Գրինվիչի միջին ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրինվիչի միջին ժամանակ (անգլ.՝ Greenwich Mean Time, GMT) կամ ժամանակ ըստ Գրինվիչի, միջօրեականի միջին արևային ժամանակ, որը հաշվարկվում է կեսգիշերից, անցնում է Լոնդոնի[1] մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վայրով:

World Time Zones Map.png

Ավելի վաղ՝ մինչև 1972 թվականը[2], գրինվիչի ժամանակը՝ GMT, համարվել է հաշվարկման սկիզբ այլ ժամային գոտիների[3] համար: Այժմ որպես այդպիսին օգտագործվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը. դա UMC-ն է: Երբեմն ռուսալեզու չափագիտության մեջ GMT նշանակվում է որպես СГВ (ռուս.՝ «среднее гринвичское время»), որը վերծանվում է որպես «միջին գրինվիչյան (կամ աշխարհագրական) ժամանակ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվիչի միջին ժամանակը ընդունվել է Մեծ Բրիտանիա կղզում 1847 թվականին Երկաթուղային հաշվիչ պալատի (անգլ.՝ Railway Clearing House) կողմից և համարյա բոլոր երկաթուղային ընկերությունների կողմից հաջորդ տարի: Այն աստիճանաբար օգտագործվել է այլ նպատակներով, բայց 1858 թվականի դատարանի որոշմամբ հանդիսանում էր պաշտոնական ժամանակ[4]: 1880 թվականի մայիսի 14-ին «Թայմսում» հայտնվեց «Կլերկի դատավորներին» նամակը, որում ասվում էր, որ «Գրինվիչի ժամանակը այսօր հաստատված է համարյա ամբողջ Անգլիայում, բայց կարծես դա օրինական չէ: Օրինակ, մեր ընտրատեղամասերը ասենք բացվում էին 8-անց 13 րոպե և փակվում են 4-ն անց 13 րոպե»[5][6]: Դա փոխվել է ավելի ուշ՝ 1880 թվականին, երբ Գրինվիչի ժամանակը օրենքով ընդունվել է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում: GMT-ն ընդունվել է Մեն կղզում 1883 թվականին, Ջերսիում 1898 թվականին և Գերնսիում 1913 թվականին: Իռլանդիան ընդունել է GMT-ն 1916 թվականին՝ հանելով Դուբլինյան ժամանակը: Համաժամանակյա ժամային ազդանշանը Գրինվիչի աստղադիտարանից առաջին անգամ հեռարձակվել է 1924 թվականի փետրվարի 5-ին, արդյունքում, աստղադիտարանում ժամանակն ավելորդ էր այս գործընթացում:

Երկրի ամենօրյա պտույտն անկանոն և անընդհատ դանդաղում է, հետևաբար ատոմային ժամացույցները իրենցից ներկայացնում են շատ ավելի կայուն ժամանակային բազա: 1972 թվականի հունվարի 1-ին GMT-ն փոխարինվել է քաղաքացիական ժամանակի միջազգային ստանդարտով, այն հիմնված էր համակարգված համընդհանուր ժամանակի վրա, որը խրախուսվում էր ամբողջ աշխարհի ատոմային ժամացույցների ասամբլեայի կողմից[3]: Համաշխարհային ժամանակը (UT), տերմին, որը մտցվել էր 1928 թվականին, ի սկզբանե իրենից ներկայացնում էր Գրինվիչի միջին ժամանակը սահմանված ավանդական ձևով, համաձայնեցված ի սկզբանե որոշակի օրվա համար՝ 1956 թվականի հունվարի մեկից (Միջազգային աստղագիտականն միություն որոշմամբ Դուբլինում 1955 թվականին Վիլյամ Մարկովիցի առաջարկությամբ), այդ «հում» UT ձևը վերափոխվել է UTO-ի և արդյունավետորեն փոխարինվել է UT1[7] և UT2 նուրբ ձևերով (UT1 հետագայում հավասարեցվել է Երկրի պտույտի տարեկան սեզոնային տատանումների հետ):

GMT-ն որոշելու երկակիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաժամկետ աստղագիտական կոնվենցիան, սահմանված Պտղոմեոսի աշխատությունից, պետք է նշանակվեր որպես զրոյական ժամանակ: Դա հակասում էր քաղաքացիական համաձայնագրին, որում ըստ հռոմեացիների թվագրման կեսգիշերը համարվում էր որպես զրոյական ժամ: Վերջին հռչակագիրը ընդունվել էր 1925 թվականի հունվարի 1-ին աստղագիտական նպատակներով, որը հանգեցրել էր ժամանակի 12 ժամով կամ կես օրով առաջ ընկնելուն: 1925 թվականին օրացուցային տեղեկատու (ալմանախ) դարձավ «հունվարի 1.05 ըստ Գրինվիչի»: «Միջին աստղագիտական ժամանակ ըստ Գրինվիչի» (GMAT) տերմինը մտցվել է միևնույն նշանակությունն ունենալու համար նախորդ աստղագիտական համագումարի GMT-ի կեսօրվա համար[8]: Ավելի հստակ UT և UTC տերմինները չեն կիսում այս երկիմաստությունը, կերսգիշերը միշտ նկատի ունենալով որպես զրոյական ժամ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дерек Хауз. Гринвичское время и открытие долготы. Гринвичское время для астрономов
  2. Мировые часовые пояса и их смещения от UTC/GMT (время по Гринвичу): В отличие от времени по Гринвичу, шкала UTC устанавливается по атомным часам. В шкалу UTC регулярно вводятся поправки (секунды), для того, чтобы UTC не более чем на секунду отличалось от астрономического времени (определяемого по движению Солнца), которое связано с фактической динамикой вращения Земли. Международное атомное время синхронизируется с астрономическим по мере отставания на секунду. В среднем это происходит раз в 2—3 года. При прошедших корректировках всегда прибавляли одну секунду, то есть сдвигали шкалу UTC на 1 с вперёд. Это международное правило было принято в 1972 году. Фактически — нуль-пункт на шкале атомных часов регулярно переводят на секунду вперёд.
  3. 3,0 3,1 Дерек Хауз. Гринвичское время и открытие долготы. Гринвичское время для всего мира
  4. Howse 1997, p. 114
  5. CLERK TO JUSTICES. &source=gale&prodId=TTDA&userGroupName=qubelfast&tabID=T003&docPage=article&searchType=&docId=CS168214190&type=multipage&contentSet=LTO&version=1.0 «Time, Actual And Legal». Times, London, England, 14 May 1880: 10. The Times Digital Archive. Web. 18 Aug. 2015.
  6. Bartky, Ian R. One Time Fits All: The Campaigns for Global Uniformity. — 2007. — С. 134. — ISBN 0804756422
  7. UT1 as explained on IERS page
  8. Astronomical Supplement to the Astronomical Almanac. — University Science Books, 1992. — С. 76. — ISBN 0-935702-68-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]