ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր (անգլ.՝ Founding Fathers), ամերիկյան քաղաքական գործիչների խումբ, որոնք առանցքային դեր խաղացին ամերիկյան պետության հիմնադրման, մասնավորապես, անկախության ձեռք բերման և նոր քաղաքական համակարգի սկզբունքների ստեղծման գործում։

Սովորաբար այս խմբի անդամներ էին համարում Մայրցամաքային կոնգրեսի պատվիրակներին, մարդկանց, ովքեր ստորագրեցին Անկախության հռչակագիրը կամ ԱՄՆ-ի Սահմանադրությունը և մի քանի այլ մարդկանց։

Ամերիկյան սահմանադրության ոգու բացահայտմանը կարևոր փաստարկ է (այդ թվում Գերագույն դատարանի) համարվում հիմնադիր հայրերի կարծիքը (նրանց նամակներից, թղթերից, հրապարակումներից և այլն։)

Առավել կարևորագույն հիմնադիր հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Gilbert Stuart Williamstown Portrait of George Washington.jpg Ջորջ Վաշինգտոն Առաջին նախագահը և ամերիկյան զորքերի գերագույն հրամանատարը անկախության պատերազմի ժամանակ։
Johnadamsvp.flipped.jpg Ջոն Ադամս ԱՄՆ-ի երկրորդ նախագահը
Thomas Jefferson rev.jpg Թոմաս Ջեֆերսոն ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի հեղինակը և երրորդ նախագահը
JamesMadison.jpg Ջեյմս Մեդիսոն ԱՄՆ-ի չորրորդ նախագահը, ԱՄՆ-ի Սահմանադրության հեղինակը
Alexander Hamilton A17950.jpg Ալեքսանդր Համիլթոն ֆեդերալիստների կուսակցության ղեկավար և ականավոր սահամանադրական փաստաբան և փիլիսոփա
Benjamin Franklin by Jean-Baptiste Greuze.jpg Բենջամին Ֆրանկլին Գիտնական և քաղաքական գործիչ, Ամերիկյան հեղափոխության գաղափարախոս
Thomas Paine rev1.jpg Թոմաս Փեյն Ականավոր հրատարակիչ, Ամերիկյան հեղափոխության գաղափարախոս
John Jay (Gilbert Stuart portrait).jpg Ջոն Ջեյ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջին նախագահը, դիվանագետ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]