Ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճգնաժամ (հին հունարեն՝ κρίσιςորոշում, շրջադարձային կետ), հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Ա․ Բ․ Եգորովը, հունարեն κρίσις բառը առաջացել է κρίων բայից, որը նշանակում է «ընտրել, որոշել», որը արմատավորված է եղել հնագույն իրավագիտության մեջ և վերաբերում էր բոլոր դատավարական գործողություններին՝ մեղադրանքին, դատավարության ընթացքին, կողմերի մրցակցությանը, ինչպես նաև դատավճռի հրապարակմանը՝ այդ ընթացքում պահպանելով «դատական գործընթացի իրականացում» ընդհանուր նշանակությունը, որից հետո κρίσις ձեռք է բերում նաև մի քանի այլ իմաստներ. արդյունք (մրցույթի), վեճ, մեկնաբանում (երազի), իսկ բացասական նշանակություն գործնականում չի ունեցել։

Տնտեսական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։ Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։

Ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ.

  • որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս,
  • նախորդ մոդելի գործողության անհնարին շարունակությունը,
  • հետաձգվում է որոշման ընդունումը,
  • առաջանում է թարմացնելու հնարավորույթուն։

Ֆինանսական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ակտիվների կտրուկ արժեզրկումը հանգեցնում է «տնտեսության գերտաքացմանը». մի իրավիճակ, երբ ֆինանսական կապիտալի աճը զգալիորեն առաջ է բերում իրական կապիտալի աճ։ Ֆինանսական ճգնաժամը՝ դա պետական ֆինանսների խորը կազմալուծում է, որը հանդես է գալիս բյուջետային մշտական դեֆիցիտով և, հատկապես, արտասահմանյան փոխառությունների գծով պետության անվճարունակությամբ։ Ֆինանսական ճգնաժամի բնորոշ գծերն են ինֆլյացիայի տեմպերի աճը, վալյուտային կուրսերի սուր տատանումները, կապիտալի արտահոսը, պետական մեծ պարտքերը։ Ֆինանսական ճգնաժամի մասնավոր դրսևորումներն են դրամավարկային, վալյուտային, բորսային ճգնաժամերը, որոնք ցնցում են պետության դրամավարկային համակարգը, արժեզրկվում է ազգային դրամը, կրճատվում են վարկերը, բարձրանում է տոկոսի նորման, սառեցվում են ավանդները, ընկնում է արժեթղթերի կուրսը, կրճատվում են վալյուտային ռեզերվները և այլն։

Էներգետիկական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսուրսների սահմանափակությունը, նոր ավանդների ավելացման աճող տեխնոլոգիական բարդությունները, ռիսկերի աճը բերում են վառելիքի և էներգիայի աճին։

Ռազմա-քաղաքական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակ, երբ խախտվում է երկրի կամ տարածաշրջանի ուժի հավասարակշռվածությունը և մրցակիցները սրում են հակասությունները՝ հուսալով լավացնել սեփական դրությունը։

Հոգեբանական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված է վարքագծի փոփոխության հետ։

Էկոլոգիական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոհամակարգի զգալի մասի հոմեոստազի կորուստ։ Հանգեցնում է որոշ կենսաբանական տեսակների անհետացմանը։