Ֆրանկլին Դ. Ռուզվելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
անգլ.՝ Franklin Delano Roosevelt
FDR in 1933.jpg
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ մարտի 4, 1933
Լքեց պաշտոնը՝ ապրիլի 12, 1945
Փոխնախագահ՝ Ջոն Նանս Գարներ (1933–1941)
Հենրի Ագարդ Վոլոս (1941-1945)
Հարի Թրումեն
Կուսակցություն՝ Դեմոկրատ
Նախորդող՝ Հերբերտ Հուվեր
Հաջորդող՝ Հարի Թրումեն
Ծննդյան օր՝ հունվարի 30, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր՝ Հայդ Պարկ, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր՝ ապրիլի 12, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:12|2|0}})[6][1][2][3][4][5] (63 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Վորմ Սպրինգս, Ջորջիա, ԱՄՆ
Ամուսին ՝ Էլեոնոր Ռուզվելտ
Երեխաներ՝ Ջեյմս Ռուզվելտ, Էլիոթ Ռուզվելտ, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կրտսեր, Աննա Ռուզվելտ Հալսթեդ և Ջոն Ասփինվալ Ռուզվելտ
Դինաստիա՝ Roosevelt family
Հայր՝ Ջեյմս Ռուզվելտ
Մայր՝ Սառա Ռուզվելտ
Պարգևներ՝ Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Knight Grand Cross of the Military Order of William և Ալբերտի մեդալ
Franklin D. Roosevelt signature.png

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (անգլ.՝ Franklin Delano Roosevelt, հունվարի 30, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4][5], Հայդ Փարկ, Նյու Յորք[7] - ապրիլի 12, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:12|2|0}})[6][1][2][3][4][5], Վարմ Սփրինգս, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[8]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը։ Պաշտոնին ընտրվել է չորս անգամ՝ նախագահելով 1933-ից 1945 թվականներին, և ԱՄՆ-ի միակ նախագահն է, որն իր պաշտոնում ծառայել է երկուսից ավել անգամ։ Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1933 թվականի մարտից մինչ իր մահը՝ 1945 թվականի ապրիլը։ Լինելով իր կուսակցության առաջնորդը՝ ստեղծում է Նոր գործարք կոալիցիան, որի արդյունքում ամերիկյան քաղաքականության մեջ սկսեց գործել հինգ կուսակցություն։ Նրա նախագահական երրորդ և չորրորդ նստաշրջաններին զուգահեռ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մի շարք փորձագետների կարծիքով նա Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հետ միասին համարվում է ԱՄՆ-ի երեք խոշոր նախագահներից մեկը։

Ռուզվելտը ծնվել է Հայդ Փարկում, ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի ընտանիքում։ Սովորել է Գրոտոնի դպրոցում, այնուհետև Հարվարդի քոլեջում, իսկ ավարտելով Կոլումբիայի իրավաբանական դպրոցը, իրականացրել է իրավաբանական գործունեություն Նյու Յորքում։ 1905 թվականին նա ամուսնանում է իր բարեկամուհու՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ և ունենում վեց երեխա։ 1910 թվականին Ռուզվելտը հաղթանակ է տանում Նյու Յորքի սենատորական ընտրությունների ժամանակ, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նախագահ Վուդրո Վիլսոնի ղեկավարության ներքո ստանձնում ռազմածովային ուժերի օգնականի պաշտոնը։ 1920 թվականին Ռուզվելտն եղել է Ջեյմս Կոքսի օգնականը։ 1921 թվականին Ռուզվելտի մոտ ախտորոշվում է պալարական հիվանդություն, որն այդ ժամանակ հայտնի էր պոլիոմիելիտ անվամբ։ Հիվանդության հետևանքով Ռուզվելտի ոտքերը վերջնականապես կաթվածահար եղան։ Նա ամեն կերպ փորձում էր վերականգնել իր առողջությունը և այդ նպատակով Ջորջիա նահանգում հիմնում է առողջապահական կենտրոն, որտեղ կարող էին բուժում ստանալ նմանատիպ հիվանդությամբ տառապող մարդիկ։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուզվելտն առանց կողմնակի օգնության չէր կարողանում տեղաշարժվել, 1928 թվականին կրկին վերադարձավ հանրային պաշտոնի՝ հաղթանակ ունենալով Նյու Յորքի նահանգապետի ընտրություններում։ 1929-1933 թվականներին զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը՝ տվյալ ժամանակաշրջանի տնտեսական ճգնաժամից ԱՄՆ-ին դուրս բերելու համար իրականացնում է մի շարք բարեփոխումներ։

1936 թվականին Ռուզվելտը նախագահական ընտրությունների ժամանակ պարտության է մատնում հանրապետական Հերբերտ Հուվերին։ Ռուզվելտը նախագահի պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ-ի պատմության ամենաուժեղ տնտեսական ճգնաժամի տարիներին։ Միացյալ Նահանգների 73-րդ Կոնգրեսի առաջին 100 օրերի ընթացքում Ռուզվելտը մշակեց աննախադեպ դաշնային օրենսդրություն և հաստատեց նոր գործառույթներ, որոնք հիմք հանդիսացան նոր կուրսի համար, և որոնք անհրաժեշտ էին բարելավման և վերականգման համար։ Տնտեսությունը վերականգնելու նպատակով Ազգային վերականգնողական վարչակազմի հետ միասին գործազուրկներին և գյուղատնտեսներին օգնելու բազմաթիվ ծրագրեր է մշակում։ Հիմնադիր կարգավորիչ բարեփոխումներ է իրականացնում ֆինանսական, աշխատանքային, կապի ոլորտում և նրա նախագահության տարիներին նաև ուժը կորցրած համարվեց ոգելից խմիչքներն արգելող օրենքը։ 1933-1936 թվականներին ԱՄՆ-ի տնտեսությունը արագորեն վերականգնվեց։ 1936 թվականին Ռուզվելտը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Այդուհանդերձ, 1937-38 թվականներին տնտեսությունը կրկին խորը անկում է ապրում։ 1936 թվականի ընտրություններից հետո, 1937 թվականին հաղթելով ընդդիմությանը, մշակում է բիլ Դատական համակարգի վերակազմավորման մասին, որի շնորհիվ ընդլայնվեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանի լիազորությունները։ 1937 թվականին ձևավորված երկկուսակցական Պահպանողական կոալիցիան կարողացավ կանխել այդ բիլի ընդունումը։ Ռուզվելտի կողմից իրականացրած ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերվում էին Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովին, Աշխատանքային հարաբերությունների մասին ազգային օրենքին, Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիային և սոցիալական ապահովագրությանը։

1940 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը կրկին հաջողություն ունեցավ։ Այս հաղթանակի շնորհիվ նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, ով 2 անգամից ավել վերընտրվել է որպես նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո իր չեզոքությանը զուգահեռ ԱՄՆ-ն դիվանագիտական և ֆինանսական մեծ աջակցություն է ցույց տալիս ինչպես Չինաստանին, այնպես էլ Միացյալ Թագավորությանը և ԽՍՀՄ-ին։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Փերլ-Հարբորի վրա ճապոնական հարձակումից հետո, իրադարձություն, որը Ռուզվելտն անվանեց «ամոթանքի տարի», ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային։ Ռուզվելտն ունեցել է իր գլխավոր խորհրդական Հարի Հոփկինսի խորհրդատվությունը և ժողովրդի հզոր աջակցությունը։ Նա սերտ համագործակցություն է ունեցել Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի, սոցիալիստական ճամբարի առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Չինաստանի գեներալիսիմուս Չանգ Քայ-Շեկի հետ։ Ռուզվելտը անձամբ վերահսկում էր ԱՄՆ-ի տնտեսության մոբիլիզացիան, որը նպատակ էր հետապնդում աջակցելու պատերազմական գործողություններին, ինչպես նաև իրականացնելու Եվրոպայի առջև դրված ռազմավարությունը՝ նախապատվությունը տալով Գերմանիայի պարտությանը։ Նա նաև ձեռնամուխ եղավ առաջին ատոմային ռումբի նախաձեռմանը։ 1944 թվականից Ռուզվելտը չորրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում, սակայն իր առողջական և ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառով 1945 թվականի ապրիլին մահանում է։  

Բովանդակություն

Վաղ տարիների կյանք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտը ծնվել է 1882 թվականի հունվարի 30-ին Նյու Յորքի Հայդ Պարկի Հուդզոն Վելլիում, գործարար Ջեյմս Ռուզվելտ Առաջինի և նրա երկրորդ կնոջ՝ Սառա Աննա Դելանոյի ընտանիքում։ Ռուզվելտի ծնողները հարուստ նյույորքյան ընտանիքներից էին։ 17-րդ դարում Ռուզվելտի նախնիները տեղափոխվում են Նոր Ամստերդամ, որտեղ էլ սկսում են զբաղվել առևտրով և հողագործությամբ[9]։ Դելանո ընտանիքի նախնիները տեղափոխվելով «Նոր աշխարհ»՝ Մասաչուսեթսում սկսեցին զբաղվել առևտրով և նավաշինությամբ։ Ֆրանկլինը ուներ խորթ եղբայր՝ Ջեյմս Ռոզի Ռուզվելտը, որը նրա հոր նախորդ ամուսնություննեից էր[10]։

Ռուզվելտը 2 տարեկան հասակում, 1884 թվական[Ն 1]
Ռուզվելտը 11 տարեկան հասակում, 1893 թվական
Ռուզվլետը 18 տարեկան հասակում, 1900 թվական

Ռուզվելտը մեծացել է հարուստ ընտանիքում։ 1851 թվականին Ջեյմս Ռուզվելտ Առաջինն ավարտում է Հարվարդի իրավաբանական դպրոցը, սակայն իր պապից՝ Ջեյմս Ռուզվելտից ժառանգություն ստանալուց հետո որոշում է տվյալ ոլորտում գործունեություն չծավալել[10]։ Ջեյմսը հայտնի բուրբոն դեմոկրատ էր, ով մի անգամ Ֆրանկլինին իր հետ վերցրեց Սպիտակ տանը նախագահ Գրովեր Կլիվլանդի հետ հանդիպման համար[12]։ Սառան Ֆրանկլինի պատանեկության շրջանում մեծ ազդեցություն է ունեցել[13]։ Նա մի անգամ նշել է․ «Իմ որդի Ֆրանկլինը Դելանո է, ոչ թե Ռուզվելտ»[14]։ Ջեյմսը 54 տարեկան էր, երբ Ֆրանկլինը ծնվեց[15]։ Ռուզլվետը հաճախ էր լինում Եվրոպայում։ Նա իր առաջին ճամփորդությունը կատարում է 2 տարեկան հասակում, իսկ 7-16 տարեկանում իր ծնողների հետ ամեն տարի մեկնում էր Եվրոպա, ինչն էլ նպաստում է նրա՝ ֆրանսերենի և գերմաներենի լավ իմացությանը[16][17]։ Նա սովորել է վարել, կրակել, խաղալ պոլո և փոքր թենիս[18]։

Ռուզվելտը Գրոտոնում այցելել է եպիսկոպոսական գիշերօթիկ դպրոց։ Այն գտնվում էր Մասաչուսեթսում և հայտնի էր նրանով, որ այստեղ այցելում էին հարուստ և ազդեցիկ ընտանիքների երեխաները․ սովորողների 90%-ը սոցիալական ռեգիստրում հաշվառվածներն էին։ Այս ընթացքում նրա վրա մեծ ազդեցություն է ունենում գլխավոր Տնօրենը՝ Էնդիկոտ Փիբոդին, ով քարոզում էր, որ քրիստոնիայի պարտքն է օգնել առավել քիչ հաջողակներին և օգնում իր ուսանողներին աշխատանքի անցնել պետական ծառայությունում։ Տնօրենը Ռուզվելտի ամբողջ կյանքում ունեցել է մեծ ազդեցություն, մասնակցել է նրա ամուսնական արարողությանը և հանդիպել նրան նախագահության տարիներին[19]։

Գրոտոնի դասընկերների մեծ մասի նման Ռուզվելտը ընդունվում է Քեմբրիջի մոտակայքում գտնվող Հարվարդի քոլեջը[20]։ Այդ ժամանակ նա ստանում է միջնակարգ ակադեմիական կրթություն[21] և ավելի ուշ ասել է․ «Ես 4 տարի քոլեջում անցել եմ տնտեսագիտությանը վերաբերվող դասընթացներ և այն ինչ սովորել եմ, սուտ է»[22]։ Նա Ալֆա Դեկտա Պի եղբայրության և օդագնացների ակումբի անդամ էր[23][24]։ Նա աչքի չէր ընկնում ոչ՛ որպես ուսանող, ոչ՛ որպես մարզիկ, սակայն նա զբաղեցրեց Հարվարդ Քրիմսոն օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը պահանջում էր ունենալ մեծ էներգիա և ուրիշներին կառավարելու ունակություն[25]։

1900 թվականին մահանում է Ռուզվելտի հայրը[26]։ Հաջորդ տարի Ռուզվելտի հինգերորդ զարմիկ Թեոդոր Ռուզվելտը ընտրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նա իր ուժեղ առաջնորդության ոճի և կատարած բարեփոխումների շնորհիվ Ռուզվելտի համար դարձավ վառ օրինակ[27]։ 1903 թվականին Ռուզվելտն ավարտում է Հարվարդի համալսարանը, իսկ 1904 թվականին ընդունվում Կոլումբիայի իրավաբանական դպրոց, որտեղից սակայն 1907 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած քննությունից հետո դուրս է գալիս[28]։ 1908 թվականին ընդունվում է աշխատանքի հեղինակավոր ամերիկյան Ուոլ Սթրիթ ընկերությունում[29]:

Ամուսնություն, ընտանիք և արտամուսնական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի կեսերից սկսած Ֆրանկլինը հետաքրքրություն էր տածում իր ապագա կնոջ նկատմամբ, ում ճանաչում էր դեռ փոքր հասակից[30]։ 1902 թվականից սկսած Ռուզվելտը և Էլեոնորը սկսում են հանդիպել, իսկ 1904 թվականի հոկտեմբերին Ֆրանկլինը ամուսնության առաջարկություն է անում։ Այդ ժամանակ նա 22 տարեկան էր, իսկ նրա կինը՝ 19-ը[31]։ 1905 թվականի մարտի 17-ին Նյու Յորքում տեղի է ունենում նրանց ամուսնության արարողությունը[31]։ Ռուզվելտի մայրը չէր համակրում Էլեոնորին և կարծում էր, որ դեռ վաղ է ամուսնության համար։ Նա նույնիսկ մի քանի անգամ փորձել է չեղարկել նշանադրությունը[32]։ Երիտասարդ զույգը տեղափոխվում է Հայդ Փարք՝ Ռուզվելտի ընտանեկան կալվածք։

Էլեոնորը և Ֆրանկլինը իրենց առաջնեկ զավակների հետ

Կենսագիր Ջեյմս ՄաքԳրեգոր Բըրնսը պատմել է, որ երիտասարդ Ռուզվելտը բավական ինքնավստահ էր և անկաշկանդ[33]։ Ի տարբերություն նրան, Էլեոնորը ամաչկոտ էր և չէր սիրում հասարակական կյանքը․ նա նախընտրում էր մնալ տանը և դաստիարակել երեխաներին։ Նրանք ունեին վեց երեխա։ Աննան, Ջեյմսը և Էլիոտը ծնվել են համապատասխանաբար 1906, 1907, 1910 թվականներին։ Զույգի երկրորդ տղան՝ Ֆրանկլինը, 1909 թվականին մանուկ հասակում մահացավ։ Մյուս որդին՝ Ֆրանկլինը ծնվեց 1914 թվականին, իսկ Ջոնը՝ 1916 թվականին[34]։

Ռուզվելտը արտամուսնական կապի մեջ է եղել Էլեոնորի սոցիալական հարցերով քարտուղար Լյուսի Մերսերի հետ, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ նա աշխատանքի անցավ տվյալ պաշտոնում[35]։ 1918 թվականի սեպտեմբերին Էլեոնորը Ռուզվելտի ուղեբեռում այդ կապը բացահայտող նամակ է գտնում։ Ֆրանկլինն ուներ ամուսնալուծվելու մտադրություն, սակայն Սառան կտրականապես դեմ էր, իսկ Լյուսին համաձայն չէր ամուսնանալ ամուսնալուծված և հինգ երեխա ունեցող տղամարդու հետ[36]։ Ամուսնալուծություն այդպես էլ չեղավ, և Ռուզվելտը խոստացավ այլևս չհանդիպել Լյուսիի հետ։ Միևնույն է, Էլիոնորը երբեք էլ չներեց Ռուզվելտին, և այդ միջադեպից հետո նրանց ամուսնությունը դարձավ զուտ քաղաքական համագործակցություն[37]։ Շուտով Էլեոնորը հեռանում է տանից և բնակվում Վալ-Քիլում։ Նրանց միջև հարաբերություններն այնքան էին սառել, որ երբ առողջական խնդիրների պատճառով Ռուզվելտը Էլեոնորին խնդրեց վերադառնալ տուն և շարունակել համատեղ կյանքը, վերջինս կտրականապես մերժեց[38]: Իրավիճակն այնպիսին էր, որ նա այլևս տեղյակ չէր լինում, թե երբ է Էլեոնորը գալիս Սպիտակ տուն: Ֆալան, որը Ռուզվելտի հայտնի շունն էր և Սպիտակ Տանը եղած ժամանակ նրա ուղեկիցներից մեկը, "աշխարհում ամենաշատը լուսանկարված" շունը անվանումն էր ստացել։

Ֆրանկլինը դրժում է իր խոստումը և վերականգնում սիրավեպը Լյուսիի հետ[39][40]: Հենց նա էլ լինում է Ռուզվելտի կողքին մահվան ժամանակ:Ռուզվելտի որդի Էլիոտը պնդում էր, որ իր հայրը քսանամյա սիրավեպ է ունեցել իր քարտուղարուհու` Մարգարիտ Լեհանդի հետ[41]: Մյուս որդին` Ջեյմսը, հայտարարում է, որ իր հայրը սիրավեպ կարող էր ունենալ նաև Շվեդիայի արքայադուստր Մարթայի հետ, ով Երկրորդ համաշխարհային պատերզամի ժամանակ բնակվել է Սպիտակ տանը:

Վաղ քաղաքական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգային սենատոր ⟨1910-1920⟩ և Թեմմանի ախոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտն իր ընկերներին հավաստիացնում էր, որ նա վերջնականապես որոշում է կայացրել մտնել քաղաքականություն[42]: Մինչ 1910 թվականի ընտրությունների անցկացումը, տեղական Դեմոկրատական կուսակցությունը Ռուզվելտին առաջադրում է Նյու Յորք նահանգի պետական համագումարում: Կուսակցության համար Ռուզվելտը բավական մեծ կարևորություն ուներ, քանի որ այդ ժամանակ նա դեռ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն էր, իսկ ժողովրդավարական Ռուզվելտը բավականին լավ համբավ ուներ[43]: Նրա կողմից իրականացվող քարոզարշավն ավարտվեց այն ժամանակ, երբ ժողովրդավարական գործող նախագահ Լյուիս Ստյուվեսանտ Չանլերը վերընտրվելու փորձ կատարեց: Իր քաղաքական հույսերը արդարացնելու նպատակով Ռուզվելտը պայքարում է նահանգային սենատում հայտնվելու համար: Սենատում, որն իր մեջ ներառում էր Դուտչեսսի, Կոլումբիայի և Պուտմանի շրջանները, մեծամասնություն էին կազմում հանրապետականները[44]: Ռուզվելտը մտավախություն ուներ, որ իր զարմիկ Թեոդորի դեմ ակնհայտ ընդդիմությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր քարոզարշավի համար, սակայն Թեոդորն իր հերթին առաջ էր քաշում նրա թեկնածությունը, չնայած կուսակցական պատկանելիության տարբերություններին[45]: Ողջ ընտրական տարածքում Ռուզվելտն իր քարոզարշավն իրականացրեց մեքենայով, մինչդեռ շատերը իրենց նմանատիպ ճոխություն չէին կարող թույլ տալ[46]: Իր ագրեսիվ և արդյունավետ քարոզչության շնորհիվ[47] Ռուզվելտն ընտրություններում հաղթանակ է ունենում` զարմացնելով գրեթե բոլորին[48]:

1911 թվականի հունվարի 1-ին զբաղեցնելով պաշտոնը` Ռուզվելտն անմիջապես դառնում է «Ապստամբների» խմբի ղեկավար, ովքեր դեմ էին Դեմոկրատական կուսակցությանը հակակշիռ Թեմմանի Հոլլ քաղաքական կազմակեպության խամաճիկային քաղաքականությանը: 1911 թվականին ԱՄՆ-ի Սենատի ընտրությունների ժամանակ Ռուզվելտն այլ տասնյոթ դեմոկրատների հետ միասին ստեղծեց խոչընդոտներ Թեմմանի մի շարք թեկնածուների համար[Ն 2]: Ի վերջո, Թեմմանի Հոլլը աջակցություն է ցույց տալիս մեծ հեղինակություն ունեցող դատավոր Ջեյմս Օգորմանին, որի արդյունքում վերջինս հաղթում է ընտրություններում: Շուտով Ռուզվելտը Նյու Յորքի դեմոկրատների շրջանում մեծ համբավ է ձեռք բերում[48]:

Ռուզվելտը կրկին Թեմմանի Հոլլի դեմ է դուրս գալիս, երբ 1912 թվականին «Ժողովրդավարություն» անվանակարգում հաղթանակ ունենալու համար աջակցություն է ցույց տալիս Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնին[49]: Ընտրությունները եռակողմ բնույթ էին կրում, քանի որ Թեոդորը դուրս էր եկել հանրապետականների շարքերից և սկսել էր քարոզարշավ ընդդեմ Վիլսոնի և հանրապետական նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտի: Համընդհանուր ընտրություններում Վիլսոնին աջակցելու Ռուզվելտի որոշման հետևանքով ընտանիքի որոշ անդամներ օտարվեցին, թեեւ Թեոդորն ինքը վիրավորված չէր[50]: Այսպիսով, Վիլսոնը հաղթանակ ունենալով պառակտված հանրապետականների նկատմամբ` դարձավ առաջին դեմոկրատ նախագահը: Միաժամանակ մենամարտելով տիֆի դեմ 1912 թվականին, Լուի Մքհենրի Հոուի օգնությամբ, ով վարում էր նրա քարոզարշավը, Ռուզվելտը վերընտրվում է նահանգապետի ընտրություններում և զբաղեցնում Գյուղատնտեսական կոմիտեի նախագահի պաշտոնը։

Ռազմածովային նավատորմի քարտուղարի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտը ռազմածովային նավատորմի քարտուղարի օգնական, 1913

1913 թվականի մարտին Ռուզվելտը նշանակվում է ռազմածովային նավատորմի քարտուղարի օգնականի պաշտոնին. պաշտոնով երկրորդը ռազմածովային նավատորմի քարտուղար Ջոզեֆուս Դանիելից հետո[51]: Ռուզվելտն իր ողջ կյանքի ընթացքում մեծ կարևորություն է տվել ռազմածովային նավատորմին, դրա վերաբերյալ հավաքել գրեթե 10 000 գիրք և կարդացել բոլորը, բացառությամբ մեկի[52][53]: Վիլսոնի աջակցությամբ Դանիելը և Ռուզվելտը ստեղծում են մի համակարգ, որտեղ իրականցնում են մի շարք բարեփոխումներ ընդլայնելու համար քաղաքացիական հասարակության ազդեցությունը ռազմածովային նավատորմի վրա[54]: Ռուզվելտի վերահսկողության ներքո էին գտնվում նավատորմի քաղաքացիական աշխատակիցները[55]: 7 տարի լինելով տվյալ պաշտոնում` ոչ մի գործադուլ տեղի չի ունենում[56]:

1914 թվականին Ռուզվելտը չմտածված որոշում է կայացնում` առաջադրելով իր թեկնածությունը Նյու Յորքի հանրապետական սենատոր Էլիհու Ռութի փոխարեն: Թեև նա հաղթեց գանձապետարանի քարտուղար Ուիլյամ Գիբս Մքադուին և կառավարիչ Մարտին Գլինին, նրա համար առաջնային մրցակից էր հանդիսանում Թեմմանի կողմից աջակցություն ստացած Ջեյմս Ջերարդը[57]: Նա ուներ նաև Վիլսոնի օգնության կարիքը[58]: Նա այս ընտրություններում պարտություն է կրում` զիջելով դիրքերը դեմոկրատ Ջերարդին: Այսպիսով, Ռուզվելտը կարևոր դաս է քաղում, որ առանց Սպիտակ տան օգնության նա ոչ մի հաղթանակ չի կարող ունենալ[59]:

Առաջին անգամ Սենատում պարտություն կրելուց հետո Ռուզվելտը վերադառնում է ռազմածովային նավատորմ[60]: 1914 թվականի հուլիսին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որտեղ Գերմանիայի կենտրոնական իշխանությունները, Ավստրո-Հունգարիան և Օսմանյան կայսրությունը ձգտում էին պարտության մատնել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ռուսաստանին[61]: Երբ 1917 թվականի ապրիլին Գերմանիան հայտարարեց սուզանավային պատերազմում իր մասնակցության մասին, Վիլսոնի վարչակազմը Կոնգրեսին խնդրեց պատերազմ հայտարարել: Վերջինս հավանություն է տալիս և ապրիլի 6-ին ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարում Գերմանիային[62]:

Ռուզվելտը խնդրեց, որ իրեն թույլատրեն ծառայել որպես ռազմածովային սպա, սակայն Վիլսոնը պնդեց, որ շարունակի նավատորմի քարտուղարի օգնականի պաշտոնում: Հաջորդ տարի Ռուզվելտը մնաց Վաշինգտոնում համակարգելու և տեղակայելու համար ռազմածովային նավերը[63]: ԱՄՆ-ի պատերազմի մեջ մտնելուց հետո ռազմածովային նավատորմը ընդարձակվեց 4 անգամ[64]: 1918 թվականի ամռանը Ռուզվելտը մեկնում է Եվրոպա` ուսումնասիրելու նավատորմի տեղադրման վայրերն ու հանդիպելու ֆրանսիացի և բրիտանացի պաշտոնյաների հետ: Սեպտեմբերին նա վերադառնում է ԱՄՆ: Ճանապարհին նա հիվանդանում է գրիպով և թոքաբորբով: Նա առողջանում է հենց այն ժամանակ, երբ նավը մոտենում է Նյու Յորքին[65][66]: 1918 թվականի նոյեմբերին Գերմանիան ստորագրում է զինադադարի համաձայնագիրը` դադարեցնելով ռազմական գործողությունները: Վիլսոնի վարչակազմի ժամկետի ավարտին զուգահեռ Ռուզվելտը ծրագրում էր իր հաջորդ քայլը:

Քարոզարշավ փոխնախագահի պաշտոնի համար, 1920[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոքսը և Ռուզվելտը Օհայոյում, 1920

1920 թվականին Ռուզվելտը որոշում է իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում: Այն բանից հետո, երբ Օհայո նահանգի նահանգապետ Ջեյմս Մ. Քոքսը ստանձնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, նա Ռուզվելտին ընտրում է որպես իր օգնական, և կուսակցությունը օվացիայով պաշտոնապես նշանակում է նրան տվյալ պաշտոնում[67]: Չնայած նրա առաջադրումը զարմացրեց մարդկանց մեծամասնությանը, սակայն նա հայտնի էր իր հավասարակշռությամբ և չափավոր լինելով[68][69]: Ռուզվելտը նոր էր դարձել 38 տարեկան և լինելով 4 տարի ավելի երիտասարդ Թեոդորից` կուսակցության կողմից ստացավ նույն պաշտոնի թեկնածությունը[70]:

1920 ընտրությունների արդյունքներ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոքսը և Ռուզվելտը հանդես էին գալիս Վիլսոնի վարչակազմի և Ազգերի լիգայի պաշտպանությամբ, որոնցից երկուսն էլ 1920 թվականին այդքան էլ մեծ համակրանք չէին վայելում[71]: Ռուզվելտն իր ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի Ազգերի լիգայի անդամակցության գործում, սակայն ի տարբերություն Վիլսոնի, նա կոչ էր անում սենատոր Հենրի Քաբոտ Լոջի հետ փոխզիջման գնալ[72]: Սակայն ընտրություններում հաղթանակ է տանում հանրապետական Ուորեն Հարդինգը[73], իսկ Ռուզվելտը վերադարձավ Նյու Յորք՝ իրավագիտությամբ զբաղվելու և միացավ նորաստեղծ նյույորքյան Սիվիտան ակումբին:

Պոլիոմիելիտ հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշմանդամի սայլակին նստած Ռուզվելտի հազվագյուտ լուսանկարներից մեկը, որտեղ նա Ֆալայի և Հայդ Պարկի տնօրենի դստեր հետ։ Լուսանկարն արվել է իր զարմիկ Մարգարետ Սուքլիի կողմից (1941 թվականի փետրվար)

Ընտրություններից հետո Ռուզվելտը վերադառնում է Նյու Յորք, որտեղ նա զբաղվում է իրավագիտությամբ[74]: Նա անում էր ամեն ինչ մասնակցելու համար 1922 թվականին տեղի ունեցող ընտրություններին, սակայն հիվանդւոթյունը վերջ դրեց նրա քաղաքական կարիերային[74]: 1921 թվականի օգոստոսին Ռուզվելտը մեկնում է Կամփոբելո կղզի հանգստանալու, որտեղ էլ և հիվանդանում է: Նրա հիմնական ախտանշաններն էին` ջերմություն, դեմքի կաթված, աղիքային դիսֆունկցիա, թմրություն և գերզգայունություն: Ռուզվելտը մնաց կաթվածահար վիճակում: Այդ ժամանակ նրա մոտ ախտորոշվեց պոլիոմելիտ, սակայն նրա ախտանիշներն ավելի շատ համապատասխանում էին Գուլիյեն-Բարրի սինդրոմին[75]:

Չնայած նրան, որ Ռուզվելտի մայրը կողմ էր որդու քաղաքական կյանքից հեռանալուն, սակայն նրա կինը և մոտ ընկեր ու խորհրդական Լուի Հովը համոզված էին, որ նա կշարունակի իր գործունեությունը քաղաքական ոլորտում[76]: Ռուզվելտը շատերին համոզում էր, որ առողջանում է, ինչը չափազանց կարևոր էր հանրային պաշտոն զբաղեցնելու համար[77]: Նա դժվարությամբ կարողացավ նորից քայլել[78]: Ավելի ուշ նա արդեն ձեռնափայտ և անվասայլակ էր գործածում, սակայն ոչ հասարակության մեջ։ Մեծ ուշադրություն էր հատկացվում այն փաստին, որ նրան չլուսանկարեն անվասայլակին նստած՝ թերթերի համար[79]։ Միայն երկու նմանատիպ լուսանկար գոյություն ունի, որտեղ նա նստած է անվասայլակին։

Սկսած 1925 թվականից Ռուզվելտը իր ժամանակի մեծ մասը անցկացրեց ԱՄՆ-ի հարավում[80]: Հետաքրքրված լինելով ջրային թերապիայով` 1926 թվականին նա Ջորջիա նահանգում հիմնում է վերականգնողական կենտրոն: 1938 թվականին նա հիմնադրում է Մանկական կաթվածի ազգային հիմնադրամը, որն էլ նպաստում է պոլիոմոլոգիական պատվաստանյութերի զարգացմանը[81]: 1920-ական թվականներին Ռուզվելտը շարունակում էր կապ պահել դեմոկրատների հետ և ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում Նյու Յորքում[82]:

Նյու Յորքի կառավարիչ, 1929-1932[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարիչ Ռուզվելտը նախորդ կառավարիչ Ալ Սմիթի հետ, 1930

1928 թվականի ընտրություններում լինելով Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու` Սմիթը հերթական անգամ Ռուզվելտին խնդրեց առաջադրվել կառավարչի պաշտոնում[83]: Սկզբում Ռուզվելտը չէր համաձայնում[84]: Նա համաձայնվեց միայն այն ժամանակ, երբ կուսակցական առաջնորդները համոզեցին, որ միայն նա կարող է հաղթել հանրապետական թեկնածու` Նյու Յորքի Գլխավոր դատախազ Ալբերտ Օթինգերին[85]: Ռուզվելտը հաղթանակ է ունենում ընտրություններում և քարոզարշավը գլխավորելու համար կրկին դիմում է Լուի Հովին: Քարոզարշավի ժամանակ Ռուզվելտը միանում է Սամուել Ռոզենմանին, Ֆրանչես Պերկինսին և Ջեյմս Ֆարլիին[86]: Մինչ Սմիթը նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն կրեց, չհաղթելով նույնիսկ իր հարազատ նահանգում, Ռուզվելտը 1% տարբերությամբ հաղթանակ տոնեց նահանգապետի պաշտոնում[87]: Դառնալով ամենախիտ բնակեցված նահանգի նահանգապետ` Ռուզվելտն անմիջապես առաջադրվեց հերթական նախագահական ընտրություններում[88]:

Զբաղեցնելով պաշտոնը` Ռուզվելտն առաջարկում է կառուցել մի շարք հիդրոէլեկտրակայաններ և հաղթահարել 1920-ական թվականների ֆերմերային ճգնաժամը[89]: Ռուզվելտ և Էլեոնորը եկել էին քաղաքական համաձայնության, որը շարունակվելու էր մինչև նրա քաղաքական կարիերայի ավարտը. Էլեոնորը ուենալով նահանգապետի կնոջ պարտականություններ` ազատ էր իր սեփական օրակարգն ու հետաքրքրությունները մշակելու հարցում[90]: Նրա պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցավ Ուոլ Սթրիթի բախումը և երկիրն ընկավ Մեծ ճգնաժամի մեջ[91]: Մինչ նախագահ Հուվերը և շատ նահանգապետեր կարծում էին, որ տնտեսական ճգնաժամը գնալով թուլանում է, Ռուզվելտը հասկանում էր իրավիճակի լրջությունը և ստեղծում է Զբաղվածության պետական հանձնաժողով: Նա նաև դարձավ առաջին նահանգապետը, ով հրապարակայնորեն հաստատեց գործազրկության ապահովագրության գաղափարը[92]:

Արդեն 1930 թվականի մայիսին նա երկրորդ անգամ է առաջադրվում որպես թեկնածու և վերընտրվում ։ Քանի որ Հուվերի վարչակազմը չէր ցանկանում ուղղակիորեն պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, Ռուզվելտն առաջարկեց տնտեսական օգնության փաթեթ և ստեղծել ժամանակավոր արտակարգ օգնության վարչություն[93]: Վարչության շնորհիվ 1932 և 1938 թվականներին Նյու Յորքի բնակչության մեկ երրորդը ստացավ օգնություն[94]:

Նախագահական ընտրություններ, 1932[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 ընտրությունների արդյունքներ
Ռուզվելտը 1933 թվականին

1932 թվականի ընտրություններին ընդառաջ Ռուզվելտը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակական քաղաքականությանը։ Հոուի և Ֆառլիի գլխավորությամբ ստեղծում է քարոզչական թիմ[95]։ Տնտեսական ծանր իրավիճակում շատ դեմոկրատներ հույս ունեին, որ 1932 թվականի ընտրությունների արդյունքում նրանք Վուդրո Վիլսոնից հետո կտեսնեն առաջին դեմոկրատ նախագահին։ Ռուզվելտի վերընտրվելը նպաստեց նրան, որ 1932 թվականին դեմոկրատական ընտրական ցուցակներում լինի առաջատար։ Ռուզվելտը կարողացավ միավորել ոչ միայն Վիլսոնի վարչակազմի առաջատար ներկայացուցիչների, այլ նաև համոզել մի շարք պահպանողականների, որ նա առաջատար թեկնածու է հարավում և արևմուտքում։ Ռուզվելտի թեկնածության գլխավոր ընդդիմությունը հյուսիսարևմտյան պահպանողականներն էին, մասնավորապես 1928 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատական թեկնածու Ալ Սմիթը։ Նա հույս ուներ, որ 1932 թվականին Չիկագոյում անցկացվող Դեմոկրատական ազգային կոնվենցիայում կկարողանար ձայների 2/3 պարտության մատնել Ռուզվելտին։ 1932 թվականին դեմոկրատական սկզբունքների նկատմամբ ունեցած հաջողությունների շնորհիվ Ռուզվելտը միացավ կոնվենցիային։ Կոնվենցիայի առաջին նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը ստանում է ձայների մեծամասնությունը, բայց ոչ 2/3-ը, իսկ Սմիթը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Սպիտակ տան խոսնակ Ջոն Նանսի Գարները, ով վերահսկում էր Տեխասի և Կալիֆոռնիայի ձայները, երրորդ ընտրությունից հետո աջակցություն ցույց տվեց Ռուզվելտին և վերջինս առաջադրեց իր թեկնածությունը չորրորդ ընտրության ժամանակ։ Ռուզվելտի փոքր աջակցության շնորհիվ Գարները ստանձնեց փոխնախագահի պաշտոնը։

Ռուզվելտն իր ողջույնի խոսքում հայտարարում է․«Ես խոստանում եմ ձեզ, ես խոստանում եմ նոր գործարք ամերիկյան ժողովրդի համար․․․Սա ավելին է, քան քաղաքական քարոզարշավը։ Սա կոչ Է զինվորներին»[96]։ Ռուզվելտը խոստացավ բարեփոխումներ անվտանգության ոլորտում, տարիֆային նվազեցում, օգնություն ֆերմերներին և Մեծ ճգնաժամից դուրս գալու համար այլ կառավարական որոշումներ[97]։ Կոնվենցիայից հետո Ռուզվելտը հաղթանակ է տանում է մի քանի առաջատար հանրապետականների, այդ թվում Ջորջ Նորիսի , Հիրամ Ջոնսոնի և Ռոբերտ լա Ֆոլլետտեի նկատմամբ[98]։ Նա նաև հաշտվում է կուսակցության պահպանողական թևի հետ և նույնիսկ Ալ Սմիթն էր համոզված, որ անհրաժեշտ է աջակցել դեմոկրատական կողմին[99]։ Հուվերի բանակի վերակազմավորման մասին որոշումը հետագայում վնասեց գործող նախագահի ժողովրդավարությանը, քանի որ երկրում թերթերը քննադատում էին վետերաններին ցրելու համար ուժի կիրառումը[100]։

Ռուզվելտը ձայների 57% հաղթանակ է տոնում բոլոր նահանգներում, բացառությամբ վեցի: Պատմաբաններն ու քաղաքագետները 1932-1936 թվականների ընտրությունները համարում են քաղաքական համակարգի կտրուկ փոփոխության պատճառ հանդիսացող ընտրություններ: Ռուզվելտի հաղթանակը պատճառ հանդիսացավ Նոր գործարք կոալիցիայի ստեղծման համար, որի մեջ մտան փոքր ֆերմերներ, հարավի գիտնականներ, կաթոլիկներ, արհեստակցական միություններ, հյուսիսաֆրիկյան ամերիկացիներ (հարավայինները դեռ անտարբեր էին), հրեաներ, մտավորականներ, քաղաքական լիբերալներ[101]: Նոր գործարք կոալիցիայի ստեղծումը վերափոխեց ամերիկյան քաղաքականությունը և սկսվեց այն, ինչ քաղաքագետներն անվանում են «Նոր գործարք քաղաքական համակարգ»[102]: 1932 թվականից մինչև 1979 թվականը դեմոկրատները տասներկու նախագահական ընտրություններից ութում հաղթանակ են ունենում[103]:


1932 թվականի նորեմբերի Ռուզվելտն ընտրվում է, սակայն ինչպես և իր նախորդները, չէր կարող պաշտոնավարել մինչև հաջորդ մարտ ամիսը: Ընտրություններից հետո Հուվերը փորձում էր համոզել Ռուզվելտին հրաժարվել քարոզարշավի մեծ մասից և ընդունել հուվերի վարչակազմի քաղաքականությունը[104]: Ռուզվելտը հրաժարվեց ընդունել միացյալ ծրագիր ստեղծելու Հուվերի առաջարկից, որպեսզի վերացնեն տնտեսության ցածր մակարդակը` պնդելով, որ այն կկապի իր ձեռքերը[105]: Տնտեսությունը գնալով քայքայվում էր[106]: Ռուզվելտն օգտագործեց անցումային ժամանակաշրջանը ընտրելու համար իր ապագա վարչակազմի անդամներին և ընտրեց Հուվերին որպես աշխատակազմի ղեկավար, Ֆարլիին` գլխավոր փոստատար, Ֆրանչես Պերկինսին` քարտուղար: Ուիլյամ Հ. Վուդինը , ով Ռուզվելտի մոտ հանրապետական էր, ընտրվեց գանձապետարանի քարտուղար, իսկ Թենեսի սենատոր Կորդել Հալլը` պետքարտուղար: Երկու առաջատար հանրապետականներ Հարոլդ Լ. Իկեսը և Հենրի Ա. Ուոլասը նշանակվեցին համապատասխանաբար ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարներ[107]: 1933 թվականի փետրվարին Ջուզեպպե Զանգարին, ով ատում էր բոլոր իշխանավորներին, մահափորձ է կատարում: Մահացու գնդակը Ռուզվելտի փոխարեն դիպում է Չիկագոյի քաղաքապետ Անտոն Չերմակը, ով նստած էր Ռուզվելտի կողքին[108][109]:

Նախագահություն, 1933-1945[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտ բարձր պաշտոններում նշանակեց ուժեղ հզոր անձանց, սակայն ընդունում էր բոլոր հիմնական որոշումները անկախ ձգձգումներից և անարդյունավետությունից: Նախագահի վարչակազմի գործունեությունը վերլուծելով` պատմաբան Ջեյմս ՄաքԳրեգոր Բերնսն ասել է.

Aquote1.png Նախագահը պատասխանատու էր իր վարչակազմի համար...ամբողջությամբ հիմնվելով որպես գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնական և ոչ պաշտոնական լիազորությունների վրա. բարձրացնելով նպատակները, ստեղծելով թափանցիկություն, մարդկանցից ստանալով ամենալավը...գիտակցաբար ներելով իր օգնականների միջև եղած մրցակցությունը, որը հանգեցրեց խայտառակության և զայրույթի....մի աշխատանքը տալով մի քանի մարդկանց և մի քանի աշխատանք մի մարդու, դրանով իսկ ամրապնդելով իր դիրքը որպես տեղեկատվության աղբյուր և համադրման գործիք` անտեսելով կամ շրջանցելով կոլեկտիվ որոշումներ կայացնող մարմիններին, օրինակ, կառավարությանը... և միշտ էլ համոզելով, հաճոյախոսելով, փոխակերպվելով, շահարկելով[110]: Aquote2.png

Առաջին և երկրորդ կառավարման ժամանակաշրջան (1933-1941)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին նախագահ Հերբերտ Հուվերը և Ռուզվելտը երդումնակալության օրը, 1933
(աուդիո)
Ոչնչից վախենալ պետք չէ
Մի հատված Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ճառից
Օգնություն

Երբ 1933 թվականի մարտին տեղի ունեցավ Ռուզվելտի երդումնակալության արարողակարգը, ԱՄՆ-ը գտնվում էր իր պատմության ամենածայրահեղ վատ վիճակում: Աշխատուժի մեկ քառորդը գործազուրկ էր: Ֆերմերները խորը մտահոգության մեջ էին, քանի որ գները նվազել էին 60%-ով: Սկսած 1929 թվականից արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին նվազել էր: Երկու միլիոն մարդ անօթևան էր: Մարտի 4-ի երեկոյան 48 նահանգներից 32-ը, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը, փակեցին իրենց բանկերը[111]

Պատմաբանները Ռուզվելտի ծրագրերը դասակարգեցին որպես "Օգնություն, վերականգնում և բարեփոխումներ": Տասնյակ միլիոնավոր գործազուրկներ օգնության կարիք ունեին: Բարեփոխումների տակ հասկանում էին երկարաժամկետ փոփոխություններ, հատկապես ֆինանսական և բանկային համակարգերում: Ռուզվելտի, ռադիոյով հնչող անընդմեջ ելույթների ընթացքում, որոնք հայտնի են «Զրույցներ բուխարու մոտ», ուղղակիորեն ներկայացնում էր իր առաջարկները ամերիկյան հասարակությանը[112]: Ազգային ոգու նորացման համար նա ապավինում էր իր համառ լավատեսությանը և ակտիվությանը[113]:

Առաջին Նոր Գործարքը, 1933- 1934[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պաշտոնավարման երկրորդ օրը Ռուզվելտը հայտարարում է բանկի օր և մարտի 9-ին հրավիրում Կոնգրեսի հատուկ նիստ, որի ընթացքում Կոնգրեսն ընդունում է բանկերի արտակարգ իրավիճակի մասին օրենք[114]: Օրենքը, որը հիմնված էր Հուվերի վարչակազմի և Ուոլ Սթրիթի բանկերի համատեղ ծրագրի վրա, նախագահին տվեց իշխանություն` բացելու և փակելու բանկերը և հնարավորություն Դաշնային պահուստների համակարգին` թողարկել թղթադրամներ[115]: Միացյալ Նահանգների 73-րդ Կոնգրեսի հաջորդ «Առաջին հարյուր օրերը» աչքի ընկան օրենսդրական ակտերի աննախադեպ քանակով[116]: Երբ մարտի 15-ին` երկուշաբթի օրը, բանկերը վերաբացվեցին, բաժնետոմսերի գները աճեցին 15%-ով և մեծացան բանկային ավանդները` վերջ դնելով բանկային համակարգում տիրող խուճապին[117]: Մարտի 22-ին Ռուզվելտը ստորագրում է Քուլեն-Հարիսոնի ակտը, որը վերջ է դնում պետական արգելքին[118]:

Ռուզվելտը ղեկավարեց մի քանի գործակալությունների ստեղծումը և միջոցներ ձեռնարկեց օգնելու համար կարիքավորներին և գործազուրկներին: Հարրի Հոփկինսի կողմից ղեկավարության ներքո գտնվող Արտակարգ իրավիճակների օգնության պետական վարչությունը ստեղծվեց նահանգների կառավարություններին օգնություն տրամադրելու համար[119]:Լայնամասշտաբ հանրային աշխատանքներ իրականացնելու համար, ինչպիսիք են ջրամբարների, դպրոցների և կամուրջների կառուցումը, ներքին գործերի նախարար Հարոլդ Լ. Իկեսի ղեկավարությամբ ստեղծվում է Հանրային աշխատանքների վարչությունը[119]: Նոր գործարք կոալիցիայի ամենահայտնի և Ռուզվելտի սիրած վարչություններից մեկը Քաղաքացիական պաշտպանության կորպուսն էր, որը տեղական գյուղական նախագծերում աշխատելու համար աշխատանքի ընդունեց 250,000 գործազուրկ երիտասարդների: Ռուզվելտը ընդլայնեց նաև Հուվերի «Վերակառուցում» ֆինանսական կորպորացիան` դարձնելով այն երկաթուղային և արդյունաբերական ֆինանսավորման հիմնական աղբյուր: Կոնգրեսը պետական առևտրային հանձնաժողովին տվեց ավելի լայն նորմատիվային լիազորություններ և տրամադրեց հիփոթեքային վարկեր միլիոնավոր ֆերմերների և տանտերերի: Ռուզվելտը իրականացնում է առաջնային բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում և ստեղծում Գյուղատնտեսության կարգավորման վարչություն[120]:

1933 թվականին ընդունվում է Ազգային արդյունաբերության վերականգման մասին ակտը (ԱԱՎԱ): Այն նպատակ էր հետապնդում դադարեցնել դաժան մրցակցությունը` ստիպելով արդյունաբերությանը բոլոր ընկերությունների համար սահմանել ընդհանուր կանոններ, ինչպիսիք են ցածր գները և արտադրանքի սահմանափակումները: Արդյունաբերության ոլորտի առաջատարները բանակցեցին կանոնների շուրջ: Որպես հաստատման պայման անհրաժեշտ էր բարձրացնել աշխատավարձերը: Ակտի դրույթները խրախուսում էին միությունների ստեղծումը և կասեցնում հակամենաշնորհային օրենքները: 1935 թվականի մայիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից ակտը հայտարարվում է հակասահմանադրական. Ռուզվելտը բողոքեց այս որոշման դեմ[121]: Ռուզվելտը Գլաս-Սթիգալլի ակտի միջոցով բարեփոխումներ է կատարում երկրի ֆինանսական համակարգում` Ավանդային ապահովագրության կորպորացիան խնայողական ավանդների համար: Ակտի նպատակն էր նաև կանխարգելել սպեկուլյացիան` սահմանափակելով արժեթղթերի շուրջ առևտրային բանկերի և ընկերությունների միավորումը[122]: 1934 թվականին արժեթղթերի առևտրի կարգավորման նպատակով ստեղծվում է Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը, իսկ հեռահաղորդակցության կարգավորման համար` Դաշնային հաղորդակցության հանձնաժողովը[123]:

Բոլոր բարեփոխումներն իրականացվում էին պետության հաշվին[124]: Հանրային աշխատանքի վարչության միջոցով ԱԱՎԱ-ն ներառում էր 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախսեր: Ամերիկյան պատմության մեջ ամենամեծ պետական կառույցը ստեղծելու համար Ռուզվելտը աշխատում է սենատոր Նորիսի հետ: Դա Թենեսիի նահանգային իշխանությունն էր, որը կառուցում է ջրամբարներ և էլեկտրակայաններ, աղքատության մեջ գտնվող Թենիսի հովտում արդիականացնում գյուղատնտեսությունը: Գործադիրի 6102 հրամանագիրը սահմանում էր, որ Ամերիկայի բոլոր քաղաքացիների ոսկու սեփականությունը պետք է վաճառվի ԱՄՆ-ի գանձարանին և մեկ ունցիայի համար գինը պետք է լինի 25-30 ԱՄՆ դոլար: Դրա հիմնական նպատակն էր հակազդել դեֆլյացիային, որը կաթվածահար էր արել տնտեսությունը[125]:

Ռուզվելտը փորձեց իրականացնել քարոզարշավի ժամանակ տված իր խոստումը` կրճատելով պետական բյուդջեն, ներառյալ 1932 թվականին կրճատելով ռազմական ծախսերը 752 մլն դոլարով, 1934 թվականին` 531 մլն դոլարով, իսկ վետերանների նպաստների ծախսերը` 40%, ինչպես նաև պետական աշխատողների աշխատավարձերի և հետազոտությունների ու կրթության համար հատկացվող ծախսերի կրճատմամբ: Սակայն վետերանները իրականցրեցին կազմակեպված բողոք և 1934 թվականին նպաստները մեծամասամբ վերականգնվեցին[126]:

Երկրորդ Նոր Գործարքը, 1935-1936[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտի կողմից Սոցիալական ապահովագրության ակտի ստորագրումը 1935 թվականի օգոստոսի 14-ին

Ռուզվելտը սպասում էր, որ իր կուսակցությունը 1934 թվականի Կոնգրեսի ընտրություններում նույն հաջողությունը չի ունենա, քանի որ նախագահական կուսակցությունը բավականին մեծ գործունեություն էր ծավալել ընտրությունների միջանկյալ հատվածում, սակայն դեմոկրատները Կոնգրեսի երկու պալատներում էլ տեղեր ստացան: Հանրության կողմից իր վարչակազմի նկատմամբ վստահության ակնհայտ քվեարկության շնորհիվ Ռուզվելտի օրակարգի առաջին կետն էր 74-րդ Կոնգրեսում ստեղծել սոցիալական ապահովագրության ծրագիր[127]: Սոցիալական ապահովագրության ակտը սահմանեց սոցիալական ապահովագրություն, իսկ տարեցների, աղքատների ու հիվանդների համար խոստացավ տնտեսական անվտանգություն: Ռուզվելտը պնդում էր, որ այն պետք է ֆինանսավորվի աշխատավարձերից ստացվող հարկերից, այլ ոչ թե ընդհանուր բյուջեից և նշում էր. «Մենք ներդրումներ ենք կատարում այնտեղ, որպեսզի ներդրողներին տրամադրենք իրավական, բարոյական և քաղաքական իրավունք իրենց գործազրկության կենաթոշակներն ու նպաստները ստանալու համար: Այնտեղ եղած հարկերի շնորհիվ ոչ մի քաղաքական գործիչ երբևէ չի զրկվի իմ սոցիալական ապահովագրության ծրագրից»[128]: Համեմատելով Արևմտյան Եվրոպայի երկրների սոցիալական ապահովագրության ծրագրերի հետ` 1935 թվականի Սոցիալական ապահովագրության ակտը բավականին պահպանողական էր: Առաջին անգամ դաշնային կառավարությունը պատասխանատվություն ստանձնեց տարեցների, ժամանակավոր գործազուրկների, երեխաների և հաշմանդամների տնտեսական ապահովագրության համար[129]: Ի տարբերություն Ռուզվելտի նախնական տարբերակի, ակտը վերաբերվում էր աշխատուժի մոտ 60%, քանի որ դրա մեջ չէին մտնում ֆերմերները, տնային աշխատողները և այլ խմբեր[130]:

Ռուզվելտը միավորեց օգնություն տրամադրող տարբեր կազմակերպությունների, թեև նրանցից որոշները շարունակում էին գոյատևել: Ստանալով օգնություն տրամադրելու համար հետագա ֆինանսավորման վերաբերյալ Կոնգրեսի համաձայնությունը` Ռուզվելտը ստեղծում է Աշխատանքի առաջընթացի վարչությունը: Հարրի Հոփկինսի ղեկավարության ներքո ստեղծման առաջին տարում ԱԱՎ-ում աշխատում էր ավելի քան երեք միլիոն մարդ: ԱԱՎ ձեռնարկում է բազմաթիվ շինարարական ծրագրեր և տրամադրում ֆինանսական աջակցություն Ազգային երիտասարդական վարչությանը և արվեստի կազմակերպություններին[131]:

Սենատոր Ռոբերտ Վագները հեղինակած Աշխատանքային հարաբերությունների մասին պետական ակտը, որը երաշխավորում էր աշխատավորների կոլեկտիվ միությունների միջոցով բանակցություններ վարելու իրավունքը: Ակտով սահմանվում էր ստեղծել Աշխատանքային փոխհարաբերությունների մասին պետական խորհուրդը` նպաստելու աշխատավարձերի վերաբերյալ պայմանագրերի կնքմանը: Վագների ակտը չստիպեց գործատուներին համաձայնության գալ իրենց աշխատակիցների հետ, սակայն այն լայն հնարավորություններ ստեղծեց ամերիկյան աշխատանքի համար[132]: Արդյունքում մեծացավ աշխատանքային միությունների անդամակցության թիվը, հատկապես զանգվածային արտադրության ոլորտում[133]: Երբ Ֆլինտի նստացույցը սպառնում էր Ջեներալ Մոթորսի արտադրությանը, Ռուզվելտը խախտում է նախկին նախագահաների նախադեպը և հրաժարվում միջամտել. դա հանգեցրեց Ջեներալ Մոթորսի և նրա մրցակիցների միավորմանը ամերիկյան ավտոարտադրության ոլորտում[134]:

1936 թվականի Ռուզվելտի վերընտրման մասին հայտարարություն, որը դրական ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա

Չնայած Առաջին Նոր գործարքը լայնամասշտաբ աջակցություն էր ստանում բազմաթիվ կողմերից, Երկրորդ Նոր գործարքը վիճարկեց գործարար համայնքը: Ալ Սմիթի գլխավորությամբ պահպանողական դեմոկրատները Ամերիկյան ազատության լիգայի հետ միասին պայքարում էին Ռուզվելտի դեմ` համեմատելով նրան Կառլ Մարքսի և Վլադիմիր Լենինի հետ[135]: Սակայն Սմիթի խայտառակ հռետորաբանությունը Ռուզվելտին հնարավորություն տվեց մեկուսացնել իր հակառակորդներին[135]: Իսկ միություններին, ընդհակառակը, Վագների ակտի շնորհիվ անդամակցեցին միլիոնավոր նոր անդամներ, ինչը դարձավ 1936, 1940, 1944 թվականներին նրա վերընտրման հիմնական գործոնը[136]։

Կենսաբան Ջեյմս Մ. Բըրնսը ենթադրում է, որ Ռուզվելտի քաղաքական որոշումները ավելի շատ առաջնորդվում էին պլագմատիզմով, քան գաղափարախոսությամբ, և որ նա նման է «պարտիզանական բանակի գեներալի, որի զինվորների մի մասը՝ պլանավորած, մի մասը՝ պատահականորեն մարտնչում էին խիտ բուսականությամբ լեռներում և հարթավայրերում»"[137]։ Ռուզվելտը պնդում էր, որ նմանատիպ մեթոդաբանությունը անհրաժեշտ էր։ «Տրամաբանակն է վերցնել այդ մեթոդը և կիրառել․ եթե այն ձախողվի, ընդունիր իրականությունը և փորձիր մեկ ուրիշը։ Բայց ամենից առաջ փորձիր ինչ-որ բան»[138]։

1936 թվականի ընտրությունների արդյունքներ

1936 թվականի վերընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած 1932 թվականից ի վեր տնտեսական պայմանները բարելավվել էին, 1936 թվականին 8 միլիոն աշխատավոր մնաց գործազուրկ, իսկ Ռուզվելտը բավականին հայտնի էր։ Հյուի Լոնգի և մյուս անհատների կողմից Դեմոկրատական կուսակցության ձախակողմյան այլընտրանքը կազմակերպելու փորձը ձախողվեց 1935 թվականին նրա մահից հետո[139]։ 1936 թվականին Ռուզվելտը կրկին փոքր ընդդիմությամբ առաջադրվում է Դեմոկրատական ազգային կոնվենցիայում, այն ժամանակ, երբ նրա դաշնակիցները հաղթահարեցին Հարավի ընդդիմությանը՝ հաղթահարելով երկարատև գործող այն օրենքը, ըստ որի Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուները պետք է ստանային պատվիրակների ձայների 2/3-ը, այլ ոչ թե պարզ մեծամասնությունը[140]։ Հանրապետականները թեկնածու առաջադրեցին Կանզաս նահանգի կառավարիչ Ալֆ Լանդոնին, հստակ թեկնածուի, ում շանսերը բավական թուլացել էին դեռ ոչ այնքան հայտնի Հերբերտ Հուվերի պատճառով[141]։ Մինչ Ռուզվելտը իրականացնում էր իր «Նոր Գործարք» ծրագրերը և հակազդում Հուվերին, Լանդոնը ձգտում էր հաղթել նրանց, ովքեր հավանություն էին տալիս «Նոր Գործարքի» նպատակներին, սակայն դեմ դրա իրականացման[142]։

1936 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ ընդդեմ հանրապետական Ալֆ Լանդոնի և երրորդ կողմի թեկնածուի Ռուզվելտը ձայների 60.8 % հաղթանակ տարավ՝ բոլոր նահանգներում, բացառությամբ Մենի և Վերմոնտի[143]։ Դեմոկրատները ստացան ժողովրդական քվեարկության ամենաբարձր մասնաբաժինը[Ն 3]։ Դեմոկրատները նաև մեծացրեցին իրենց թվաքանակը Կոնգրեսում՝ հաղթահարելով երկուսում էլ տեղերի շուրջ 2/3-ը։ Ընտրություններում երևաց Նոր գործարք կոալիցիայի համախմբումը. մինչ դեմոկրատները կորցրել էին իրենց մշտական դաշնակիցներին խոշոր բիզնեսում, նրանց փոխարինել կազմակերպված աշխատանքայի խմբերի և աֆրիկյան ամերիկացիների հետ, որոնցից վերջինները քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ քվեարկեցին դեմոկրատների օգտին[144] ։ Ռուզվելտը կորցրեց բարձր եկամուտ ունեցող ընտրողների, հատկապես գործարարների և մասնագետների, սակայն ունեցավ մեծ ձեռքբերումներ ունեցավ աղքատների և փոքրամասնությունների շրջանում։ Նա ստացավ հրեաների քվեների 86 %, կաթոլիկների՝ 81 %, միության անդամների՝ 80 %, հարավայինների՝ 76 %, հյուսիսային քաղաքների սևամորթների՝ 76 %։

Գերագույն դատարանի պայքարը և պաշտոնավարման երկրորդ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտի պաշտոնավարման երկրորդ ժամկետում Գերագույն դատարանը գտնվում էր նրա ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ դադարեցրեց նրա ծրագրերից շատերը, այդ թվում ԱԱՎԱ-ն։ Դատարանի առավել պահպանողական անդամները կողմ էին Լոքների դարաշրջանի սկզբունքներին, որոնց արդյունքում Ազատության մասին պայմանագրի հիման վրա տնտեսական ոլորտի բազմաթիվ կանոնակարգեր չեղյալ հայտարարվեցին[145] ։ 1937 թվականին Ռուզվելտն առաջարկում է Դատական ընթացակարգերի բարեփոխումների մասին օրինագիծ, որը թույլ էր տալիս նախագահին ստուգել յուրաքանչյուր 70 տարին լրացած դատական մարմինների արդարության աստիճանը. 1937 թվականին կար վեց 70 տարին լրացած վճռաբեկ դատարան։ 1869 թվականին Դատական մարմինների մասին ակտի ընդունումից հետո դատավորների թիվը սահմանվեց ինը և ԱՄՆ-ի պատմության մեջ Կոնգրեսը դատավորների թվաքանակը փոխել է վեց անգամ[146]։ Ռուզվելտի «Դատական փաթեթավորում» ծրագիրը իր իսկ կուսակցության կողմից՝ փոխնախագահ Գառների գլխավորությամբ, հանդիպեց ընդդիմության[147]։ Լիբերալների և պահպանողականների երկկուսակցական կոալիցիան դեմ է քվեարկում օրինագծին և գլխավոր դատախազ Չարլզ Էվանս Հյուզը, խախտելով նախադեպը, հրապարակային չեղարկում է օրենքը։ Օրինագծի ընդունման ցանկացած հնարավորություն վերջնականապես վերացավ 1937 թվականի հուլիսին Սենատում մեծամասնության ղեկավար Ժոզեվ Թեյլորի Ռոբինսի մահից հետո[148]։

Սկսած 1937 թվականի Վեսթ Քոսթ Հոթել Քոն ընդդեմ Փարիշի գործից դատարանը սկսեց առավել բարենպաստ դիրքորոշում ունենալ տնտեսական կանոնակարգերի վերաբերյալ։ Նույն տարում Ռուզվելտը նշանակում է Գերագույն դատարանի անդամներին և սկսած 1941 թվականից ինը դատավորներից յոթին նշանակում էր Ռուզվելտը[Ն 4][149].։ Փարիշի գործից հետո դատարանը իր ուշադրությունը կենտրոնացրեց այն տնտեսական կանոնակարգերի վրա, որոնք ուղղված էին քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը[150]։ Ռուզվելտի կողմից Գերագույն դատարանում նշանակված դատավորներից չորսը՝ Ֆելիքս Ֆրենկֆուրտը, Ռոբերտ Հ. Ջեքսոնը, Ուգո Բլեքը, Ուիլյամ Օ.Դուգլասը պետք է մեծ ազդեցություն ունենային դատական իրավասության վերակազմակերպման մեջ[151][152]։

1937 թվականին Դատական գործընթացների բարեփոխումների մասին օրենքի ձախողման վրա Ռուզվելտի ազդեցության նվազման արդյունքում պահպանողական դեմոկրատները միացան հանրապետականներին՝ խոչընդոտելու Նոր գործարքի հետագա ծրագրերի իրականացմանը[153]։ Ռուզվելտին հաջողվեց ընդունել որոշ օրենսդրական ակտեր, որոնցից էին 1937 թվականին ընդունված Բնակարանաշինության մասին օրենքը, Գյուղատնտեսության աջակցման մասին երկրորդ օրենքը, 1938 թվականին ընդունված Արդար աշխատանքային չափանիշների մասին օրենքը, որը հանդիսանում էր Նոր գործարքի օրենսդրության վերջին հիմնական մասը։ Արդար աշխատանքային չափանիշների մասին օրենքը արգելեց անչափահասներին աշխատել, սահմանեց դաշնային նվազագույն աշխատավարձ և հավելյալ աշխատավարձ այն աշխատողների համար, ովքեր շաբաթական աշխատում էին քառասուն ժամից ավել[154]։ 1939 թվականին նա ընդունում է նաև Վերակազմակերպման մասին օրենքը և ստեղծում նախագահի գործադիր վարչությունը՝ դարձնելով այն «դաշնային վարչական համակարգի նյարդային կենտրոնը»[155]։ Երբ 1937 թվականին տնտեսությունը կրկին անկում ապրեց, Ռուզվելտը հասարակական աշխատանքների և բարեփոխումների համար Կոնգրեսից խնդրեց 5 միլիարդ դոլարի օգնություն։ Բացի այդ, Ռուզվելտը Կոնգրեսի հատուկ նիստում առաջարկեց ընդունել Մշտական ֆերմերային օրենք ընդունել, տարածաշրջանային պլանավորման միջոցներ։ Բըրնսի խոսքերով, այս փորձը ցույց տվեց հիմնական տնտեսական ծրագրեր որոշելու Ռուզվելտի անկարողությունը[156]։

Կայացնելով որոշում պայքարել Կոնգրեսի պահպանողական դեմոկրատների դեմ՝ 1938 թվականին Ռուզվելտը սկսում է մասնակցել դեմոկրատական առաջնություններին և աջակցել քարոզարշավի այն մասնակիցներին, ովքեր ավելի շատ էին աջակցում «Նոր գործարք» կոալիցիայի բարեփոխմանը[157]։ 1938 թվականի ընտրություններում դեմոկրատները կորցնում են Սենատում 8 տեղ և 71 տեղ՝ ներկայացուցիչների պալատում[157]։ Երբ 1939 թվականին Կոնգրեսը վերսկսում է իր աշխատանքները, սենատոր Ռոբերտ Թաֆթի գլխավորությամբ հանրապետականները Հարավային դեմոկրատների հետ միասին ձևավորեցին Պահպանողական կոալիցիա, դրանով իսկ վերջ դնելով Ռուզվելտի ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությանը։ Չնայած Ռուզվելտի վարած քաղաքականության նկատմամբ ունեցած ընդդիմությանը՝ շատ պահպանողական կոնգրեսականներ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում պետք է մեծ աջակցություն ցուցաբերեին[158][159]:

Արտաքին քաղաքականությունը, 1933-1941[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտի պաշտոնավարման առաջին շրջանի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնությունը Լավ հարևանության քաղաքականությունն էր, ըստ որի ԱՄՆ-ը վերանայում էր իր քաղաքականությունը Լատինական Ամերիկայի նկատմամբ։ 1923 թվականին Մոնրոյի դոկտրինի ընդունումից հետո ԱՄՆ-ը հաճախ էր միջամտում Լատինական Ամերիկայի ներքին գործերին, իսկ 1898 թվականին Իսպանա-ամերիկյան պատերազմի ավարտից հետո սկսված «Բանանային պատերազմի» ընթացքում ԱՄՆ-ն շրջափակում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Այն բանից հետո, երբ Ռուզվելտը զբաղեցնում է պաշտոնը, նա դուրս է բերում ամերիկյան զորքերը Հաիթիից, իսկ Կուբայի և Պանամայի հետ կնքում նոր պայմանագրեր։ 1933 թվականի դեկտեմբերին Ռուզվելտը ստորագրում է պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիան՝ հրաժարվելով Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին միակողմանիորեն միջամտելու իրավունքից[160]։ Ռուզվելտը նաև կարգավորեց հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որին Նահանգները հրաժարվել էր ճանաչել 1920 թվականին[161]։ Ռուզվելտը հույս է հայտնում վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված Ռուսաստանի ռազմական պարտքը և հաստատում է առևտրային հարաբերություններ, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվում և «շուտով երկու ժողովուրդները հիասթափվում են այդ համաձայնությունից»[162]։

Վուդրո Վիլսոնի վարչակազմի կողմից Վերսալյան պայմանագրի չվավերացումը պայմանավորված էր արտաքին քաղաքականությունում մեկուսացվածության գերակայությամբ։ Ռուզվելտը և պետքարտուղար Քորդել Հուլը գործում էին մեծ զգուշավորությամբ՝ ավելի չսրելու համար մեկուսացվածությունը։ 1930-ական թվականների կեսերին անջատողական շարժումը աջակցություն ստացավ սենատոր Ջերալդ Նայի և ուրիշների կողմից, որոնց հաջողվեց կանգնեցնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս զենքի վաճառքը[163]։ Այս ամենը վերածվեց Չեզոքության մասին ակտի. նախագահը խնդրեց, սակայն մերժվեց այն դրույթը, որով նախագահն իրավասություն կունենար զենք վաճառել ագրեսիայի ենթարկվածներին[164]։ Կենտրոնանալով ներքին քաղաքականության վրա՝ 1930-ական թվականների կեսերին Ռուզվելտը մեծապես համաձայնվեց Կոնգրեսի չմիջամտելու քաղաքականության հետ[165]։ Այդ նույն ժամանակ, Բենիտո Մուսոլինիի ղեկավարությամբ Ֆաշիստական Իտալիան պարտության է մատնում Եթովպիային և միավորվում Ադոլֆ Հիտլերի կողմից ղեկավարվող Նացիստական Գերմանիային աջակցելու համար գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյին և իսպանական քաղաքացիական պատերազմում ազգայնական շարժմանը[166]։ Երբ 1937 թվականին Ճապոնիան ներխուժեց Չինաստան, վերջինիս Ռուզվելտը անհրաժեշտ օգնություն չկարողացավ տրամադրել[167], չնայած նախկինի կոտորածի[168] ։

Ռուզվելտը Թագավոր Ջորջ VI-i և թագուհի Ելիզավետի հետ (1939 թվականի հունիսի 9)

1938 թվականին Գերմանիան միավորվում է Ավստրիայի հետ և շուտով իր ուշադրությունը կենտրոնացնում արևելյան հարևանների վրա[169]։ Ռուզվելտը հասկացրեց, որ Չեխոսլովակիայի դեմ Գերմանիայի կողմից իրականցվող ագրեսիայի դեպքում նա կպահպանի չեզոքություն[170]։ Մյունխենյան համաձայնագրի կնքումից և «Բյուրեղապակյա գիշեր» գործողության ավարտից հետո ամերիկյան հասարակության կարծիքը փոխվեց Գերմանիայի նկատմամբ և Ռուզվելտը սկսեց պատրաստվել հնարավոր պատերազմի վերջինիս դեմ[171]։ Հենվելով Հարավի դեմոկրատների և գործարար հանրապետականների քաղաքական կոալիցիայի միջամտության վրա` Ռուզվելտը վերահսկում էր զինված օդուժին և պատերազմական իրավիճակի զարգացումը[172]:

1939 թվականի սեպտեմբերին Լեհաստան և Մեծ Բրիտանիա Գերմանիայի ներխուժմամբ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Գերմանիային, իսկ Ռուզվելտը ձգտում էր ռազմական բնույթի աջակցություն ցույց տալ Բրիտանիային և Ֆրանսիային[173]: Իսլամիստական առաջնորդները, ինչպիսիք են Չարլզ Լինդբերգը և սենատոր Ուիլյամ Բորան, հաջողությամբ մոբիլիզացրեցին Ռուզվելտի կողմից ընդունված Չեզոքության մասին օրենքի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ընդդիմությանը, սակայն Ռուզվելտը ստացավ Կոնգրեսի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ հավանությունը[174]: Նա նաև սկսում է հերթական գաղտնի նամակագրությունը Մեծ Բրիտանիայի առաջին ծովակալ Ուինսթոն Չերչիլի հետ. միայն 1939 թվականի սեպտեմբերին մոտ 1700 նամակ և հեռագիր[175]: Ռուզվելտը սերտ անձնական կապեր է ունեցել Չերչիլի հետ, ով 1940 թվականի մայիսին ստանձնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը[176]:

Ռուզվելտն իր նախագահության ժամանակ կատարած այցերը [177]

1940 թվականի հունիսին Ֆրանսիայի անկումը ցնցեց ամերիկյան հասարակությանը[178]: 1940 թվականի հուլիսին Ռուզվելտը նշանակեց երկու հանրապետական ղեկավարներ` Հենրի Լ.Սթիմսոնին և Ֆրենկ Կնոքսին, որպես պատերազմի և նավատորմի քարտուղար: Երկուսն էլ աջակցում էին ամերիկյան ռազմական ուժերի արագ ձևավորման ծրագրերին[179]: 1940 թվականի հուլիսին կոնգրեսականների մի խումբ ներկայացրեց օրինագիծ, որը աշխարհի խաղաղության մասին առաջին օրինագիծն էր, իսկ 1941 թվականի սեպտեմբերին Ռուզվելտի վարչակազմի կողմից ընդունվում է Ընտրովի ուսուցման և ծառայության մասին օրենքը: 1939 թվականի դրությամբ բանակի թիվը 189,000 էր, իսկ 1941 թվականի կեսերին թիվը հասավ մինչև 1,4 միլիոնի[180]:

Շրջակա միջավայրը և դրա պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտը երտասարդ տարիքից մեծ հետաքրքություն է ունեցել շրջակա միջավայրի պահպանման հանդեպ[181]: Ռուզվելտն ակտիվ գործունեություն է ծավալում Ազգային պարկի և անտառային տարածքների ընդլայնման հարցում[182]: Ռուզվելտի կառավարման շրջանում տարեկան այցելուների թիվը 3 միլիոնից հասնում է մինչև 15,5 միլիոնի[183]: Քաղաքացիական պաշտպանության կորպուսը տնկում է 2 միլիարդից ավել ծառ և մաքրում 125,000 մղոն երկարությամբ ճանապարհ[184]:

ՀՆԱ-ն և գործազրկության մակարդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1936 թվականներին Հուվերի կառավարության ժամանակ ՀՆԱ-ն 8.0%-ից աճեց մինչև 10.2%: Որպես ՀՆԱ-ի մաս կազմող տոկոս պետական պարտքը Հուվերի կառավարման ժամանակ ավելի քան կրկնապատկվեց` 1933 թվականի սկզբներին 16%-ից հասնելով 40%-ի: Անգամ մինչև 1941 թվականի վերջերն այն շարունակում էր մնալ մոտ 40%: 1936 թվականի դրությամբ ՀՆԱ-ն 34%-ով ավելի բարձր էր, քան 1932 թվականին և 58%-ով ավելի բարձր, քան 1940 թվականին[185]: Այսպիսով, 1932-1940 թվականներին` 8 խաղաղ տարիների ընթացքում տնտեսությունը աճեց 58%-ով, իսկ 1940-1945 թվականներին` պատերազմական 5 տարիների ընթացքում աճեց 56%-ով: Ռուզվելտի պաշտոնավարման առաջին ժամկետում գործազրկությունը կտրուկ նվազեց: Այն աճեց 1938 թվականին, սակայն աստիճանաբար սկսեց նվազել: Ռուզվելտի նախագահության ընթացքում ավելացավ 18.31 միլիոն աշխատատեղ, իր կառավարման ընթացքում միջինը տարեկան աշխատատեղերի թիվն ավելանում էր 5.3%-ով[185]:

1940 թվականի ընտրություններ. ավանդույթի խախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հուլիսին Դեմոկրատական ազգային կոնվեցիային նախորդող ամիսներին, բազմաթիվ շահարկումներ էին արվում Ռուզվելտի նախագահության երրորդ ժամկետի հետ կապված: Երկակի ընտրման ավանդույթը, որը դեռ ամրագրված չէր սահմանադրությամբ[Ն 5], ստեղծվել էր Ջորջ Վաշինգտոնի կողմից, երբ 1796 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հրաժարվեց երրորդ անգամ առաջադրվելուց: Ռուզվելտը հրաժարվեց կրկին հանդես գալ որպես թեկնածու և նույնիսկ նշում է այնպիսի թեկնածու դեմոկրատների անուններ, ինչպիսիք են Ջեյմս Ֆարլեյը: Այնուամենայնիվ, քանի որ 1940-ականների կեսերին Գերմանիան անցավ Արևմտյան Եվրոպան և սպառնում էր Բրիտանիային, Ռուզվելտը հասկացավ, որ միայն նա ունի անհրաժեշտ փորձ ու հմտություններ նացիստական վտանգից ազգին զերծ պահելու համար: Նրան այդ հարցում օգնեցին քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ովքեր հասկանում էին, որ ոչ մի դեմոկրատ, բացի Ռուզվելտից չի կարող հաղթել հայտնի հանրապետական թեկնածու Վենդել Վիլկիին[186]:

1940 թվականի ընտրությունների արդյունքներ

1940 թվականի հուլիսին Չիկագոյում կայացած Դեմոկրատական կոնվենցիայի ժամանակ Ռուզվելտը հեշտությամբ հաղթահարեց Ֆարլիի և փոխնախագահ Գարների կողմից առաջ քաշած մարտահրավերները: Գարները դուրս էր եկել Ռուզվելտի դեմ նրա ազատ տնտեսական և սոցիալական քաղաքականության պատճառով[187]: Ռուզվելտը Գարներին փոխարինելու համար դիմում է Այովայի գյուղատնտեսության նախարար Հենրի Ուոլասին, նախկին հանրապետականին, ով մեծապես աջակցում էր Նոր գործարքին և ազդեցություն ուներ ֆերմերային տնտեսության վրա[188] : Ընտրությունը վճռականորեն ուղղված էր ընդդեմ կուսակցության մի շարք պահպանողականների, որոնք կարծում էին, որ Ուոլասը անձնական կյանքում բավականին արմատական է և «էքսցենտրիկ»: Սակայն Ռուզվելտը պմդում էր, որ առանց Ուոլասի նա չի առաջադրի իր թեկնածությունը, իսկ Ուոլասը հաղթելով խոսնակ Ուիլյամ Բ. Բենկհեդին և մյուս թեկնածուներին` ստանձնեց փոխնախագահի պաշտոնը[187]:

Օգոստոսի վերջերին Գելապի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ մրցավազքը, ըստ էության կապակցված է, սակայն սեպտեմբերին Հիմնական դիվերսանտների մասին պայմանագրի ստորագրումից հետո Ռուզվելտի ժողովրդավարությունը աճում է[189]: Վիլկին մեծ աջակցություն է ցուցաբերում Նոր գործարքին, ինչպես նաև Բրիտանիայի վերազինմանը, սակայն զգուշացնում էր, որ Ռուզվելտը երկրին ներքաշում է մեկ այլ եվրոպական պատերազմի մեջ[190]: Պատասխանելով Վիլկիի հայտարարություններին` Ռուզվելտը խոստացավ երկիրը հանել պատերազմից[191]: Ռուզվելտը ժողովրդական քվեների 55%-ով հաղթանակ ունեցավ 1940 թվականի նախագահական ընտրություններում[192]:

Երրորդ և չորրորդ կառավարման ժամանակաշրջան (1941-1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
Պետության կարգավիճակը (Չորս ազատություններ), 1941 թվականի հունվարի 6
1941 թվականի հունվարի 6-ին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ներկայացնում է Չորս ազատությունների թեման (սկսած 32:02-ից)
Օգնություն

Ռուզվելտի կառավարման երրորդ ժամանակաշրջանը նշանավորվեց Եկրորդ համաշխարհային պատերազմով: 1940 թվականին նախապատրաստական աշխատանքները կատարվեցին բարձր մակարդակով, մասնավորապես ընդլայնելու և վերազինելու բանակն ու նավատորմը և Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների համար մասամբ դառնալու «ժողովրդավարության զինանոց»[193]: 1941 թվականի հունվարին հայտնի «Չորս ազատություններ» ելույթի միջոցով Ռուզվելտը ներկայացրեց ամերիկյան իրավունքի պաշտպանությունն ամբողջ աշխարհին[194]: Ուելքիի աջակցության շնորհիվ Ռուզվելտը ստանում է Լենդ-Լիզինգ ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի համաձայնությունը, ըստ որի զանգվածային ռազմական և տնտեսական աջակցություն պետք է ցուցաբերվեր Մեծ Բրիտանիային և Չինաստանին[195]: Երբ Ռուզվելտը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում Ճապոնիայի, Գերմանիայի և Իտալիայի նկատմամբ, այնպիսի ամերիկացի անջատողականներ, ինչպիսիք են Չարլզ Լինդբերգը և Ամերիկայի առաջին կոմիտեն, մեղադրեցին Ռուզվելտին անպատասխանատու քայլերի մեջ[196]: Երբ 1941 թվականի հունիսին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, Ռուզվելտը համաձայնեց երկարաձգել ծրագիրը վերջինիս հետ կապված:

1941 թվականի օգոստոսին Ռուզվելտը և Չերչիլը գաղտնի հանդիպում ունեցան, որի ժամանակ նրանք նախապատրաստեցին Ատլանտյան խարտիան` գաղափարականորեն նշելով պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանի նպատակները[197]: Դա եղավ պատերազմի ընթացքում տեղի ունեցող համաժողովներից առաջինը. Ռուզվելտի և Չերչիլի միջև եղան ևս նմանատիպ տաս հանդիպում[198]: Չնայած Չերչիլը հորդորում էր, որպեսզի ԱՄՆ-ը Գերմանիային պատերազմ հայտարարի, Ռուզվելտը կարծում էր, որ Կոնգրեսը կձախողեր ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու ցանկացած փորձ[199]: Սեպտեմբերին գերմանական սուզանավը հարվածեց ամերիկյան կործանիչ Գրիերին, որից հետո Ռուզվելտը հայտարարեց, որ ամերիկյան ռազմածովային նավատորմը կստանձնի դիվերսիֆիկացիա իրականացնողի դերը Ատլանտյան օվկիանոսում և կրակ կբացի գերմանական նավերի կամ սուզանավերի ուղղությամբ, եթե նրանք մտնեն ամերիկյան ռազմածովային գոտի: Այս քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ը Գերմանիային հայտարարեց ռազմածովային պատերազմ և ամերիկացիների կողմից հավանության արժանացավ երկուսը մեկի տարբերությամբ[200]:

1941 թվականին Ռուզվելտի և Չերչիլի հանդիպումը Ատլանտյան խարտիայի շրջանակներում

Պերլ-Հարբորը և պատերազմ հայտարարելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Լեհաստան ներխուժումից հետո Ռուզվելտի և նրա գլխավոր ռազմական անձնակազմի հիմնական մտահոգությունը Եվրոպայում ընթացող պատերազմն էր, սակայն Ճապոնիան ևս մի շարք արտաքին քաղաքական մարտահրավերների պատճառ հանդիսացավ: 1931 թվականին Ճապոնիայի կողմից Մանջուրիա ներխուժումից հետո, հարաբերությունները նրա հետ գնալով վատթարացան, որին նպաստեց նաև Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Ռուզվելտի օգնության տրամադրումը Չինաստանին[201]: Երբ Եվրոպայում ընթացող պատերազմի մեջ ներգրավվեցին հիմնական գաղութատիրական տերությունները, ճապոնական առաջնորդները շեշտը դրեցին այնպիսի խոցելի գաղութների վրա, ինչպիսիք են հոլանդական Արևելյան Հնդկաստանը, ֆրանսիական Հնդկաչինը և բրիտանական Մալայան[202]: Ի պատասխան Ճապոնիայի կողմից ֆրանսիական Հյուսիսային Հնդկաչինի օկուպացիային, Ռուզվելտը Չինաստանին տրամադրեց հարյուր միլիոն դոլարի վարկ, որից հետո Ճապոնիան ստորագրեց եռակողմ համաձայնագիր Գերմանիայի և Իտալիայի հետ: Ըստ համաձայնագրի կողմերից յուրաքանչյուրը պետք է պաշտպաներ մյուսին հարձակումից, և Գերմանիան, Ճապոնիան և Իտալիան դարձան «Առանցքի ուժեր»[203]: Հաղթահարելով նրանց, ովքեր նախընտրեցին ներխուժել Խորհրդային Միություն` ճապոնական բանակի հրամանատարությունը հայտարարեց հաջող կերպով Հարավարևելյան Ասիայի նվաճման մասին որոշումը, որը նպատակ էր հետապնդում ապահովել հումքի շարունակական հասանելիությունը[204]: 1941 թվականի հուլիսին Ճապոնիայի կողմից ֆրանսիական Հնդկաչինի մյուս մասի շրջափակումից հետո, Ռուզվելտը դադարեցրեց դեպի Ճապոնիա նավթի վաճառքը` զրկելով նավթի մատակարարման ավելի քան 95%-ից[205]: Նա նաև սահմանեց հսկողություն ֆիլիպինյան զորքերի նկատմամբ և Ֆիլիպիններում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարի պաշտոնում վերականգնեց գեներալ Դուգլաս Մակարթուրին[206]:


Ճապոնացիները բարկացան Ռուզվելտի նման քայլից և վճռականորեն որոշեցին հարձակվել Միացյալ Նահանգների վրա, եթե վերջինս չվերացնի արգելքը: Ռուզվելտի վարչակազմը չէր ցանկանում փոփոխել վարած քաղաքականությունը և պետքարտուղար Հալլը ամեն ինչ արեց, որպեսզի Ռուզվելտի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիմարո Կոնոեի միջև հնարավոր գագաթնաժողովը տեղի չունենա[Ն 6]: Երբ դիվանագիտական ջանքեր գործադրելու արդյունքում արգելքը չվերացավ, Ճապոնիայի Գաղտնի խորհուրդը գործադուլ հայտարարեց ընդդեմ ԱՄՆ-ի[208]: Ճապոնացիները կարծում էին, որ Միացյալ Նահանգների Ասիական նավատորմի (տեղակայված Ֆիլիպիններում) և Խաղաղօվկիանոսյան նավատորմի (տեղակայված Հավայան կղզիներում) ոչնչացումը կունենար կենսական կարևոր նշանակություն Հարավարևելյան Ասիայի նվաճման համար[209]: 1941 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական կողմը հանկարծակի հարձակվում է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, որի արդյունքում զոհվում են 2403 ամերիկացի զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Միևնույն ժամանակ ճապոնական առանձին խմբեր հարձակվեցին Թաիլանդի, Բրիտանական Հոնկոնգի, Ֆիլիպինների վրա: Ռուզվելտը Կոնգրեսին պատերազմ սկսելու կոչ արեց. «Երեկ, 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգները Ճապոնիայի ռազմածովային և օդային ուժերի կողմից հանկարծակի և դիտավորյալ հարձակման ենթարկվեց»: Գրեթե միաձայն քվեարկությամբ Կոնգրեսը պատերազմ հայտարարեց Ճապոնիային[210]: Ճապոնական հարձակման հետևանքով Միացյալ Նահանգներում հակակոռուպցիոն տրամադրությունը գրեթե վերացավ: 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Հիտլերը և Մուսոլինին պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին[211]:

Գիտնականների մեծ մասը մերժեց այն տեսությունը, ըստ որի Ռուզվելտը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կազմակերպել էին դավադրություն և նախապես գիտեին Պերլ-Հարբորի վրա ճապոնական հարձակման մասին[212] : Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյաները քաջ գիտակցում էին, որ պատերազմն անխուսափելի է, սակայն Պերլ-Հարբորի վրա հարձակում չէին սպասում[213]: Ռուզվելտը ակնկալում էր, որ նրանք կհարձակվեն կամ Թաիլանդի, կամ հոլանդական Արևելյան Հնդկաչինի վրա[214]:

Պատերազմական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որոնք վերահսկվում էին Հակահիտլերյան խմբավորման (կապույտ և կարմիր) և «Առանցքի ուժերի» (սև) կողմից, 1942 թվականի հունիս

1941 թվականի դեկտեմբերի վերջին Առաջին Վաշինգտոնյան կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտի և Չերչիլի միջև տեղի ունեցավ հանդիպում, որը հայտնի է նաև «Արկադիա» անվամբ, որի ընթացքում էլ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հաստատվեց ընդհանուր ռազմավարություն: Երկուսն էլ կողմ էին Եվրոպայի առաջին ռազմավարությանը, ըստ որի առաջնային տեղում Ճապոնիայի նկատմամբ Գերմանիայի պարտությունն էր: Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ռազմական քաղաքականություն իրականացնելու նպատակով ստեղծում են Աշխատակազմի համանախագահների խորհուրդ և Խորհուրդ` ռազմամթերքը համաձայնեցված կերպով բաշխելու համար[215]: Նաև ձեռք է բերվում համաձայնություն ստեղծել կենտրոնացված հրամանատարություն խաղաղօվկիանոսյան շրջանում, որը կոչվեց ԱԲՀԱ, բաղկացած համապատասխանաբար` ամերիկյան, բրիտանական, հոլանդական և ավստրալիական ուժերից[216]: 1942 թվականի հունվարի 1-ին Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Չինաստանը, Խորհրդային Միությունը և քսաներկու այլ երկրներ ստորագրեցին Միավորված ազգերի կազմակերպության հռչակագիրը, որով երկրներից յուրաքանչյուրը խոստանում էր պայքարել «Առանցքի ուժերի» դեմ: Այդ երկրները միասին ձևավորեցին Հակահիտլերյան խմբավորումը[217]:

1942 թվականին Ռուզվելտը ձևավորեց նոր մարմին` Աշխատակազմի ղեկավարների միացյալ շտաբ, որն էլ ամերիկյան ռազմավարության վերաբերյալ կայացնում էր վերջնական որոշումներ: Ծովակալ Էռնեստ Ջ. Քինգը, որպես ռազմածովային գործողությունների ղեկավար, ստանձնել էր նավատորմի և ծովային հետևակի հրամանատարությունը, գեներալ Ջորջ Ք. Մարշալը ղեկավարում էր ցամաքային ուժերը, իսկ գեներալ Հապ Առնոլդը` օդային ուժերը[218]:Միացյալ շտաբի նախագահ նշանակվեց ամենատարեց սպան` ծովակալ Ոիլյամ Դ.Լեհին[219]: Ռուզվելտը խուսափում էր պատերազմ ղեկավարելուց և թույլ տվեց իր բարձրաստիճան զինվորականներին ինքնուրույն կայացնել որոշումներ[220]: Քաղաքացիները, որոնց նշանակել էր Ռուզվելտը, մշակեցին զինտեխնիկայի վերաբերյալ ծագրեր, սակայն ոչ մի քաղաքացիական անձ, պատերազմի կամ նավատորմի քարտուղար ռազմավարության ընդունման ժամանակ ձայնի իրավունք չունեին: Ռուզվելտը խուսափում էր պետդեպարտամենտից և բարձր մակարդակի դիվանագիտությունն իրականացնում էր իր օգնականների, հատկապես Հարրի Հոփկինսի միջոցով[221]:

Միջուկային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի օգոստոսին Լեո Սիլարդը և Ալբերտ Այնշտայնը Ռուզվելտին ուղարկում են համատեղ Սիլարդ-Այնշտայն նամակը, որում նախազգուշացնում էին, որ Գերմանիան կարող է միջուկային զենքի ստեղծմանն ուղղված նախագիծ մշակել: Սիլարդը հասկացել էր, որ վերջերս հայտնաբերված միջուկային ճառագայթման գործընթացը կարող է օգտագործվել միջուկային շղթայական ռեակցիա ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել որպես զանգվածային ոչնչացման զենք[222]: Ռուզվելտը վախենում էր, որ Գերմանիան կարող է լինել տվյալ տեխնոլոգիաների միայկ սեփականատերը և սահմանեց միջուկային զենքի նախնական ուսումնասիություն[Ն 7]: Պերլ- Հարբորի վրա հարձակումից հետո Ռուզվելտի վարչակազմը հետազոտությունը շարունակելու համար ապահովեց անհրաժեշտ միջոցներ, իսկ գեներալ Լեսլի Գրովեսին հանձնարարվեց վերահսկել Մանհեթենի նախագիծը, ըստ որի պետք է ստեղծվեր առաջին միջուկային զենքը: Ռուզվելտը և Չերչիլը համաձայնության եկան միասին շարունակելու այդ նախագիծը, իսկ Ռուզվելտն արեց ամեն ինչ, որպեսզի ամերիկացի գիտնականները համագործակցեն իրենց բրիտանացի գործընկերների հետ[224]:

Ռազմական հարցերով կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չան Կայ-շեկը, Ռուզվելտը և Չերչիլը Կահիրեի կոնֆերանսի ժամանակ
Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը Յալթայի կոնֆերանսի ժամանակ

Ռուզվելտը սկսեց կիրառել «Չորս ոստիկաններ» տերմինը, որը խորհրդանշում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Մեծ քառյակի» դաշնակից տերություններին, այսինքն` Միացյալ Նահանգներին, Միացյալ Թագավորությանը, Խորհրդային Միությանը և Չինաստանին:Մեծ եռյակը, որի մեջ մտնում էին Ռուզվելտը, Չերչիլը և սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինը, չինացի գեներալիսիմուս Չան Կայ-շեկի հետ ոչ պաշտոնական մակարդակում իրականացնում էին համագործակցում, ըստ որի ամերիկյան և բրիտանական զորքերը կենտրոնացրեցին Արևմուտքում, խորհրդային զորքերը պայքարում էին արևելյան ճակատում, իսկ չինական, բրիտանական և ամերիկյան զորքերը միասին պայքարում էին Ասիայում և Խաղաղ օվկիանոսում: Միացյալ Նահանգները շարունակում էր Լենդ-Լիզինգի ծագրի շրջանակներում օգնություն ուղարկել Խորհրդային Միությանը և այլ երկրներին: Դաշնակիցները մի շարք համաժողովների ընթացքում, ինչպես նաև դիվանագիտական և ռազմական ուղիների միջոցով մշակեցին ռազմավարություն[225]: 1942 թվականի մայիսի սկզբին Խորհրդային Միությունը կոչ արեց անգլո-ամերիկյան զորքերին ներխուժել Գերմանիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Ֆրասիա, որպեսզի դուրս բերեն զորքերին Արևելյան ճակատից[226]:Ռուզվելտը և Չերչիլը անհանգստացած լինելով այն հանգամանքով, որ իրենց ուժերը պատրաստ չեն Ֆրանսիա ներխուժելու համար, այն ձգձգեցին մինչև 1943 թվականը և փոխարենը իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին Հյուսիսային Աֆրիկայի վրա, որտեղ էլ տեղի ունեցավ հայտնի «Ջահ» գործողությունը[227]:

1943 թվականի վերջերին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը համաձայնեցին հանդիպել ռազմավարության և հետպատերազմյան ծրագրերը քննարկելու համար, և հենց Թեհրանի կոնֆերանսի ժամանակ էլ Ռուզվելտն առաջին անգամ հանդիպում է Ստալինին[228]: Կոնֆերանսի ժամանակ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվեցին 1944 թվականին Գերմանիայի դեմ բացել երկրորդ ճակատը, իսկ Խորհրդային Միությունը խոստանում է պատերազմ սկսել ընդդեմ Ճապոնիայի: Այս կոնֆերանսին հաջորդած կոնֆերանսները, որոնք տեղի ունեցան Բրետոն Վուդսում և Դումբարտոն-Օկսեում, հիմք ստեղծեցին հետպատերազմյան արժույթային համակարգի և Միավորված ազգերի կազմակերպության համար, որը նման էր Վիլսոնի ձախողված Ազգերի լիգային[229]:

1945 թվականի փետրվարին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը երկրորդ անգամ հանդիպում են արդեն Յալթայի կոնֆերանսի շրջանակներում: Երբ պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին, Ռուզվելտի հիմնական խնդիրն էր համոզել Ստալինին պատերազմ սկսել ընդդեմ Ճապոնիայի. ամերիկյան փորձագետները հաշվարկել էին, որ եթե ԱՄՆ-ը ներխուժի Ճապոնիա, ապա կունենա մեկ միլիոնից ավել զոհ: Ընդդեմ Ճապոնիայի պատերազմ սկսելու դիմաց ԱՄՆ-ը Խորհրդային Միությանը խոստանում էր վերահսկողություն որոշ ասիական տարածքների նկատմամբ,օրինակ` Սախալին կղզին: 1945 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման համար երեք ղեկավարները որոշեցին հրավիրել կոնֆերանս, ինչպես նաև համաձայնություն ձեռք բերեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքի վերաբերյալ, որն էլ պետք է ապահովեր միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Ռուզվելտը չէր ստիպում, որպեսզի Խորհրդային Միությունը անմիջապես զորքեր դուրս բերեր Լեհաստանից, սակայն նա հասավ ազատագրված Եվրոպայի մասին հռչակագրի ընդունմանը, որի համաձայն Գերմանիայի կողմից օկուպացիայի ենթարկված երկրներում կանցկացվեն ազատ ընտրություններ[230]: Գերմանիան, որպես այդպիսին, չի մասնատվի, սակայն շրջափակված կլինի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային միության կողմից[231]: Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտի դերակատարումը հակասական էր. քննադատողները նրան մեղադրում էին նրանում, որ նա միամտորեն հավատում էր Խորհրդային Միությանը, իսկ կողմնակիցները պնդում էին, որ Ռուզվելտը կարող էր անել ավելին Արևելյան Եվրոպայի երկրների համար` հաշվի առնելով խորհրդային շրջափակումը և Խորհրդային Միության հետ պատերազմի ընթացքում և դրանից հետո համագործակցությունը[232][233]:

Պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի նոյեմբերին դաշնակիցները ներխուժեցին ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա և մի քանի օրվա ընթացքում շրջափակման մեջ վերցրին Վիշիի ֆրանսիական զորքերին[234]: 1943 թվականի հունվարին Կասաբլանկայի կոնֆերանսի ժամանակ դաշնակիցները որոշեցին հակառակորդին պարտության մատնել Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո ներխուժել Սիցիլիա, իսկ Ֆրանսիայի վրա հարձակվել 1944 թվականին: Կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտը հայտարարեց, որ կհամաձայնվի միայն Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի առանց նախապայմանների շրջափակմանը[235]: 1943 թվականի փետրվարին Խորհրդային Միությունը հաղթանակ է տոնում Ստալինգրադի ճակատամարտում, իսկ 1943 թվականի մայիսին դաշնակիցները Հյուսիսային Աֆրիկայում շրջափակման մեջ են վերցնում 250,000 գերմանացի և իտալացի զինվորներին[236]: 1943 թվականի հուլիսին դաշնակիցները ներխուժեցին Սիցիլիա՝ գրավելով կղզին մինչև հաջորդ ամսվա վերջ[237]: 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի վարչապետ Պիետրո Բադոգլիոյին հաշտության խնդրանքով դիմեց դաշնակիցներին, սակայն Գերմանիան քայլեր ձեռնարկեց և Մուսոլինիին հետ բերեց իշխանության[237]: 1943 թվականի սեպտեմբերին դաշնակիցները ներխուժեցին Հյուսիսային Իտալիա, սակայն մինչև 1945 թվականը գերմանական և իտալական զորքերը դիմադրեցին[238]:

Ֆրանսիա ներխուժման հրամանատարությունը Ռուզվելտը հանձնում է գեներալ Դուայթ Դ. Էնզենհաուերին, ով հաջող կերպով իրականացրել էր Հյուսիսային Աֆրիկայի և Սիցիլիայի բազմազգ կոալիցիայի ղեկավարումը[239]: 1944 թվականի հունիսի 6-ին Էնզենհաուերն որոշում է իրականացնել Նորմանդական դեսանտային օպերացիան: Ունենալով 12,000 ինքնաթիռ և ամենախոշոր ռազմածովային ուժերը՝ հաջողությամբ խարիսխ գցեցին Նորմանդիայի ափամերձ շրջանում, իսկ հետագայում շարժվեցին Ֆրանսիայի ուղղությամբ[220]: Չնայած այն հանգամանքին, որ Ռուզվելտը չէր ցանկանում ճանաչել Ֆրանսիայի չընտրված կառավարությանը, այնուամենայնիվ, 1944 թվականի հուլիսին դե ֆակտո ճանաչում է Շառլ դը Գոլի իշխանությունը: Երբ Ֆրանսիայի տարածքի մեծ մասը դուրս բերվեց գերմանական շրջափակումից, դրանից հետո միայն 1944 թվականի հոկտեմբերին Ռուզվելտը ճանաչեց Գոլի կառավարությունը[240]: Հետագա ամիսների ընթացքում դաշնակիցները ավելի շատ տարածքներ ազատեցին գերմանական շրջափակումից և սկսեցին ներխուժել Գերմանիա: 1945 թվականի ապրիլին գերմանական դիմադրությունը թուլանում է, և Գերմանիան շուտով հանձնվում է[241]:

Հակահիտլերյան խմբավորումը (կապույտ և կարմիր) և «Առանցքի ուժերը» (սև), 1944 թվականի դեկտեմբեր

Պատերազմի առաջին մի քանի շաբաթում Ճապոնիան նվաճեց Ֆիլիպինները և Հարավարևելյան Ասիայի բրիտանական և հոլանդական գաղութները: 1942 թվականի հունիսին ճապոնական հաջողությունը հասավ առավելագույնի, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաղթանակ ունեցան Միդվեի ճակատամարտում: Ամերիկյան և ավստրալական ուժերը սկսեցին դանդաղ և ծախսատար գործողություն, որի հիմնական նպատակն էր ռազմական օդուժի համար ստեղծել բազաներ և դրանով իսկ Ճապոնիային դարձնել խոցելի: Ի տարբերություն Հիտլերի, Ռուզվելտ ուղղակիորեն չէր մասնակցում ռազմածովային գործողություններին, չնայած հաստատում էր ռազմական որոշումները[242]: Ռուզվելտը գրեթե միշտ հետ էր կանգնում հասարակության և Կոնգրեսի կողմից արված համառ պահանջներից, որպեսզի ավելի մեծ ջանքեր գործադրվեն Ճապոնիայի դեմ, չնայած նրա համար միշտ առաջնային տեղում Գերմանիան էր: Լեյթե ծոցի ճակատամարտում ճապոնական նավատորմը պարտություն է կրում, և 1945 թվականի ապրիլին դաշնակիցները վերադարձնում են Խաղաղ օվկիանոսում իրենց կորցրած տարածքների մեծ մասը[243]: Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային հարձակումից և Խորհրդային Միության հետ պատերազմի մեջ մտնելուց հետո 1945 թվականի սեպտեմբերին Ճապոնիան շրջափակման մեջ է հայտնվում Հակահիտլերյան կոալիցիայի կողմից[244]:

Գլխավոր ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ճակատը պատերազմի ողջ ընթացքում ենթարկվել է դինամիկ փոփոխությունների, սակայն ներքին խնդիրներն այլևս Ռուզվելտի վարած քաղաքականության ամենահրատապ մտահոգություններից չէին: Ռազմական ոլորտի զարգացումից էր կախված տնտեսության աճը: 1940 թվականի գարնանից սկսած մինչև 1942 թվականի աշունը գործազրկությունը մոտ կիսով չափ կրճատվեց[Ն 8]: Գնալով մեծանում էր աշխատուժի պակասը` դրանով իսկ խթանելով աֆրոամերիկացիների, ֆերմերների և գյուղական բնակչության Մեծ գաղթի երկրորդ ալիքին: Աֆրոամերիկացինեը հիմնականում տեղափոխվեցին Կալիֆոռնիա և արևմտյան ափի այլ նահանգներ: 1941 թվականին պետական ծախսերը ավելացնելու նպատակով Ռուզվելտը Կոնգրեսին առաջարկեց 100,000 դոլար եկամտի դեպքում եկամտահարկը սահմանել 99.5%. երբ առաջարկը չընդունվեց, նա ստորագրում է հրամանագիր, ըստ որի 25,000 դոլարի դեպքում եկամտահարկը լինելու էր 100%, ինչը ևս Կոնգրեսը մերժեց[246]: 1942 թվականին ընդունված Եկամուտների մասին օրենքը սահմանեց բարձր հարկային դրույքաչափեր` մոտ 94%, ինչը մեծապես ավելացրեց հարկային բազան[247]: 1944 թվականին Ռուզվելտը դիմում է Կոնգրեսին` խնդրելով ընդունել այնպիսի օրենսդրություն, որը հարկեր կսահմաներ բոլոր «աննպատակահարմար» շահույթների վրա, ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական[248]:

Երբ 1942 թվականին Միացյալ Նահանգները մտավ հակամարտության մեջ, ռազմական արտադրությունը կտրուկ աճեց, սակայն աշխատուժի պակասի հետևանքով չհասավ նախագահի կողմից սահմանած նպատակներին[249]: Գործընթացին խոչընդոտում էին նաև բազմաթիվ գործադուլները, որոնք կազմակերպվում էին, մասնավորապես, ածխի հանքարդյունաբերության և երկաթուղային արդյունաբերության ոլորտի աշխատակիցների կողմից: Դրանք շարունակվեցին մինչև 1944 թվականը[250][251]: Այնուամենայնիվ, 1941-1945 թվականներին Միացյալ Նահանգները արտադրեց 2.4 միլիոն մեքենա, 300,000 ռազմական ինքնաթիռ, 88,400 տանկ և 4 միլիարդ ռումբ: Միացյալ Նահանգների արտադրական հզորությունը գերազանցում էր այլ երկրներին. օրինակ, 1944 թվականին ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական ինքնաթիռներ արտադրեց, քան Գերմանիան, Ճապոնիան, Բրիտանիան և Խորհրդային Միությունը միասին վերցրած[252]: Սպիտակ տունը դարձավ աշխատանքի ոլորտում միջնորդության, հաշտեցման կամ արբիտրաժի վերջնական հենակետը: Վիճաբանություն է տեղի ունենում փոխնախագահ Ուալասի միջև, ով ղեկավարում էր Տնտեսական ռազմավարության խորհուրդը և Վերակառուցման ֆինանսական կորպորացիայի ղեկավար Ջեսսի Հ. Ջոնսի միջև. երկու կողմն էլ պատասխանատու էին ռետինե ապրանքների արտադրության համար և վեճի հիմնական պատճառը ֆինանսական միջոցներն էին: Ռուզվելտը այս խնդիրը լուծեց նրանց լուծարման միջոցով[253]: 1943 թվականին Ռուզվելտը ստեղծեց Ռազմական մոբիլիզացիայի գրասենյակը, որը վերահսկելու էր գլխավոր ճակատը. այն գլխավորում էր Ջեյմս Ֆ. Բիրնսը, որն իր հեղինակության շնորհիվ հայտնի էր որպես «նախագահի օգնական»[237]:

Ռուզվելտը հայտարարում է սոցիալական և տնտեսական իրավունքների օրինագծի ստեղծման մասին, 1944 թվականի հունվարի 11

1944 թվականի Ռուզվելտի հայտարարության մեջ խոսվում էր այն մասին, որ ամերիկացիները հիմնական տնտեսական իրավունքների մասին պետք է մտածեն այնպես, ինչպես կմտածեին իրավունքների Երկրորդ բիլի մասին: Իր երրորդ ժամկետի պաշտոնավարման ընթացքում արված առավել կարևոր առաջարկություններից էր Զինծառայողների վերականգման մասին օրենքը, որը մեծ առավելություններ կտար զինվորներին: Դրանց մեջ էր մտնում հետծննդյան միջնակարգ կրթությունը, բժշկական օգնությունը, գործազրկության ապահովագրությունը, աշխատանքի խորհրդատվությունը, բնակարանի ձեռքբերման և բիզնեսի համար ցածր տոկոսադրույքով վարկերը: Օրենքը Կոնգրեսի երկու պալտներում էլ միաձայն հավանության է արժանանում և ստորագրվում 1944 թվականի հունիսին: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած տասնհինգ միլիոն զինծառայողների կեսից ավելին օգտվեց այս օրենքից[254]:

Առողջական վիճակի վատթարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին Ռուզվելտի առողջական վիճակը գնալով վատթարացավ[255][256]: 1944 թվականի մարտին, իր ծննդյան 62-րդ տարելիցից անմիջապես հետո, Բեթեսդա հիվանդանոցում անցնում է հետազոտություն, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվում է արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, կորոնար արտրի հիվանդություն, որը առաջացնում է սրտխառնոց[257][258][259]:

Հիվանդանոցի բժիշկները և երկու այլ մասնագետներ Ռուզվելտին խորհուրդ տվեցին հանգստանալ: Նրա անձնական բժիշկը` ադմիրալ Ռոս Մաքինթերը, կազմում է Ռուզվելտի օրակարգը, ըստ որի չէր թույլատրվում հյուրերի այցելություններ ճաշի ժամերին, ինչպես նաև օրվա ընթացքում երկու ժամ պարտադիր հանգիստ: 1944 թվականի վերընտրական քարոզարշավի ընթացքում ադմիրալ Ռոսը մի քանի անգամ հերքեց Ռուզվելտի հիվանդ լինելու փաստը. հոկտեմբերի 12-ին նա հայտարարեց. «Նախագահի առողջական վիճակը լավ է, ոչ մի խնդիր չկա»[260]: Ռուզվելտը հասկացավ, որ նրա առողջական վիճակի վատթարացումը, ի վերջո, կարող է անհնարին դարձնել նրա հետագա պաշտոնավարումը, իսկ 1945 թվականին նա նշում է, որ կարող է հեռանալ նախագահի պաշտոնից պատերազմի ավարտից հետո[261]:

1944 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի ընտրությունների արդյունքներ

1940 թվականին մինչ որոշ դեմոկրատներ դեմ էին Ռուզվելտի թեկնածությանը, Ռուզվելտը Դեմոկրատական ազգային կոնվենցիայում վերանշանակվելու հետ կապված ունեցավ որոշ դժվարություններ: Կուսակցական ղեկավարները անում էին ամեն ինչ հանելու համար փոխնախագահ Ուոլասի թեկնածությունը, քանի որ կարծում էին, որ Ռուզվելտի մահից հետո նա հարմար իրավահաջորդ չէ: Ռուզվելտը նախընտրեց Բիրսին փոխարինել Ուոլասի հետ և համոզված էր, որ կունենա Միսսուրի նահանգի սենատոր Հարի Ս.Թրումանի աջակցությունը, ով հայտնի էր պատերազմական արտադրության անարդյունավետության մասին իր ուսումնասիրությամբ և ընդունելի էր կուսակցության տարբեր խմբակցությունների համար: Փոխնախագահի երկրորդ ընտրություններում հաղթանակ տոնելու համար Թրումանը առաջ է անցնում Ուոլասից[262]:

Հանրապետականները առաջադրում են Նյու Յորքի նահանգապետ Թոմաս Է. Դյուեյի թեկնածությունը, ով իր կուսակցության ներսում մեծ հարգանք էր վայելում: Ընդդիմությունը ներքին կոռուպցիայի, բյուրոկրատական անարդյունավետության, կոմունիզմի հանդուրժողականության և ռազմական խառնաշփոթությունների համար դատապարտեց Ռուզվելտին և նրա վարչակազմին: Պատերազմի ընթացքում մեծ թիվ կազմող աշխատանքային խմբերը օժանդակություն էին ցուցաբերում Ռուզվելտին: 1944 թվականի ընտրությունների ժամանակ Ռուզվելտը և Թրումանը հաղթանակ են տոնում ձայների 53,4%-ով[263]:

Ռուզվելտի վերջին լուսանկարը` արված մահվանից մեկ օր առաջ, 1945 ապրիլի 11
Ռուզվելտի հուղարկավորությունը Վաշինգտոնում, 1945 թվականի ապրիլի 14

Կյանքի վերջին ամիսներ և մահ (1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Յալթայի կոնֆերանսից հետո Ռուզվելտը վերադարձավ Միացյալ Նահանգներ, շատերը ցնցվեցին, տեսնելով, թե որքան է նա նիհարել և ծերացել[264]: 1945 թվականի մարտին Ռուզվելտը խիստ ձևակերպված նամակ ուղարկեց Ստալինին` մեղադրելով նրան Յալթայի պարտավորությունները խախտելու մեջ, որոնք վերաբերվում էին Լեհաստանին, Գերմանիային, ռազմագերիներին և այլ հարցերին: Երբ Ստալինը Արևմուտքի դաշնակիցներին մեղադրեց իր թիկունքում Հիտլերի հետ դավադրություն իրականացնելու մեջ, Ռուզվելտը պատասխանեց. «Ես չեմ կարող իմ վրդովմունքը չհայտնել Ձեր տեղեկատուների վերաբերյալ, ովքեր իմ գործողությունների կամ իմ վստահված ենթակաների վերաբերյալ տվել են նմանատիպ խայտառակ տեղեկություններ»[265]:

1945 թվականի մարտի 29-ին Ռուզվելտը տեղափոխվեց Փոքր Սպիտակ տուն, որպեսզի փոքր-ինչ հանգստանա մինչ մասնակցելը Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր համաժողովին: Ապրիլի 12-ի կեսօրին Ռուզվելտը նշում է, որ սարսափելի գլխացավ ունի[266]: Այնուհետև նա ընկնում է բազմոցին, որից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխում են ննջասենյակ: Նախագահի բժիշկ-սրտաբան Հովարդ Բրունեն նրա մոտ ախտորոշում է գլխուղեղի արյունազեղում[267]: Նույն օրը ժամը 3:35-ին Ռուզվելտը 63 տարեկան հասակում մահանում է: Ըստ Նյու Յորք Թայմսի. «100 տարի հետո մարդիկ ծնկի իջած շնորհակալություն են հայտնելու Աստծուն, որ Ֆրանկլին Ռուզվելտը եղել է Սպիտակ տանը»[268]:

Ապրիլի 13-ի առավոտյան Ռուզվելտի մարմինը նախագահական գնացքով տեղափոխում են Վաշինգտոն: Ապրիլի 14-ին հոգեհանգստի արարողությունից հետո Ռուզվելտի մարմինը Վաշինգտոնից տեղափոխվում է նրա ծննդավայր` Հայդ Պարկ: Ռուզվելտի թաղման արարողությունը տեղի է ունենում ապրիլի 15-ին[269]:

Ռուզվելտի ֆիզիկական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները գաղտնի էր պահվում հասարակությունից: Եվ հենց դա էր պատճառը, որ նրա մահը ցնցեց ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին[270] : Նախագահ Թրումանը Եվրոպայում նշանակեց Հաղթանակի օր և Ռուզվելտի հիշատակին նվիրված միջոցառումներ իրականացրեց[271] : Երբ վերջապես Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Թրումանը ջանքեր էր գործադրում իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք նախատեսված էին Ռուզվելտի նախագահության ժամանակ: Դրանց մեջ էին մտնում ՄԱԿ-ի և այլ հետպատերազմյան ինստիտուտների ստեղծումը[272]:

Քաղաքացիական իրավունք, ներգաղթ և Հոլոքոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ աֆրոամերիկացիների, կաթոլիկների և հրեաների համար Ռուզվելտը համարվում էր հերոս[273]: Նա մեծ աջակցություն էր ստացել Ամերիկայում բնակվող չինացիների և ֆիլիպինցիների կողմից, սակայն ոչ ճապոնացիների, քանի որ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր վերջիններիս համակենտրոնացման ճամբարները[274]:

Էլեոնոր Ռուզվելտը և Մերի Մաքլեոդ Բերունը, Ռուզվելտի Սև կաբինետի անդամ (ռասայական հարաբերությունների հիմնական խորհրդատվական խումբ)

Ռուզվելտը չի միանում Գունավոր ժողովուդների առաջխաղացման ազգային ասոցիացիայի ղեկավարներին, ովքեր պայքարում էին Լինչի դատաստանի դեմ օրենք ընդունելու համար, քանի որ կարծում էր, որ վերջինս դժվար թե ընդունվի: Այնուամենայնիվ, ռասայական հարաբերությունների հարցերով խորհրդակցություն իրականացնելու և աֆրոամեիկացիների հարցերով զբաղվելու համար նա ստեղծում է աֆրոամերիկացի խորհրդականների «Սև կաբինետը», իսկ Լինչի դատաստանը հրապարակավ որակում է որպես սպանություն[275]: Առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտը աջակցում էր աֆրոամերիկյան համայնքին, նա նաև օժանդակեց Արդար աշխատանքի չափանիշների մասին ակտի ընդունմանը, որի շնորհիվ ավելացավ Հարավի ոչ սպիտակամաշկ աշխատողների վարձատրման չափը[276]: 1941 թվականին գործադիրի 8802 հրամանագրի հիման վրա կազմեց Բարեխիղճ զբաղվածության կոմիտեն, որն էլ բացառեց պաշտպանության ոլորտում ռասայական և կրոնական խտրականությունը: Այն առաջին ազգային ծրագիրն էր, որն ուղղված էր զբաղվածության ոլորտում խտրականության դեմ, բացի այդ այն մեծ դերակատարում ունեցավ ոչ սպիտակամորթ քաղաքացիների համար նոր աշխատատեղերի բացման հարցում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աֆրոամերիկացի տղամարդկանց դերը զգալի մեծացավ[277]: Ռուզվելտի նման քաղաքականության դիմաց 1930-ական և 1940-ական թվականներին մեծ թվով աֆրոամերիկացիներ հրաժարվեցին Հանրապետական կուսակցության անդամակցությունից[275]:

Պերլ-Հարբորի վրա կատարած հարձակումը հասարակական անհանգստություն առաջացրեց Ամերիկայում բնակվող ճապոնացիների շրջանում: Ճապոնացի ներգաղթյալների նկատմամբ իրականացվում էին ռասայական բնույթի ոտնձգություններ, բացի այդ Ռոբերտի հանձնաժողովը եկել էր այն եզրակացությանը, որ Պերլ-Հարբորի վրա իրականացված հարձակմանն աջակցել են մի խումբ ճապոնացի լրտեսներ: 1942 թվականի փետրվարի 19-ին նախագահ Ռուզվելտը ստորագրում է 9066 հրամանագիրը, ըստ որի տեղափոխվեցին հարյուր հազարավոր ճապոնացի ներգաղթյալներ: Նրանք ստիպված եղան թողնել իրենց ունեցվածքը, բիզնեսը և ապրել ճամբարներում: Զբաղված լինելով այլ հարցերով` Ռուզվելտը ներգաղթի մասին որոշումը հանձնարարեց ռազմական քարտուղար Սթիմսոնին, իսկ վերջինս էլ իր հույսը դրել էր ռազմական նախարարի օգնական Ջոն Ջ. Մաքքլոյի վրա: Գերմանացի և իտալացի շատ քաղաքացիներ ևս ձերբակալվեցին կամ տեղափոխվեցին հատուկ ճամբարներ[278]:

1938 թվականի Բյուրեղապակյա գիշերից հետո Ռուզվելտն օգնեց իրականացնել հրեական արտագաղթը Գերմանիայից և Միացյալ Նահանգներում գտնվող Ավստրիայի և Գերմանիայի քաղաքացիներին անորոշ ժամանակով մնալ այդտեղ: Նրան չէր թույլատրվում ընդունել 1924 թվականի Ներգաղթի սահմանափակումների մասին ակտով սահմանված թվաքանակից ավել հրեա ներգաղթյալներ[279]: Հիտլերը որոշեց մինչև 1942 թվականի հունվարը իրականացնել «Հրեական հարցի վերջնական լուծումը»` Եվրոպայում բնակվող հրեա ժողովրդի ոչնչացումը, որի մասին տեղյակ էին ամերիկացի մի շարք պաշտոնյաներ: Ընդդեմ պետքարտուղարության առարկությունների Ռուզվելտը դաշնակից պետությունների առաջնորդներին առաջարկեց Միավորված ազգերի կազմակերպության անունից հանդես գալ միասնական հայտարարությամբ, որում դատապարտում էին շարունակվող Հոլոքոստը և մեղավորներին ճամաչում որպես պատերազմական հանցագործներ: 1944 թվականի հունվարին հրեաներին և այլ տուժածներին օգնելու համար Ռուզվելտը հիմնում է Պատերազմի փախստականների խորհուրդը: Բացի այս գործողություններից, Ռուզվելտը կարծում էր, որ Եվրոպայում հալածանքների ենթարկվող բնակչությանը օգնելու լավագույն միջոցը պատերազմի արագ ավարտն էր:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլի Ռուզվելտի հուշարձանը, 1948 թվական Լոնդոն
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հուշահամալիրի պատին փորագրված չորս ազատությունները, 1997 թվական Վաշինգտոն ԿՇ
Ռուզվելտի դիմանկարով ամերիկյան մետաղադրամ, 1989 թվական

Պատմական հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզվելտը համարվում է ԱՄՆ-ի պատմության ամենակարևոր գործիչներից մեկը[280], ինչպես նաև 20-րդ դարի ամենաազդեցիկ գործիչներից մեկը[281]:Պատմաբաններն ու քաղաքական գործիչները Ռուզվելտին, Ջորջ Վաշինգտոնին և Աբրահամ Լինքոլնին համարում են որպես երեք մեծագույն նախագահներ[282][283][284][285]:

Ռուզվելտի պաշտոնավարման ընթացքում պետական ծրագրերի արագ ընդլայնումը վերահաստատում է կառավարության դերը, իսկ Ռուզվելտի կառավարության սոցիալական ծրագրերի քարոզչությունը կարևոր էր գալիք սերունդների լիբերալիզմի վերաձևակերպման համար[286]: Ռուզվելտը ամրապնդեց Միացյալ Նահանգների դերը համաշխարհային մակարդակով` մեծ դերակատարում ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի և ֆինանսավորման հարցում: Նրան քննադատողներն անհետացան, և նույնիսկ, հանրապետականները միացան նրա քաղաքականությանը[287]: Նա նաև ստեղծեց նախագահության վերաբերյալ նոր պատկերացում` շարունակաբար բարձրացնելով նախագահի հզորությունը Կոնգրեսի հաշվին[288]: Ռուզվելտի մահից հետո, նրա այրին շարունակեց մնալ ԱՄՆ-ի և համաշխարհային քաղաքականության ուժեղ ներկայացուցիչ` լինելով ՄԱԿ-ի կողմից նշանակված պատվիրակ, ով հանդես էր գալիս, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների և լիբերալիզմի պաշտպանությամբ: Նրա վարչակազմի շատ անդամներ կարևոր դերակատարում ունեցան Թրումանի, Քենեդիի և Ջոնսոնի վարչակազմերում ևս[289]: Խորհելով Ռուզվելտի նախագահության մասին` կենսաբան Ջեվի Էդվարդ Սմիթը 2007 թվականին ասել է. «Ռուզվելտը ԱՄՆ-ն անցկացրեց Մեծ ճգնաժամի և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջով` տանելով դեպի բարգավաճ ապագա: Նա վեր կացավ հաշմանդամի սալյակից, որպեսզի ազգին ոտքի կանգնեցնի»[290]:

Իր նախագահության ընթացքում և դրանից հետո Ռուզվելտի վերաբերյալ քննադատություններ միշտ էլ եղել են: Քննադատները ոչ միայն կասկածի տակ էին դնում նրա քաղաքականությունը, նրա դիրքի և իշխանության ամրապնդումը, այլև` ավանդույթի խախտումը և նրա նախագահության պաշտոնավարման երրորդ ժամկետը: Նրա մահից անմիջապես հետո քննադատություններ եղան Եվրոպայի հրեաներին օգնություն տրամադրելու հետ կապված[291], ինչպես նաև Արևմտյան ափին ճապոնացիների բանտարկման հետ կապված[292]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Gaddis J. L. The Cold War: A New History — 1 — USA: Penguin Books. — P. 10. — ISBN 978-0-14-303827-6
  7. 7,0 7,1 http://www.nytimes.com/2012/10/18/nyregion/roosevelt-four-freedoms-park-is-dedicated.html
  8. 8,0 8,1 Biographical Directory of the United States Congress
  9. Dallek, 2017, էջ` 18
  10. 10,0 10,1 Smith, 2007, էջեր` 5–6
  11. Maglaty Jeanne (April 7, 2011)։ «When Did Girls Start Wearing Pink?»։ Smithsonian.com 
  12. Smith, 2007, էջ` 71
  13. Lash, 1971, էջ` 111
  14. Burns, 1956, էջ` 7
  15. Burns, 1956, էջ` 4
  16. Smith, 2007, էջ` 20
  17. Gunther, 1950, էջ` 169
  18. Smith, 2007, էջ` 110
  19. Gunther, 1950, էջ` 174
  20. Gunther, 1950, էջ` 172
  21. Smith, 2007, էջ` 30
  22. Burns, 1956, էջեր` 18, 20
  23. «Family of Wealth Gave Advantages»։ The New York Times։ April 15, 1945։ Վերցված է December 20, 2012 
  24. Gunther, 1950, էջ` 176
  25. Gunther, 1950, էջ` 175
  26. Dallek, 2017, էջեր` 28–29
  27. Burns, 1956, էջ` 24
  28. Burns, 1956, էջ` 28
  29. Dallek, 2017, էջեր` 38–39
  30. Rowley, 2010, էջեր` 3–6
  31. 31,0 31,1 Burns, 1956, էջ` 26
  32. Gunther, 1950, էջեր` 181–83
  33. Burns, 1956, էջեր` 77–79
  34. Abate Frank R. (1999)։ The Oxford Desk Dictionary of People and Places։ Oxford University Press։ էջ 329։ ISBN 978-0-19-513872-6 
  35. Smith, 2007, էջ` 153
  36. Smith, 2007, էջ` 160
  37. Winkler, 2006, էջեր` 28, 38, 48–49
  38. Winkler, 2006, էջեր` 202–03
  39. McGrath Charles (April 20, 2008)։ «No End of the Affair»։ The New York Times 
  40. «Lucy Page Mercer Rutherfurd»։ Eleanor Roosevelt Papers։ Արխիվացված օրիգինալից-ից March 4, 2010-ին։ Վերցված է February 7, 2010 
  41. Tully, 2005, էջ` 340
  42. Smith, 2007, էջեր` 58–60
  43. Smith, 2007, էջեր` 60–62
  44. Smith, 2007, էջ` 65
  45. Dallek, 2017, էջ` 41
  46. Smith, 2007, էջեր` 65–66
  47. Gunther, 1950, էջեր` 202–03
  48. 48,0 48,1 Burns, 1956, էջ` 34
  49. Burns, 1956, էջ` 49
  50. Black, 2005, էջեր` 62–63
  51. Smith, 2007, էջեր` 97–101
  52. Burns, 1956, էջ` 51
  53. Gunther, 1950, էջ` 209
  54. Smith, 2007, էջեր` 102–106
  55. Smith, 2007, էջեր` 113–114
  56. Burns, 1956, էջ` 52
  57. Smith, 2007, էջեր` 122–123
  58. Burns, 1956, էջ` 56
  59. Burns, 1956, էջեր` 57, 60
  60. Smith, 2007, էջեր` 125–126
  61. Dallek, 2017, էջեր` 59–61
  62. Dallek, 2017, էջեր` 62–63
  63. Dallek, 2017, էջեր` 65–66
  64. Smith, 2007, էջեր` 139–140
  65. Dallek, 2017, էջեր` 67–68
  66. Goldman, Goldman, էջ` 15
  67. Smith, 2007, էջեր` 177–181
  68. Burns, 1956, էջ` 73
  69. Gunther, 1950, էջեր` 215–16
  70. Smith, 2007, էջ` 181
  71. Smith, 2007, էջեր` 181–182
  72. Smith, 2007, էջեր` 175–176
  73. Burns, 1956, էջ` 74
  74. 74,0 74,1 Smith, 2007, էջեր` 184–185
  75. Goldman, Goldman, էջեր` 108–147
  76. Smith, 2007, էջեր` 195–196
  77. Rowley, 2010, էջ` 125
  78. Rowley, 2010, էջ` 120
  79. Ward, Burns, էջ` 332
  80. Smith, 2007, էջեր` 213–214
  81. Smith, 2007, էջեր` 215–219
  82. Smith, 2007, էջեր` 255–256
  83. Burns, 1956, էջ` 100
  84. Dallek, 2017, էջեր` 96–98
  85. Smith, 2007, էջեր` 223–225
  86. Smith, 2007, էջեր` 225–228
  87. Burns, 1956, էջ` 101
  88. Smith, 2007, էջ` 229
  89. Smith, 2007, էջեր` 237–238
  90. Smith, 2007, էջեր` 235–237
  91. Smith, 2007, էջեր` 240–241
  92. Smith, 2007, էջեր` 242–243
  93. Smith, 2007, էջեր` 243–244
  94. Smith, 2007, էջեր` 250–252
  95. Smith, 2007, էջեր` 261–263
  96. Burns, 1956, էջ` 139
  97. Smith, 2007, էջեր` 276–277
  98. Smith, 2007, էջ` 278
  99. Smith, 2007, էջ` 279
  100. Smith, 2007, էջեր` 282–284
  101. Leuchtenburg, 1963, էջեր` 183–96
  102. Sternsher, 1975, էջեր` 127–49
  103. Campbell, 2006, էջեր` 127–49
  104. Smith, 2007, էջեր` 290–291
  105. Burns, 1956, էջ` 146
  106. Burns, 1956, էջ` 148
  107. Smith, 2007, էջեր` 292–295
  108. Burns, 1956, էջ` 147
  109. Davidson Amy (May 5, 2012)։ «The FDR New Yorker cover that never ran»։ The New Yorker 
  110. Burns, 1970
  111. Alter, 2006, էջ` 190
  112. Burns, 1956, էջեր` 157, 167-68
  113. Tobin, 2013, էջեր` 4–7
  114. McJimsey, 2001, էջ` xxviii
  115. Leuchtenburg, 2015, էջեր` 147–148
  116. Smith, 2007, էջ` 312
  117. Smith, 2007, էջեր` 315–316
  118. Leuchtenburg, 2015, էջեր` 151–152
  119. 119,0 119,1 Smith, 2007, էջ` 322
  120. Smith, 2007, էջեր` 318–323
  121. Hawley, 1995, էջ` 124
  122. Smith, 2007, էջեր` 331–332
  123. Smith, 2007, էջ` 346
  124. Savage, 1991, էջ` 160
  125. Freidel, 1952–73, էջեր` 4, 320–39
  126. Freidel, 1952–73, էջեր` 4, 448–52
  127. Smith, 2007, էջեր` 349–351
  128. Social Security History. Ssa.gov. Retrieved on 2013-07-14.
  129. Norton, 2009, էջ` 670
  130. Smith, 2007, էջ` 353
  131. Smith, 2007, էջեր` 353–356
  132. Kennedy, 1999, էջ` 291
  133. Colin Gordon, New Deals: Business, Labor, and Politics in America, 1920–1935 (1994) p. 225
  134. Brands, 2009, էջեր` 463–467
  135. 135,0 135,1 Fried, 2001, էջեր` 120–123
  136. Burns, 1956, էջ` 350
  137. Burns, 1956, էջ` 226
  138. Roosevelt Franklin Delano (1933)։ Looking forward։ John Day։ էջ 141 
  139. Smith, 2007, էջեր` 360–361
  140. Smith, 2007, էջ` 366
  141. Smith, 2007, էջեր` 364–366
  142. Smith, 2007, էջեր` 371–372
  143. Burns, 1956, էջ` 284
  144. Smith, 2007, էջեր` 373–375
  145. Kalman Laura (October 2005)։ «The Constitution, the Supreme Court, and the New Deal»։ The American Historical Review 110 (4): 1052–1080։ doi:10.1086/ahr.110.4.1052 
  146. Smith, 2007, էջեր` 379–382
  147. Burns, 1956, էջ` 312
  148. Smith, 2007, էջեր` 384–389
  149. Leuchtenburg William E. (May 2005)։ «When Franklin Roosevelt Clashed with the Supreme Court – and Lost»։ Smithsonian Magazine։ Վերցված է 1 March 2016 
  150. Leuchtenburg, E. (1996). The Supreme Court Reborn: The Constitutional Revolution in the Age of Roosevelt. Oxford University Press. 0-19-511131-1
  151. Blake John (14 December 2010)։ «How FDR unleashed his Supreme Court 'scorpions'»։ CNN։ Վերցված է 10 October 2017 
  152. Belknap Michal (2004)։ The Vinson Court: Justices, Rulings, and Legacy։ ABC-CLIO։ էջեր 162–163։ Վերցված է 3 March 2016 
  153. Smith, 2007, էջեր` 390–391
  154. Smith, 2007, էջեր` 408–409
  155. Leuchtenburg, 2015, էջեր` 187–188
  156. Burns, 1956, էջ` 320
  157. 157,0 157,1 Leuchtenburg, 1963, էջեր` 239–43
  158. Leuchtenburg, 1963, էջեր` 262–63, 271–73
  159. Smith, 2007, էջեր` 440–441
  160. Leuchtenburg, 1963, էջեր` 203–10
  161. Smith, 2007, էջեր` 341–343
  162. Doenecke, Stoler, էջ` 18
  163. Burns, 1956, էջ` 254
  164. Burns, 1956, էջ` 255
  165. Smith, 2007, էջեր` 417–418
  166. Dallek, 1995, էջ` 180
  167. Dallek, 1995, էջեր` 146–147
  168. Leuchtenburg, 2015, էջեր` 188–90
  169. Smith, 2007, էջեր` 423–424
  170. Dallek, 1995, էջեր` 166–73
  171. Smith, 2007, էջեր` 425–426
  172. Smith, 2007, էջեր` 426–429
  173. Black, 2005, էջեր` 503–06
  174. Smith, 2007, էջեր` 436–441
  175. Gunther, 1950, էջ` 15
  176. «Roosevelt and Churchill: A Friendship That Saved The World»։ National Park Service 
  177. «Travels of President Franklin D. Roosevelt»։ Office of the Historian, Bureau of Public Affairs։ U.S. Department of State։ Վերցված է December 2, 2015 
  178. Leuchtenburg, 1963, էջեր` 399–402
  179. Burns, 1956, էջ` 420
  180. Smith, 2007, էջեր` 464–466
  181. Dallek, 2017, էջ` 19
  182. Leshy John (2009)։ «FDR's Expansion of Our National Patrimony: A Model for Leadership»։ in Woolner David, Henderson Henry L.։ FDR and the Environment։ Springer։ էջեր 177–178։ ISBN 9780230100671 
  183. «The National Parks: America's Best Idea: History Episode 5: 1933–1945»։ PBS։ Վերցված է April 23, 2016 
  184. Brinkley, 2016, էջեր` 170-86
  185. 185,0 185,1 Historical Statistics of the United States, Colonial Times to 1970։ The Bureau of the U.S. Census։ 1976։ էջեր Y457, Y493, F32 
  186. Burns, 1956, էջեր` 408–30
  187. 187,0 187,1 Moe Richard (2013)։ Roosevelt's Second Act: The Election of 1940 and the Politics of War։ Oxford University Press։ էջեր 229–246։ ISBN 9780199981915 
  188. Dallek, 2017, էջեր` 389–390
  189. Smith, 2007, էջ` 472
  190. Smith, 2007, էջեր` 474–475
  191. Smith, 2007, էջեր` 476–477
  192. Burns, 1956, էջ` 454
  193. Herman, 2012
  194. Smith, 2007, էջեր` 487–488
  195. Smith, 2007, էջեր` 489–490
  196. Charles Douglas M. (Spring 2000)։ «Informing FDR: FBI Political Surveillance and the Isolationist-Interventionist Foreign Policy»։ Diplomatic History 24 (2): 211–32։ doi:10.1111/0145-2096.00210 
  197. Burns, 1970, էջեր` 126–28
  198. Gunther, 1950, էջեր` 15–16
  199. Smith, 2007, էջ` 502
  200. Burns, 1970, էջեր` 141–42
  201. Smith, 2007, էջեր` 506–508
  202. Smith, 2007, էջեր` 509–510
  203. Smith, 2007, էջեր` 510–511
  204. Smith, 2007, էջեր` 513–514
  205. Burns, 1970, էջեր` 134–46
  206. Smith, 2007, էջեր` 516–517
  207. Smith, 2007, էջեր` 522–523
  208. Smith, 2007, էջեր` 518–530
  209. Smith, 2007, էջեր` 531–533
  210. Smith, 2007, էջեր` 533–539
  211. Sainsbury, 1994, էջ` 184
  212. Maffeo Steven E., Capt. (2015)։ U.S. Navy Codebreakers, Linguists, and Intelligence Officers against Japan, 1910–1941: A Biographical Dictionary։ Rowman & Littlefield։ էջ 311։ ISBN 978-1-4422-5564-7 
  213. Smith, 2007, էջեր` 523–539
  214. Burns, 1970, էջ` 159
  215. Smith, 2007, էջեր` 545–547
  216. Burns, 1970, էջեր` 180–85
  217. Smith, 2007, էջ` 547
  218. Chambers John Whiteclay (1999)։ The Oxford Companion to American Military History։ Oxford University Press, USA։ էջ 351։ ISBN 978-0-19-507198-6 
  219. Smith, 2007, էջ` 546
  220. 220,0 220,1 Smith, 2007, էջեր` 598–599
  221. Fullilove Michael (2013)։ Rendezvous with Destiny: How Franklin D. Roosevelt and Five Extraordinary Men Took America into the War and into the World։ Penguin Press։ էջեր 147–149։ ISBN 978-1594204357 
  222. Brands, 2009, էջեր` 678–680
  223. Smith, 2007, էջ` 580
  224. Smith, 2007, էջեր` 578–581
  225. Doenecke, Stoler, էջեր` 109–110
  226. Smith, 2007, էջեր` 557–559
  227. Smith, 2007, էջեր` 560–561
  228. Smith, 2007, էջեր` 587–588
  229. Leuchtenburg, 2015, էջեր` 214–216
  230. Smith, 2007, էջեր` 623–624
  231. Leuchtenburg, 2015, էջեր` 233–234
  232. Herring, 2008, էջեր` 584–587
  233. Bumiller Elizabeth (May 16, 2005)։ «60 Years Later, Debating Yalta All Over Again»։ New York Times։ Վերցված է October 14, 2017 
  234. Smith, 2007, էջեր` 563–564
  235. Smith, 2007, էջեր` 565–567
  236. Smith, 2007, էջեր` 573–574
  237. 237,0 237,1 237,2 Smith, 2007, էջեր` 575–576
  238. Smith, 2007, էջեր` 581–582
  239. Smith, 2007, էջեր` 596–597
  240. Smith, 2007, էջեր` 613–617
  241. Smith, 2007, էջեր` 630–631
  242. Burns, 1970, էջ` 228
  243. Brands, 2009, էջ` 785
  244. Leuchtenburg, 2015, էջեր` 251–252
  245. Statistical Abstract, US: Bureau of the Census, 1946, p. 173 
  246. Schweikart, Allen, էջ` 602
  247. Leuchtenburg, 2015, էջեր` 221–222
  248. Burns, 1970, էջ` 436
  249. Burns, 1970, էջ` 333
  250. Burns, 1970, էջ` 343
  251. Herman, 2012, էջեր` 139–44, 151, 246
  252. Smith, 2007, էջեր` 571–572
  253. Burns, 1970, էջեր` 339–42
  254. Smith, 2007, էջեր` 584–585
  255. «Medical Research Pays Off for All Americans»։ NIH Medline Plus։ National Institutes of Health։ Summer 2007։ Վերցված է July 25, 2014 
  256. Hastings Max (January 19, 2009)։ «Franklin D Roosevelt: The man who conquered fear»։ The Independent։ Վերցված է July 25, 2014 
  257. Burns, 1970, էջ` 448
  258. Lerner Barron H. (November 23, 2007)։ «How Much Confidence Should We Have in the Doctor's Account of FDR's Death?»։ History News Network։ George Washington University 
  259. Bruenn Howard G. (April 1970)։ «Clinical notes on the illness & death of President Franklin D. Roosevelt»։ Annals of Internal Medicine 72 (4): 579–91։ PMID 4908628։ doi:10.7326/0003-4819-72-4-579 
  260. Gunther, 1950, էջեր` 372–74
  261. Dallek, 2017, էջեր` 618–619
  262. Smith, 2007, էջեր` 617–619
  263. Jordan, 2011, էջ` 321
  264. Dallek, 1995, էջ` 520
  265. Burns, 1970, էջ` 587
  266. «President Franklin D. Roosevelt dies at 63 in 1945»։ New York Daily News (անգլերեն)։ April 13, 1945։ Վերցված է December 29, 2017 
  267. Jones Jeffrey M., Jones Joni L. (September 2006)։ «Presidential Stroke: United States Presidents and Cerebrovascular Disease»։ CNS Spectrums (The International Journal of Neuropsychiatric Medicine) 11 (9): 674–78։ doi:10.1017/S1092852900014760 
  268. Dallek, 2017, էջեր` 619–620
  269. Dallek, 2017, էջ` 620
  270. Allies Overrun Germany (video)։ Universal Newsreel։ 1945։ Վերցված է February 21, 2012 
  271. McCullough David (1992)։ Truman։ Simon & Schuster։ էջեր 345, 381։ ISBN 978-0-671-86920-5 
  272. Leuchtenburg, 2015, էջեր` 243–252
  273. «Jewish Vote in U.S. Elections»։ Jerusalem Center for Public Affairs։ Վերցված է February 7, 2010 
  274. Odo Franklin (2002)։ The Columbia Documentary History of the Asian American Experience։ Columbia University Press։ էջ 5։ ISBN 978-0-231-11030-3 
  275. 275,0 275,1 McJimsey, 2000, էջեր` 162–163
  276. Dallek, 2017, էջեր` 307–308
  277. Collins William J. (March 2001)։ «Race, Roosevelt, and Wartime Production: Fair Employment in World War II Labor Markets»։ The American Economic Review 91 (1): 272–86։ JSTOR 2677909։ doi:10.1257/aer.91.1.272 
  278. «World War II Enemy Alien Control Program Overview»։ National Archives։ September 23, 2016 
  279. Smith, 2007, էջեր` 426–428
  280. «The 100 Most Influential Figures in American History»։ The Atlantic։ December 2006։ Վերցված է October 13, 2017 
  281. Walsh Kenneth T. (April 10, 2015)։ «FDR: The President Who Made America Into a Superpower»։ US News and World Report։ Վերցված է October 13, 2017 
  282. «Historian Survey Results Category: Performance Within Context of Times»։ C-SPAN Survey of Presidential Leadership։ C-SPAN։ Արխիվացված օրիգինալից-ից July 10, 2011-ին։ Վերցված է May 4, 2015 
  283. «Presidential Leadership – The Rankings»։ Wall Street Journal (Dow Jones & Company)։ September 12, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից November 2, 2005-ին։ Վերցված է May 4, 2015 
  284. «New ranking of U.S. presidents puts Lincoln at No. 1, Obama at 18; Kennedy judged most overrated»։ Washington Post։ February 16, 2015։ Վերցված է May 4, 2015 
  285. Schlesinger Arthur M., Jr. (Summer 1997)։ «Ranking the Presidents: From Washington to Clinton»։ Political Science Quarterly 112 (2): 179–90։ JSTOR 2657937։ doi:10.2307/2657937 
  286. Schlesinger, Arthur M., Jr (2007) [1963], «Liberalism in America: A Note for Europeans», The Politics of Hope, Riverside Press, ISBN 9780691134758, http://www.writing.upenn.edu/~afilreis/50s/schleslib.html 
  287. Black, 2005, էջեր` 1126–27
  288. Leuchtenburg, 2015, էջեր` 174–175
  289. Leuchtenburg, William E. (2001), In the Shadow of FDR: From Harry Truman to George W. Bush, Cornell University Press, ISBN 978-0801487378 
  290. Smith, 2007, էջ` ix
  291. Wyman, 1984
  292. Robinson, 2001


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing