Ինդրա
Արտաքին տեսք
| Ինդրա | |
|---|---|
| Տեսակ | ջրի աստվածություն, որոտի աստված, պատերազմի աստված, հինդու աստվածություններ, Rigvedic deities? և Buddhist deity? |
| Դիցաբանություն | հինդուիզմ, բուդդայականություն, Ջայնիզմ և սիկհիզմ |
| Սեռ | արական |
| Երևի համընկնում է | Զևս, Յուպիտեր, Tinia?, Պերուն և Śakra? |
| Ամուսին | Indrāṇī? |
| Զավակներ | Jayanti?, Արջունա, Vālī? և Jayanta? |

Ինդրա, հնդկական աստված, վեդայական դիցաբանական կերպար։ Ռիզվեդայում Ինդրային նվիրվել են հիմներ, համարվել է գերագույն աստված։ Կրել է Ապիտա՝ ջրածին, ջրերի որդի մակդիրը։ Պատկերվել է որպես ցուլ, խարտյաշ պատանի և այլն։ Արտահայտել է ամպրոպի, արեգակի, արշալույսի, անձրևի կենարար ուժի և Ռազմի աստծու հատկություններ։ Ղեկավարում է եղանակը, անձրևը, կայծակը, ամպրոպը։ Ըստ վեդայական առասպելի, Ինդրան սպանում է վիշապներին, մասնավորապես երկնային ջրերը արգելակող վիշապ Վրթրային։ Մանուկ Աբեղյանի տեսակետով Վահագնը և Ինդրան ծագումնաբանությամբ, բնավորությամբ և ընդհանուր այլ գաղափարներով ունեն նմանություններ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 340)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրա» հոդվածին։ |
| ||||||