Քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքականություն (հուն.՝ πολιτικός, politikos բառից «քաղաքացիների, քաղաքացիների համար կամ քաղաքացիներին վերաբերող»), գործընթաց, որով մարդկանց մի խումբ միասնական որոշում է ընդունում։Ըստ Պլատոնի քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է։Ամերիկյան քաղաքագիտական դպրոցի համարյա բոլոր ներկայացուցիչները քաղաքականությունը բնորոշում են իբրև ձգտում իշխանության և իշխանության իրականացում։Մ․Վեբերը նշում էր,որ քաղաքականությունն արվեստ է հասնելու առաջադրված նպատակին:

Տերմինը սովորաբար կիրառվում է կառավարական կամ պետական գործերի վարման արվեստին կամ գիտությանը, ներառյալ իրավական կառավարության վարքագիծը, այն վերաբերում է նաև հաստատություններին, բնագավառներին և հատուկ հետաքրքրություններով խմբերին, ինչպիսին են միավորումներ, ակադեմիաներ, կրոնական և հասարակության այլ հատվածներ։ Այն բաղկացած է "հասարակական հարաբերություններից ներառյալ իշխանությունը կամ հզորությունը[1] և վերաբերում է հասարակական կյանքի կարգավորմանը քաղաքական միությունների ներսում։[2] և իրականացվող քաղաքականության մեթոդներն ու մարտավարությունը ձևավորելուն։[3]

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական և փիլիսոփայական մտքի զարգացմանը զուգընթաց՝ առաջարկվել են քաղաքականության տարբեր բնորոշումներ. ընդհանուր «արքայական արվեստ», որն իր մեջ ամբողջությամբ ներառում է մասնակիները (հռետորականը, զինվորականը, դատականը և այլն), «բոլոր քաղաքացիներին պահպանելու և նրանց հնարավորինս լավը դարձնելու կարողությունը» (Պլատոն), գիտելիք ճիշտ և հմուտ կառավարման մասին (Մաքիավելի), պետական ապարատի առաջնորդություն կամ ազդեցություն այդ առաջնորդության վրա (Մաքս Վեբեր), դասակարգային հետաքրքրությունների պայքար (Կարլ Մարքս)։ Այժմ առավել տարածված է քաղաքականության բնորոշումն իբրև գործունեության տեսակի, որն արտահայտվում է հասարակական խմբերի վարքագծում, ինչպես նաև՝ հասարակական հարաբերությունները կառավարող և իշխանությանը տիրանալու համար մրցապայքարը վերահսկող սոցիալական հաստատությունների վարքագծային տիպերի ամբողջության մեջ։ Գոյություն ունի նաև այն պատկերացումը, որ, լայն առումով, քաղաքականությունը կարող է բնորոշվել որպես սոցիալական գործունեություն, որն ուղղված է պետականորեն կազմակերպված հասարակության (ներքին քաղաքականություն) և համաշխարհային խմբակցության (արտաքին քաղաքականություն, միջազգային քաղաքականություն) մեջ գոյություն ունեցող իշխանության և սեփականության բաշխման կարգի պահպանմանը կամ փոփոխմանը։Քաղաքականությունն իրենից ներկայացնում է բազմանախագծային սոցիալական երևույթ, որը կարելի է դիտարկել որպես հասարակության գիտակցված ինքնակարգավորում։ Գոյություն ունի տարբեր տեսական ուղղությունների կողմից առաջարկվող քաղաքականության բնորոշումների մի ամբողջ շարք, որոնցում ընդգծվում է քաղաքականության գործունեության հիմնական տեսանկյուններից որևէ մեկը՝ իրավական, տնտեսական, հոգեբանական, սոցիալական, մարդաբանական և այլն։

Քաղաքականությունը որպես սոցիալական երևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությունը որպես սոցիալական երևույթ՝ ծագել է մարդկային հասարակության զարգացման անհիշելի ժամանակներից սկսած։Քաղաքականության ծագման վերաբերյալ քաղաքագիտության մեջ տիրապետող են երկու հիմնական մոտեցումներ:

Առաջին մոտեցման համաձայն քաղաքականության մասին կարելի է խոսել արդեն իսկ իշխանության,որպես սոցիալական երևույթին ի հայտ գալուն զուգահեռ,այսինքն մարդկային հասարակության գործառնության ընթացքում,երբ առաջանում են տիրապետության և ենթակայության հարաբերությունները,երբ սկսում են ռեսուրսները անհավասարաչափ բաշխվել տոհմի և ցեղի անդամների միջև,երբ ձևավորվում է իշխողների հատուկ խավ՝ ի դեմս առաջնորդների,շամանների կամ տոհմպապետերի,արդեն կարելի է խոսել քաղաքականության մասին՝ որպես իշխանության իրականացման մեթոդների և միջոցների ամբողջություն։

Երկրորդ մոտեցման համաձայն քաղաքականության ծագումը պայմանավորված է հասարակական հարաբերությունների հետագա բարդացման,մարդկային ցեղախմբերի միավորման գործընթացների հետ,նոր սոցիալական ինստիտուտների,մասնավորապես առաջին պետությունների առաջացմամբ։Այս դեպքում արդեն մեծաթիվ մարդկանց համատեղ կյանքը սահմանափակ տարածքի վրա կազմակերպելը օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել իշխանության իրականացման որակապես նոր կառույցներ և մեխանիզմներ։

Քաղաքականության դրսևորման հիմնական մակարդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությունը որպես սոցիալական երևույթ՝ այսօր իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների ունիվերսալ բնագավառ,որը ձևավորվում է տարբեր սոցիալական խմբերի և խավերի կողմից,պետական իշխանության նվաճման և իրականացման գործընթացում։Քաղաքականությունն այսօր դրսևորվում է մի քանի մակարդակներով։

Քաղաքականության դրսևորման առաջին մակարդակը մեգաքաղաքականությունն է։Այս մակարդակում քաղաքականության իրականացման հիմնական սուբյեկտներ են հռչակվում վերպետական կառույցներն ու կազմակերպությունները(ՄԱԿ,Եվրամիություն,ԵԱՀԿ)։

Քաղաքականության իրականացման երկրորդ մակարդակը մակրոքաղաքականությունն է։Այս մակարդակում քաղաքականության իրականացման սուբյեկտ են հռչակվում առանձին պետությունները և նրանց միջև ձևավորված միջպետական կապերն ու հարաբերությունները։

Քաղաքականության իրականացման երրորդ մակարդակը մեզոքաղաքականությունն է,որտեղ քաղաքականությունը դրսևորվում է ռացիոնալ մակարդակով։Այստեղ քաղաքականության իրականացման սուբյեկտ են հռչակվում պետության տարածքային կառավարման մարմինները։

Քաղաքականության իրականացման չորրորդ մակարդակը միկրոքաղաքականությունն է,որի դեպքում քաղաքականությունը իրականացվում է լոկալ կամ տեղային մակարդակում,իսկ քաղաքականության իրականացման սուբյեկտներ են դառնում տեղական ինքնակառավարման մարմինները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of politics»։ dict.die.net 
  2. «Politics (definition)»։ everything2.co 
  3. «Definition of politics»։ thefreedictionary.com 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են