Իվան Մոզգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մոզգով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1906(1906-01-20) կամ 1906[1]
ԾննդավայրՄոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1990(1990-09-25) կամ 1990[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունQ16678060?
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունանասնաբույժ, դեղաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Իվան Եֆիմի Մոզգով (հունվարի 20, 1906(1906-01-20) կամ 1906[1], Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1990(1990-09-25) կամ 1990[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անասնաբույժ-դեղաբան։ Պրոֆեսոր (1939 թվականից), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։

Ավարտել է Մոսկվայի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտը (1930 թ.)։ 1938 թվականից՝ Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1956-1968 թթ.)՝ ՀամԳԳԱ անասնաբուծության բաժանմունքի ակադեմիկոս, ֊քարտուղարի տեղակալ։ 1958-1961 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի ռեկտոր, 1961-1962 թթ.՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

Աշխատանքները վերաբերում են դեղանյութերով կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, աճի խթանման և մթերատվության բարձրացման հարցերին։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 672