Աբերդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aberdeen City from Docks.JPG

Աբերդին, քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիա, Հյուսիսային ծովի ափին, Դի գետի գետաբերանում։ Մեքենաշինության, սննդի արդյունաբերության կենտրոն, ձկնորսական բազա։ Աբերդինի մոտ կան գրանիտի հանքավայրեր։

Անվանումը (անգլերեն` Aberdeen, արտասանվում է նաև Էբերդին) նշանակում է «Դի գետի գետաբերան»։ Կելտական ճյուղի գաելական լեզուներում Aber նշանակում է «գետերի խառնարան»։

Աբերդին զարգացել է Դևանա գաղութի տեղում։ 12-14-րդ դդ. եղել է Շոտլանդիայի թագավորների աթոռանիստը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 7։