Վիսկոնսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Վիսկոնսին
անգլ.՝ Wisconsin
Flag of Wisconsin Զինանշան
Flag of Wisconsin.svg
Seal of Wisconsin.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Մեդիսոն
Ամենաբարձր կետ Timms Hill
Օրենսդրական մարմին Wisconsin Legislature
Միության մուտք մայիսի 29, 1848 (30-րդ)
Պաշտոնական լեզուներ չկա
Բնակչություն
1 693 330 մարդ (1890) (20 տեղ)
Wisconsin in United States.svg
Հիմնադրված է մայիսի 29, 1848 թ.
Սահմանում է Միչիգան, Մինեսոտա, Իլինոյս, Այովա և Օնտարիո
Ժամային գոտի UTC-6, Central Time Zone և America/Chicago
Հապավում WI
ISO 3166-2 կոդ US-WI
Միության մուտք մայիսի 29, 1848 (30-րդ)
Կոորդինատներ: 44°30′1e-07″ հս․ լ. 89°30′1e-07″ ամ. ե. / 44.500000000028° հս․. լ. 89.500000000028° ավ. ե. / 44.500000000028; 89.500000000028
wisconsin.gov

Վիսկոնսին (անգլերեն՝ Լսել Wisconsin), ԱՄՆ նահանգ տեղակայված ԱՄՆ հյուսիս կենտրոնական մասում Միջին Արևմուտքի և Մեծ լճերի տարածաշրջաններում: Այն արևմուտքից սահմանակցում է Մինեսոտային, հարավ արևմուտքից` Այովային, հարավից` Իլինոյսին, արևելքից` Միչիգան լճին, հյուսիս արևելքից` Միչիգանին և հյուսիսից` Վերին լճին:Վիսկոնսինը մեծությամբ 23-րդ նահանգն է ԱՄՆ-ում, իսկ բնակչությամբ` 20-րդը: Նահանգի մայրաքաղաքը Մեդիսոնն է, իսկ ամենամեծ քաղաքը` Միլուոքին է, որը տեղակայված է Միչիգան լճի արևմտյան ափին: Նահանգը բաժանված է 72 շրջանների:

Վիսկոնսինի աշխարհագրությունը բազմազան է Հյուսիսային բարձրավանդակով և Արևմտյան իջվածքով, իսկ արևմտյան հատվածում է: Վիսկոնսինը երկրորդն է Միչիգանից հետո Մեծ լճերի ափամերձ հատվածի երկարությամբ:

Վիկոնսինը հայտնի է որպես «Ամերիկայի կաթնային երկիր», քանի որ այն առաջատարն է կաթնարտադրությամբ, հատկապես հայտնի է իր պանրով: Արտադրության ճյուղերից են թղթային արտադրությունը, տեղեկատվական տեխոնոլոգիաները: Տնտեսության հիմնական ճյուղերից է նաև զբոսաշրջությունը:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսին բառի հիմքում ընկած է Վիսկոնսին գետը, որը անվանել են Ալգոնկինյան լեզուներով խոսող բնիկ ամերիկացի խմբերը, որոնք ապրել են այս տարածաշրջանում[1]: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժակ Մարկետը եղել է առաջին եվրոպացին, ով հասել է Վիսկոնսին գետին 1673 թվականին` անվանելով գետը իր գրանցամատյանում Մեսկոսինգ[2]: Հետագայում ֆրանսիացի գրողները փոխեցին ուղղագրությունը դարձնելով Օսկոնսին և վերջապես այն դարձավ Վիսկոնսին գետ և շրջակա տարածք: Անգլախոսները փոխեցին Օսկոնսին Վիսկոնսին, երբ նրանք սկսեցին մեծ քանակությամբ ժամանել այս տարածք 19-րդ դարում: 1845 թվականին Վիսկոնսինը օրինականացվեց որպես ճիշտ ուղղագրություն[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսինը 1718 թվականին:

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսինը դարձել է տարբեր մշակույթների բնակավայր մոտ 12.000 տարի առաջ: Առաջին մարդը ժամանել է մոտավոր մ.թ.ա 10.000 թվականին: Այստեղի վաղ բնակիչներին կոչում են Պալեոհնդկացիներ, որոնք զբաղվել են սառցե դարաշրջանի կենդանիների որսորդությամբ[4]: Սառցե դարաշրջանից հետո հին քարե դարում մարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Գյուղատնտեսական մշակույթները տարածաշրջանում զարգացան մոտ 3000 տարի առաջ: 1000-ից 1500 թվականներն Միսիսիպյան և Օնոտա մշակույթները կառուցեցին տարածաշրջանում բնակավայրեր, ներառյալ պաշտպանված գյուղեր Վիսկոնսինի հարավարևելքում[5]: Օնոտան հնարավոչ է ժամանակայից Այովա և Վինեբագո ցեղերի նախնիներն են, որոնք ապրում են Վիսկոնսինում [6]: Մյուս բնիկ ժողովուրդներից էին, որոնք ապրել են Վիսկոսինում երբ եվրոպացիները առաջին անգամ մուտք գործեցին տարածաշրջան, Օջիբվե, Սաուկ, Ֆոքս, Կիկապու և Պոտավատոմի ցեղերն են, որոնք բնակություն են հաստատել Վիսկոնսինում 1500-ից 1700 թվականներին[7]:

Եվրոպական բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Նիկոլետ, նկարագրվեծ է Ֆրենկ Ռոռբեկի 1910 թվականի նկարում, առաջին հավանական եվրոպացին, ով ժամանել է Վիսկոնսին:

Ամենայն հավանականությամբ առաջին եվրոպացին, ով մուտք է գործել Վիսկոնսինի ներկայիս տարածք ճանապարհորդ Ժան Նիկոլետն է: Նա նավակով Ջորջիան Բեյից հասել է Մեծ Լճերին 1634 թվականին[8]: Պիեր Ռադիսոնը և Մեդար դես Գրոսեյլը այցելել են տարածաշրջան 1654-1666 թվականներին և որտեղ նրանք առևտրով են զբաղվել տեղաբնիկ ամերիկացիների հետ[9]: Ֆրանսիացիները ինչպիսին Նիկոլա Պարրոտն `, շարունակեցին զբաղվել կենդանիների մորթու առևտրով Վիսկոնսինում 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում, սակայն ֆրանսիացիները բնակավայրեր չհիմնեցին Վիսկոնսինում, քանի որ 1763 թվականին Ֆրանս-հնդկական պատերազմից հետո Բրիտանական կայսրությունը հաղթեց տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը: Չնայած դրան, ֆրանսիացի առևտրականները շարունակեցին աշխատել տարածաշրջանում պատերազից հետո[10]:

Վիսկոնսինը անցավ բրիտանացիների վերահսկողության տակ Ֆրանս-հնդկական պատերազմից հետո, 1763 թվականին: Ֆրանսիացիների նման բրիտանացիները նույնպես հետաքրքրված էին մորթու առևտրով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wisconsin's Name: Where it Came from and What it Means»։ Wisconsin Historical Society։ Վերցված է July 24, 2008 
  2. Marquette, Jacques (1673). «The Mississippi Voyage of Jolliet and Marquette, 1673». in Kellogg, Louise P.. Early Narratives of the Northwest, 1634–1699. New York: Charles Scribner's Sons. էջ 235. OCLC 31431651. http://www.americanjourneys.org/aj-051/. 
  3. Smith Alice E. (September 1942)։ «Stephen H. Long and the Naming of Wisconsin»։ Wisconsin Magazine of History (Madison, Wisconsin) 26 (1): 67–71։ Վերցված է July 24, 2008 
  4. Theler, James; Boszhardt, Robert (2003). Twelve Millennia: Archaeology of the Upper Mississippi River Valley. Iowa City, Iowa: University of Iowa Press. էջ 59. ISBN 978-0-87745-847-0. 
  5. Birmingham 2000, pp. 152–56
  6. Birmingham 2000, pp. 165–67
  7. Boatman, John (1987). «Historical Overview of the Wisconsin Area: From Early Years to the French, British, and Americans». in Fixico, Donald. An Anthology of Western Great Lakes Indian History. University of Wisconsin–Milwaukee. OCLC 18188646. 
  8. Rodesch, Gerrold C. (1984)։ «Jean Nicolet»։ University of Wisconsin–Green Bay։ Վերցված է March 13, 2010 
  9. «Turning Points in Wisconsin History: Arrival of the First Europeans»։ Wisconsin Historical Society։ Վերցված է March 13, 2010 
  10. «Dictionary of Wisconsin History: Langlade, Charles Michel»։ Wisconsin Historical Society։ Վերցված է March 13, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]