Հանրապետական կուսակցություն, (անգլ.՝ Republican Party), ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ մեկտեղ ԱՄՆ քաղաքական համակարգի երկու գլխավոր կուսակցություններից մեկն է։ Հիմնադիրը ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլն է։ Կուսակցության երկրորդ անվանումը «Մեծ հին կուսակցություն» է (անգլ.՝ Grand Old Party, GOP)։ Կուսակցության ոչ պաշտոնական խորհրդանիշը փիղն է, իսկ ոչ պաշտոնական գույնը՝ կարմիրը։ Կուսակցությունը հիմնադրվել է 1854 թվականի մարտի 20-ին։ Վերջին հանրապետական նախագահը Դոնալդ Թրամփն է։