Օնտարիո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնտարիոյի քարտեզը

Օնտարիոն (անգլ.՝ Ontario [ɒnˈtɛəri.oʊ]), Կանադայի 10 նահանգներից մեկն է։ Այն իր տարածքով երկրորդն է Քվեբեկից հետո և ունի պետական սահման ԱՄՆ-ի հետ։ Նահանգի կենտրոնը Տորոնտոն է։ Կանադայի մայրաքաղաք Օտտավան նույնպես գտնվում է Օնտարիոյում։ Նահանգի տարածքը կազմում է 1 076 395 կմ², իսկ բնակչությունը` 12 160 282 (2006թ-ի մարդահամարի տվյալներով)։ Օնտարիոն արևմուտքից սահմանակից է Մանիտոբային, արևելքից Քվեբեկին, իսկ հարավից` ամերիկյան Մինեսոտա, Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա (Էրի լճով) և Նյու Յորք նահանգներին։