաղաքի ստեղծման մասին: Քաղաքը անվանել են գեներալ Սեմ Հյուսթոնի պատվին, ով գլխավորում էր տեխասցիների բանակը Սան Հոսինտոյի օրոք Մեքսիկայի դեմ պատերազմի ժամանակ, ով ավելի ուշ ընտրվել է Տեխասի նախագահ[4][10]: 1837 թվականի հունվարին գյուղում բնակվում էր ընդամենը 12 հոգի, սակայն չորս ամիս անց բնակիչների թիվը հասել է 1500 մարդու: 1837 թվականի հունիսի 5-ին քաղաքը ներառվել է Հարիսբերգի շրջանի մեջ (այժմ Հարիս) և դարձել է Տեխասի Հանրապետության ժամանակավոր մայրաքաղաք և մնաց այդ կարգավիճակում մինչ 1839 թվականը[11]: Հյուսթոնի առաջին քաղաքապետ է դարձել Ջեյմս Հոլմանը[11]:

Քույր քաղաքներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Renee Lee (3 декабря 2012)։ «City wins census appeal; count adjusted»։ Houston Chronicle։ Արխիվացված օրիգինալից 2013-01-20-ին։ http://www.webcitation.org/6DoH3GJRO։ Վերցված է 07.01.13։ 
  2. Scott Thomas (7 марта 2011)։ «Houston 5th in metro population rankings, study shows»։ American City Business Journals։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ http://www.webcitation.org/64xTAm900։ Վերցված է 2011 թ․ մայիսի 4։ 
  3. «Houston (city), Texas»։ Бюро переписи населения США։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ http://www.webcitation.org/67G1q5SV6։ Վերցված է 2011 թ․ մայիսի 4։ 
  4. 4,0 4,1 4,2 «City Hall History»։ Официальный сайт администрации Хьюстона։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ http://www.webcitation.org/64xTUg55P։ Վերցված է 2010-12-16։ 
  5. «Houston»։ Surname Database։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ http://www.webcitation.org/64xTCohQa։ Վերցված է 2011-10-12։ 
  6. «JSC Origins»։ NASA։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ http://www.webcitation.org/64xTDqxU5։ Վերցված է 2011-04-09։ 
  7. 7,0 7,1 Don Kaye։ «Apollo 13 (1995)»։ Allrovi։ Արխիվացված օրիգինալից 2012-05-08-ին։ http://www.webcitation.org/67VL5vJq1։ Վերցված է 30.3.12։ 
  8. «Apollo 13: Houston, We've Had A Problem»։ The Free Information Society։ http://www.freeinfosociety.com/media.php?id=142։ Վերցված է 30.3.12։ 
  9. «Аполлон 13 (1995)»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2012-05-08-ին։ http://www.webcitation.org/67VL4yXKi։ Վերցված է 30.3.12։ 
  10. 10,0 10,1 10,2 «From a Troubled Beginning (1836–1839)»։ Houston History։ http://www.webcitation.org/67G1rJEDr։ Վերցված է 30.3.12։ 
  11. 11,0 11,1 The Sons of the Republic of Texas. — Turner Publishing Company, 2001. — P. 96. — 192 p. — ISBN 1-56-311-603-0