ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
United States House of Representatives
114-րդ ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կնիք
Հիմնադրված Հունվարի 3, 2015 (2015-01-03)
Ղեկավարում
Խոսնակ Պաուլ Ռայան, (Հ)
սկսած Հոկտեմբերի 29, 2015
Մեծամասնության առաջնորդ Քևին Մակարտի, (Հ)
սկսած Օգոստոսի 1, 2014
Կազմը
Նստատեղեր 434 ընտրող անդամ
6 ոչ ընտրող անդամ
1 թափուր
Քաղաքական խմբավորումներ Մեծամասնություն (246)
Փոքրամասնություն (188)
Թափուր (1)
  •      (1)
Ընտրություններ
վերջին ընտրություններ Նոյեմբերի 4, 2014
Պաշտոնական կայք էջ
house.gov

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներից մեկն է (երկպալատանի համակարգ), վերին պալատն է Սենատը:

Պալատի իրավասությունները սահմանված են ԱՄՆ սահմանադրությամբ։ Պալատը հիմնականում ներկայացնում է օրենսդրական փոփոխությունները, որոնք հետագայում հաստատում է Սենատը և ԱՄՆ նախագահը, որից հետո օրենքի ուժ է ստանում (եթե Պալատը և Սենատը ձայների երկու երրորդի ուժով հետ չի կանչում օրենքը)։ Պալատը ունի որոշ յուրահատուկ իրավունքներ. հաստատում է Ազգային եկամուտների նախագիծը[1], ինպիչմենթ է հայտարարում նախագահին[2] և ընտրում է նախագահին, երբ ընտրիչների մոտ մեծամասնություն առկա չէ[3]:

Յուրաքանչյուր ԱՄՆ նահանգ ներկայացված է պալատում ըստ իր բնակչության, սակայն ամեն նահանգ պետք է ունենա նվազագույնը մեկ ներկայացուցիչ։ Բնակչության թվով ամենամեծ նահանգ Կալիֆոռնիան ներկայումս ունի 53 ներկայացուցիչ։ Մի քանի նահանգներ ունեն միայն մեկ ներկայացուցիչ (Ալյասկա, Դելավեր, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վերմոնտ և Վայոմինգ)։ Ներկայացուցիչների թիվը սահմանված է օրենքով, այն կազմում է 435[4]: Բացի այդ կան վեց ձայնի իրավունք չունեցող ներկայացուցիչներ, ովքեր քվեարկում են միայն հանձնաժողովներում։

Պալատում նախագահում է խոսնակը, ով ընտրվում է պալատի անդամների կողմից, հիմնականում այն կուսակցությունից, որը ունի մեծամասնություն պալատում։ Պալատի նիստերը գումարվում են ԱՄՆ Կապիտոլիումի շենքի հարավային թևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սահմանադրության Հոդված 1-ի 7-րդ մաս
  2. Սահմանադրության Հոդված 1-ի 2-րդ մաս
  3. Սահմանադրության Հոդված 1-ի 2-րդ մաս և 12-րդ փոփոխություն
  4. See Public Law 62-5 of 1911, though Congress has the authority to change that number. The Reapportionment Act of 1929 capped the size of the House at 435.