ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
անգլ.՝ United States Census Bureau
Census Bureau headquarters, Suitland, Maryland, 2007.jpg
United States Census Bureau Wordmark.svg
Տեսակվիճակագրական ծառայություն և United States federal agency?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1903
Գլխադասային գրասենյակՍաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1][2]
Վերադաս կազմակերպությունUnited States Department of Commerce?
Կայքcensus.gov

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո (անգլ.՝ United States Census Bureau, Bureau of the Census)` կառավարական գործակալություն, որի վրա է դրված ԱՄՆ բնակչության մարդահամարի կազմակերպման պատասխանատվությունը։ Ինչպես նաև այն հավաքում և վիճակագրական մշակման է ենթարկում այլ ազգային ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Փաստացի սա ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինն է[3][4][5][6]։

Բնակչության մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքային ենթաբաժին։ Գործակալության ղեկավարը գործող նախագահի կողմից նշանակված քաղաքական անձ է։

Մարդահամարի բյուրոն տալիս է գնահատականներ մարդահամարների միջև և իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ Բացի դրանից, սույն մարդահամարները ազդում են ավելի քան 300 միլիարդ դոլարի` ամենամյա դաշնային և նահանգների կողմից` բարենորոգման, առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլնի համար տրված փոխհատկացումների վերատեղաբաշխման վրա։ Այդ պատճառով Մարդահամարի բյուրոյի պարտականությունների մեջ է մտնում մարդկանց և տնտեսությանը վերաբերվող վիճակագրության հավաքագրումը։ Բացի այդ, հաճախակի տեղի է ունենում տարբեր դաշնային և տեղական մարմինների հետաքրքրությունների մեջ մտնող թեմաների մասին տվյալների հավաքագրումը, ինչպիսին են զբաղվածությունը, հանցագործությունները, առողջությունը, կարիքների և բնակատեղի ծախսերը։ Դրանք հրապարակվում են ինչպես «ժողովրդագրական տեսություններ»։ Մարդահամարի բյուրոն նաև հրապարակում է արտադրությանը, տարատեսակ վաճառքներին, ծառայություններին վերաբերող տվյալներ։

Մարդահամարի բյուրոն բազայավորվում է Սյութլենդ[en] քաղաքում (Մերիլենդ նահանգ) և ևս 12 շրջանային գրասենյակներում. Ատլանտա, Բոստոն, Դալաս, Դենվեր, Դետրոյթ, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Նյու Յորք, Սիեթլ, Ֆիլադելֆիա, Չիկագո և Շառլոթ քաղաքներում։ Տվյալների մշակման ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքում։

Կրճատ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին հորվածը նախատեսում է, որ բնակչության մարդահամարը պետք է տեղի ունենա ոչ պակաս, քան մեկ անգամ 10 տարում։ Սրանից է կախված յուրաքանչյուր նահանգի մանդատների քանակը Ներկայացուցիչների պալատում և Ընտրողների կոլեգիայում։ Մարդահամարի բյուրոն այս լիազորությունները արդեն ստացել է ԱՄՆ 13 նահանգներով ձևավորման արձանագրությունում։ Այժմ մարդահամարը տեղի է ունենում զրոյով ավարտվող և «տասնամյակ» անվանումը ստացած յուրաքանչյուր 10 տարում (2000,2010)։

1790-1840 թվականներին մարդահամարը տեղի էր ունենում շերիֆների ուժով։ 1840 թվականից ստեղծվել է մարդահամարի կենտրոնական գրասենյակ, որը գործել է միայն տասնամյա մարդահամարի ժամանակ։ 1890 թվականին մարդահամարի ընթացքուն առաջին անգամ արդյունքների մշակման համար օգտագործել են Հերման Հոլլերիթի հեղինակած աղյուսակավորող էլեկտրական մեքենան։ 1902 թվականին Մարդահամարի ժամանակավոր գրասենյակը վերակազմակերպվել է և 1903 թվականին ի վերջո ստացել ներկայիս անվանումը ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքում։ Մարդահամարի բյուրոն դարձել է ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինը։

2006 թվականին Բնակչության մարդահամարի բյուրոյում աշխատում էր 5593 մարդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geographic Names Information System
  2. GeoNames — 2005.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ USCB DOC-D1026 QVC Manual 01/03/09 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Why We Conduct the Decennial Census»։ United States Census Bureau։ October 28, 2019։ Վերցված է April 12, 2020 
  5. «BNL Consulting»։ bnlconsulting.com։ Վերցված է 2017-01-20 
  6. «Analysis | The U.S. census is in trouble. This is why it's crucial to what the nation knows about itself.»։ Washington Post։ Վերցված է 2017-05-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]