Հուլիսի 1
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հուլիս | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հուլիսի 1, տարվա 182-րդ (նահանջ տարիներին՝ 183-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 183 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1904՝ երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ
- 1908 - SOS-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան
- 1921 - Շանհայում ստեղծվում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը
- 1960 - Սոմալիան անկախացավ Միավորված Թագավորությունից
- 1962 - Բուրունդին և Ռուանդան անկախանում են Բելգիայից
- 1966 - Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕից
- 2013 - Խորվաթիան դառնում է Եվրամիության 28-րդ անդամը
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1646 - Գոթֆրիդ Լայբնից, գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա
- 1804 - Ժորժ Սանդ, ֆրանսիացի գրող
- 1892 - Ջեյմս Քեյն, ամերիկացի գրող
- 1902 - Ուիլյամ Ուայլեր, ամերիկացի ռեժիսոր և դրամատուրգ
- 1906 - Իվան Մոզգով, խորհրդային անասնաբույժ-դեղաբան
- 1916 - Օլիվիա դե Հևիլլենդ, անգլո-ամերիկացի դերասանուհի
- 1934 - Ալիսիա Թերզյան, արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր
- 1937 - Գալյա Նովենց,հայ դերասանուհի
- 1938 - Արշակ Մադոյան, հայագետ, թարգմանիչ
- 1948 - Նորայր Կարգանյան, հայ քանդակագործ
- 1950 - Հարութ Փամբուկչյան, հայ երաժիշտ, երգիչ
- 1961 - Դիանա, Ուելսի արքայադուստր
- 1962 - Սեյրան Օհանյան, Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
- 1968 - Հովհաննես Բաբախանյան, հայ դերասան, երգիչ, նկարիչ,
- 1969 - Լուիս Գարսիա Պոստիգո, մեքսիկացի ֆուտբոլային հարձակվող
- 1972 - Դավիթ Բաքրաձե, վրաց քաղաքական գործիչ
- 1977 - Լիվ Թայլեր, ամերիկացի դերասանուհի և մոդել
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1896 - Հարիեթ Բիչըր Սթոու Harriet Elizabeth Beecher Stowe ամերիկացի գրող
- 1989 - Գառնիկ Ստեփանյան, հայ գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր
- 1999 - Ջոշուա Նքոմո, ազգային-ազատագրական շարժման գործիչ
- 2004 - Մարլոն Բրանդո Marlon Brando ամերիկացի դերասան