Աթեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթեիզմ բառը պապիրուսի վրա գրված հունարենով (αθεοι (atheoi)), 3-րդ դար

Աթեիզմ (հին հունարեն՝ ἄθεος՝ «աստծո մերժում»[1], «անաստվածություն»[2], բաղկացած է՝ «ἀ» - «առանց» և «θεός» - «Աստված» մասերից[2][3]), լայն իմաստով՝ հավատում աստվածների գոյության մերժումն է[4], նեղ իմաստով՝ համոզմունք, ըստ որի աստվածներ գոյություն չունեն[5]։ Ամենալայն իմաստով աթեիզմը բացառում է հավատը գոյություն ունեցող առնվազն մեկ աստծո նկատմամբ[6][7][8]։ Այն հակադրվում է թեիզմին[9][10], որը ենթադրում է գոնե մեկ աստծո գոյություն[10][11]։ Աթեիզմը հաճախ հավաքականորեն ընկալվում է նաև որպես ընդհանրապես երկրային գերբնականի բացակայությունը, օրինակ՝ աստվածների, ոգիների, այլ վերացական երևույթների և ուժերի, հետմահու կյանքի և այլնի[2][6]։ Կրոնի տեսանկյունից աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնը՝ որպես հավատ դեպի գերբնականը[12]։

Աթեիզմին բնորոշ է բնական աշխարհի (բնության)[13] բավարար լինելու և բոլոր կրոնների[13], դրանց սկզբունքների մարդկային (ոչ գերբնական) ծագման համոզմունքները։

Իրենց աթեիստ համարող շատ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում բոլոր գերբնական էակներին, երևույթներին և ուժերին՝ մատնացույց անելով դրանց էմպիրիկ ծագման ապացույցների բացակայությունը։ Մյուսները փաստարկներ են բերում հօգուտ աթեիզմը՝ հիմնվելով փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության։ Աթեիստների մեծ մասը կողմնակից է աշխարհիկ փիլիսոփայությանը, ինչպիսիք են մարդասիրությունը[14] և նատուրալիզմը[15]։ Չկա ոչ մի այնպիսի գաղափարախոսություն կամ բարքի օրինակ, որը տարածված է բոլոր աթեիստների մոտ[16]։

«Աթեիզմ» տերմինը ի հայտ է եկել որպես նվաստացուցիչ մակդիր, որը կիրառվում էր բնութագրելու համար այն անձին կամ գիտությանը, որը սահմանված կրոնի հետ հակամարտության մեջ էր գտնվում[17]։ Միայն ավելի ուշ է այն սկսել օգտագործվել որպես հստակ փիլիսոփայական դիրքորոշում։ Համոզմունքների, մտքի և խղճի ազատության, գիտական թերահավատության և կրոնի քննադատության ուժեղացման հետ միասին, այս տերմինը սկսեց ձեռք բերել ավելի կոնկրետ իմաստ և աթեիստների կողմից օգտագործվել որպես ինքնորոշման միջոց։

Ստուգաբանություն[խմբագրել]

Հին հունական վաղ լեզվի մեջ ἄθεος ածականը նշանակել է «աստվածների ժխտում»։ Բառը սկսեց նշանակել ինքնական, ակտիվ անաստվածությունը մ.թ.ա. 5-րդ դարում ու ստացավ «աստվածների հետ կապերը խզած», «աստվածներին ժխտող, անաստված» իմաստը։ Նրան, ով ժխտում էր տեղի աստվածներին, չնայած կարող էր հավատալ այլ աստվածներին, կոչում էին ἀσεβής՝ «սրբապիղծ»։ Այսօր atheos բառը դասական տեքստերում երբեմն թարգմանվում է ինչպես «աթեիստական»։ Նաև եղել է վերացական գոյական ἀθεότης՝ «աթեիզմ»։ Կիկերոնն է կատարել հունական բառի լատիներեն անցումը՝ atheos։ Տերմինը լայն տարածված էր վաղ քրիստոնյաների ու հեթանոսների վեճերում, ընդ որում՝ յուրաքանչյուր կողմը անվերապահորեն տվեց այդ անվանումը դիմացի կողմին։

Աթեիստ բառը առաջին անգամ օգտագործվել է գործնական անաստվածությունը բնորոշելու համար 1577 թվականին[18]։ Ավելի ուշ առաջացան համանման բառեր՝ դեիստ՝ 1621 թվականին[19], թեիստ՝ 1662 թվականին[20], թեիզմ՝ 1678 թվականին[21] (այլ աղբյուրներով՝ 1743[22]), դեիզմ՝ 1682 թվականին[23], ու նեթեիզմ՝ 1852 թվականին։ «Դեիզմ» ու «թեիզմ» բառերի իմաստները որոշ չափով փոփոխվեցին մոտ 1700 թվականին աթեիզմի ազդեցության տակ։ «Դեիզմ» բառն ի սկզմանե ուներ նույն իմաստը, ինչ ժամանակակց «թեիզմը», բայց ավելի ուշ սկսեց նշանակել առանձին փիլիսոփայական ուսմունք[24]։

Կարեն Արմսթրոնգը գրում է․

Aquote1.png 16-17-րդ դարերում աթեիստ բառը կիրառվում էր բացառապես բանավեճերում։ Աթեիստ տերմինը վիրավորական էր։ Ոչ ոք չէր էլ մտածում ինքն իրեն աթեիստ կոչելու մասին։
[25]
Aquote2.png

«Աթեիզմ» բառը Եվրոպայում սկսեց կիրառվել սեփական գաղափարները նկարագրելու համար 18-րդ դարում ու նշանակում էր հրաժարվելը միաստվածական հրեա-քրիստոնեական Աստծո հավատքից[26]։ 20-րդ դարում գլոբալիզացման արդյունքում տերմինը ծավալվեց ու սկսեց նշանակել ցանկացած աստվածության հավատի ժխտումը, չնայած մինչև հիմա Ռուսաստանում ու Արևմուտքում աթեիզմը ընդունված է բնորոշել որպես «մերժում հավատալ Աստծուն»[27][28][29]։

Սահմանումներ և տարբերություններ[խմբագրել]

Հեղինակները տարակարծիք են նրանում, թե ինչպես լավագույնս տարբերակել աթեիզմը[30], հատկապես ինչպիսի գերբնական էությունների մասին է խոսքը գնում, աթեիզմը պնդու՞մ է արդյոք դրանց բացակայությունը, համարվու՞մ է արդյոք աթեիզմը գիտակցված ողջ գերբնականի ուղիղ ժխտում։ Ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԳԱ ակադեմիկոս Վիտալի Գինզբուրգի՝

Aquote1.png Աթեիստների խնդիրը ոչ թե կրոնի դեմ պայքարի, այլ աթեիստական լուսավորության, կրեացիոնիզմի և այլ հակագիտական «տեսությունների» քողազերծման մեջ է։ Հատկապես կնշեմ բավականին տարածված թեզիսի լիովին անհիմն լինելը։ «Եթե Աստված չկա, ապա ամեն ինչ թույլատրելի է»: Թեիզմը իրապես դեպքերի շարքում է, բայց ոչ միշտ է (իսլամական ֆունդամենտալիզմի որոշ ուղղություն) դրսևորում բարերար ազդեցություն բարոյական և խրատական սահմանված կարգերի դրականապես ամրապնդման վրա։ Դրա հետ մեկտեղ աթեիզմը բացարձակապես ոչ պակաս է «հետևում» նմանօրինակ հայացքների և պատկերացումների։ Aquote2.png

Առաջարկվել է աթեիզմի տարբեր տեսակներ առանձնացնելու մի քանի մեթոդ (ինչպես կարգն է, հավասարեցումը «աստվածների հանդեպ հավատի բացակայության» ավելի լայն իմաստով)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ἄθεος Henry George Liddell. Robert Scott. A Greek-English Lexicon. revised and augmented throughout by. Sir Henry Stuart Jones. with the assistance of. Roderick McKenzie. Oxford. Clarendon Press. 1940.
  2. 2,0 2,1 2,2 Пищик Ю. Б. Атеизм // Большая советская энциклопедия. В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  3. Greek Dictionary Headword Search Results θεός — god
    • Nielsen, Kai (2010). «Atheism». Encyclopædia Britannica. http://www.britannica.com/EBchecked/topic/40634/atheism։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26. «Atheism, in general, the critique and denial of metaphysical beliefs in God or spiritual beings… Instead of saying that an atheist is someone who believes that it is false or probably false that there is a God, a more adequate characterization of atheism consists in the more complex claim that to be an atheist is to be someone who rejects belief in God for the following reasons (which reason is stressed depends on how God is being conceived)…» 
    • Edwards, Paul (2005) [1967]. «Atheism». in Donald M. Borchert. Encyclopedia of Philosophy. Vol. 1 (2nd տպ.). MacMillan Reference USA (Gale). p. 359. ISBN 0028657802. «On our definition, an 'atheist' is a person who rejects belief in God, regardless of whether or not his reason for the rejection is the claim that 'God exists' expresses a false proposition. People frequently adopt an attitude of rejection toward a position for reasons other than that it is a false proposition. It is common among contemporary philosophers, and indeed it was not uncommon in earlier centuries, to reject positions on the ground that they are meaningless. Sometimes, too, a theory is rejected on such grounds as that it is sterile or redundant or capricious, and there are many other considerations which in certain contexts are generally agreed to constitute good grounds for rejecting an assertion.»  (page 175 in 1967 edition)
  4. Rowe, William L. (1998). «Atheism». in Edward Craig. Routledge Encyclopedia of Philosophy. Taylor & Francis. ISBN 9780415073103. http://books.google.ca/books?id=lnuwFH_M5o0C&pg=PA530&lpg=PA530&dq=atheism+routledge&source=bl&ots=D7oHkocuKE&sig=IOLNADKE-9gpnREO-S8QJfJft3g&hl=en&ei=3kpQS8_sBYyQtgOKltGKCA&sa=X&oi=book_result&ct=result&resnum=7&ved=0CB8Q6AEwBg#v=onepage&q=atheism%20routledge&f=false։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26. «As commonly understood, atheism is the position that affirms the nonexistence of God. So an atheist is someone who disbelieves in God, whereas a theist is someone who believes in God. Another meaning of "atheism" is simply nonbelief in the existence of God, rather than positive belief in the nonexistence of God. …an atheist, in the broader sense of the term, is someone who disbelieves in every form of deity, not just the God of traditional Western theology.» 
  5. 6,0 6,1 Соловьёв С. Что такое атеизм? // Новый безбожник, № 1, июнь 2001
  6. Даль, Владимир Иванович Атеизм // Толковый словарь живого великорусского языка.
  7. Religioustolerance.org's short article on Definitions of the term «Atheism» suggests that there is no consensus on the definition of the term. Simon Blackburn summarizes the situation in The Oxford Dictionary of Philosophy: «Atheism. Either the lack of belief in a god, or the belief that there is none». Most dictionaries (see the OneLook query for «atheism») first list one of the more narrow definitions.
    • Runes, Dagobert D.(editor) (1942 edition)։ Dictionary of Philosophy։ New Jersey: Littlefield, Adams & Co. Philosophical Library։ ISBN 0-06-463461-2։ Վերցված է՝ 2011 թ․ հունվարի 26։ «(a) the belief that there is no God; (b) Some philosophers have been called "atheistic" because they have not held to a belief in a personal God. Atheism in this sense means "not theistic". The former meaning of the term is a literal rendering. The latter meaning is a less rigorous use of the term though widely current in the history of thought»  — entry by Vergilius Ferm
  8. «Definitions: Atheism»։ Department of Religious Studies, University of Alabama։ Արխիվացված օրիգինալից 2010-06-11-ին։ http://web.archive.org/20100611211012/web.as.ua.edu/rel/aboutreldefinitions.html։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26։ 
  9. 10,0 10,1 (1989) Oxford English Dictionary, 2nd։ «Belief in a deity, or deities, as opposed to atheism» 
  10. «Merriam-Webster Online Dictionary»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-30-ին։ http://www.webcitation.org/654hVYHyB։ Վերցված է 2011 թ․ հունվարի 26։ «belief in the existence of a god or gods» 
  11. Виталий Гинзбург Религия и наука. Разум и вера // Наука и жизнь.
  12. 13,0 13,1 Тажуризина З. А. Атеизм
  13. Honderich T. (Ed.) Humanism // The Oxford Companion to Philosophy. Oxford University Press. p 376. ISBN 0-19-866132-0.
  14. Fales E. Naturalism and Physicalism // Martin, Michael The Cambridge Companion to Atheism. — Cambridge: Cambridge University Press, 2007. — С. 122-131. — ISBN 0-521-60367-6.
  15. Baggini J. Atheism: A Very Short Introduction. — Oxford: Oxford University Press, 2003. — С. 3-4. — ISBN 0-19-280424-3
  16. Drachmann, A. B. (1977 (unchanged reprint of the 1922 edition))։ Atheism in Pagan Antiquity։ Chicago: Ares Publishers։ ISBN 0-89005-201-8։ 
  17. Hanmer, Meredith (1577)։ The auncient ecclesiasticall histories of the first six hundred years after Christ, written by Eusebius, Socrates, and Evagrius։ London, 63։ OCLC 55193813։ «The opinion which they conceaue of you, to be Atheists, or godlesse men.» 
  18. Burton, Robert (1621)։ The Anatomy of Melancholy, III. iv. II. i։ «Cosen-germans to these men are many of our great Philosophers and Deists.» 
  19. Martin, Edward (1662)։ "Five Letters", His opinion concerning the difference between the Church of England and Geneva [etc.]։ London, 45։ «To have said my office..twice a day..among Rebels, Theists, Atheists, Philologers, Wits, Masters of Reason, Puritanes [etc.].» 
  20. Cudworth, Ralph (1678)։ The true intellectual system of the universe։ London, Preface։ «Nor indeed out of a meer Partiall Regard to that Cause of Theism neither, which we were engaged in.» 
  21. «Теизм» в БСЭ.
  22. Dryden, John (1682)։ Religio laici, or A laymans faith, a poem։ London, Preface։ OCLC 11081103։ «…namely, that Deism, or the principles of natural worship, are only the faint remnants or dying flames of revealed religion in the posterity of Noah…» 
  23. (1989) The Oxford English Dictionary, Second Edition, Oxford University Press, USA։ ISBN 0-19-861186-2։ 
  24. Armstrong, Karen (1999)։ A History of God։ London: Vintage։ ISBN 0-09-927367-5։ 
  25. Britannica (1911). «Atheonism». Encyclopædia Britannica. 
  26. Martin, Michael. The Cambridge Companion to Atheism. Cambridge University Press. 2006. ISBN 0-521-84270-0
  27. Cline, Austin (2006)։ «What Is the Definition of Atheism?»։ about.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-30-ին։ http://www.webcitation.org/654hWOgWC։ Վերցված է 25 августа 2007։ 
  28. Flew, Antony (1984)։ God, Freedom, and Immortality: A Critical Analysis։ Buffalo, NY: Prometheus։ ISBN 0-87975-127-4։ 
  29. «"Atheism"»։ Encyclopedia Britannica։ 1911։ Արխիվացված օրիգինալից 2012-01-30-ին։ http://www.webcitation.org/654hWu2Bd։ Վերցված է 25 августа 2007։ 
Wiktfavicon en.svg Ընթերցեք «աթեիզմ» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։

Արտաքին հղումներ[խմբագրել]