Դեյվիդ Հյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Հյում

Դևիդ Հյում, Դեյվիդ Հյում (անգլերեն՝ David Hume, 1711, մայիսի 7 - 1776, օգոստոսի 25), անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ։

Հիմնական աշխատությունն է՝ «Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին» (1748), որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին։ Նրա ըմբռնմամբ, իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են։ Այս ագնոստիկ ու սկեպտիկ փիլիսոփան հավատ չի ընծայել մարդկային բնույթի հավերժական «բարությանը»՝ ելնելով մարդու վարքագիծը պայմանավորող էգոիզմից։ Զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը։

Նրա հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ 464։