Թոմաս Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Թոմաս Բրաուն
Thomas Browne
Sir Thomas Browne by Joan Carlile.jpg
Ծնվել է հոկտեմբերի 19, 1605({{padleft:1605|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] Լոնդոն[1]
Մահացել է հոկտեմբերի 19, 1682({{padleft:1682|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2] (77 տարեկանում) Նորիջ[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն փիլիսոփա և գրող
Ալմա մատեր Լեյդենի համալսարան, Ուինչեսթեր քոլեջ և Փեմբրուք քոլեջ
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներին անգլերեն[5]
Երեխա(ներ) Q15430207?
Thomas Browne Վիքիպահեստում

Սըր Թոմաս Բրաուն (անգլ.՝ Sir Thomas Browne, հոկտեմբերի 19, 1605[1], Լոնդոն[1] - հոկտեմբերի 19, 1682[1][2], Նորիջ[3]), անգլիացի փիլիսոփա և բանաստեղծ։

Բրաունի ստեղծագործություններն արտահայտում են նրա խորը հետաքրքրությունը բնական աշխարհի հանդեպ, որն իր վրա է կրում Բակոնիան հարցման գիտական հեղաշրջման ազդեցությունը, մինչդեռ իր քրիստոնեական հավատքը քարոզում էր համբերատարություն և բարյացակամություն մարդկության հանդեպ հաճախ անհանդուրժողական դարաշրջանում։ Որպես անգերազանցելի գրական վարպետ, նրա աշխատանքներում հաճախակի են հղումները դասական և աստվածաշնչային աղբյուրներին։ Նրա գրական ոճը տարբերվում է ըստ ժանրի, արդյունքում վերածվում է հարուստ, ոչ սովորական արձակի։ Չնայած նա շատ անգամ նկարագրվել է որպես մելամաղձոտ մարդ, Բրաունի ստեղծագործությունները բազմիցս նաև բնութագրվում են սրամիտ և նուրբ հումորով։

Թոմասը ծնվել է 1605 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնի Սբ. Միքայել եկեղեցում։ [6] Նրա հայրը Ափթոնում (Չեշայր) զբաղվում էր մետաքսի առևտրով։ Թոմասը դեռ երիտասարդ էր, երբ հայրը մահացավ, և նրան ուղարկեցին սովորելու Վինչեսթերի քոլեջ։ 1623 թվականին նա ընդունվեց Օքսֆորդի համալսարան։ Այնուհետև 1626 թվակականին Փեմբրոքի քոլեջն ավարտելուց հետո, սովորել է բժշկություն տարբեր մայրցամաքային համալսարաններում՝ ներառյալ Լեյդենը, որտեղ նա 1633 թվականին ստացավ բժշկական աստիճան։ 1637 թվականին Բրաունը հաստատվեց Նորվիչում, որտեղ ապրել և զբաղվել է բժշկությամբ մինչև իր մահը` 1682 թվականը։

Ռելիջիո Մեդիչի, editio princeps, 1642.

Ռելիջիո Մեդիչի (Լոնդոն 1643 թ.) փիլիսոփայական հավատքի խոստովանություն, որը աչքի է ընկնում իր օրիգինալությամբ և գիտակությամբ, որը առիթ է դառնում նրան աթեիզմի մեջ մեղադրելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Record #118674463 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 13-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118674463 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  4. Record #118674463 // Gemeinsame Normdatei Ստուգված է մարտի 30-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb12401292d Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. R. H. Robbins, "Browne, Sir Thomas (1605–1682)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2008 accessed 16 Feb 2013(Անգլերեն)