Անասնաբույժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբույժ, կենդանիների բուժմամբ զբաղվող բժիշկ։

Համարվում է պատմությանը հայտնի ամենահին մասնագիտություններից։ Մեզ հասած հնագույն գրքում, ուրիշ մասնագիտւթյունների կողքին, հիշատակվում են «ձիու բժիշկները։ Նրանք ծառայում էին թագավորական ախոռներում կամ ձիեր բուծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում հեծելազորին։ Ձիերի անասնաբուժները միայն ձիերին չէ, որ բուժում էին։ Համաճարակների ժամանակ, երբ վտանգ էր առաջացնում, որ վարակիչ հիվանդություները հիվանդ կենդանիներից կարող են փոխսնցվել մարդուն, նրանք բուժում էին ոչխարներին, կովերին, խոզերին և հավերին։

Հին Հայաստանում անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, իսկ ավելի ուշ՝ պայտարները։ Հայաստանում հիվանդ կենդանիների բուժման մասին առաջին գրքերը՝ բժշկականները, որոնք կազմված են մագաղաթե ձեռագիր էջերից, ունեն 800-900 տարվա պատմություն: Այդ բժշկականներից շատերը պահպանվում են Մատենադարանում։

Ռուսաստանի անասնաբույժների մասին պատմող առաջին ձեռագիր գիրքն ավելի քան չորս հարյուր տարեկան է։ Այդ ժամանակներից շատ բան է փոխվել այդ մասնագիտության տեր մարդկանց կյանքում և աշխատանքում։ Այժմ կան անասնաբուժական պոլիկլինիկաներ, անասնաբուժականներ։ Կենդանիների բուժման գործին օգնում են ճշգրիտ սարքերն ու լավ դեղերը։ Անասնաբույժի «խնամարկյաներն» էլ շատ տարբեր են. քաղաքներում՝ կատուներ, շներ, ազնվասարեկներ, երաշտահավեր, ազավննիներ, գյուղերում՝ կովեր, խոզեր, ոչխարներ, ձիեր կամ ընտանի թռչուններ։

Անասնաբույժներ աշխատում են նաև արգելանոցներոմ, ուր բազմացնում և ուսումնասիրում են գազաններին, և կենդանաբանական այգիներում։ Այդտեղ նրանք, ճիշտ բժիշկ Այբոլիտի նման, չափում են արջի մարմնի ջերմությունը, լուծողական տալիս վագրին կամ թրջոց դնում կապիկին։

Մեր օրերի անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին, պաշտպանում նրանց հիվանդություններից, պատվաստումներ անում հիվանդությունները կանխելու համար։ Իսկ եթե որևէ կենդանի որևէ տեղ հիվանդանում էլ է, անասնաբույժն անպայման օգնության է հասնում։ Եթե պետք լինի, նույնիսկ Աֆրիկա էլ կթռչի, միայն ոչ թե թռչնի մեջքին նստած, այլ ինքնաթիռով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչ է, ով է» սովետական հանրագիտարան, Երևան, 1984