Զանգվածային լրատվության միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ, այսինքն՝ զանգվածային հաղորդակցության միջոցներ, ԶՀՄ) — տեխնիկական միջոցներով հանրային տեղակատվություն փոխանցող մարմինների համակարգ, որը զբաղված է ամենօրյա տեղեկատվության հավաքումով, մշակմամբ և տարածմամբ զանգվածային լսարանի շրջանում[1]։

Ռուսերենում զանգվածային լրատվության միջոց եզրույթն առաջացել է 1970-ական թվականներին ֆրանսերեն moyens d'information de masse եզրույթից։ Ֆրանսերենում այդ եզրույթը գործածումից դուրս է եկել 1960-ական թվականների վերջում[2]։ Այսպիսով, ԽՍՀՄ-ում նորարության անվան տակ, հիմնականում ԽՄԿԿ ԿԿ Պրոպագանդայի բաժնի միջոցով, մտցվեց մի եզրույթ, որն իր ծագման երկրում արդեն հնաբանություն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Средства массовой информации // Большая энциклопедия в 62 томах. Т. 47. — М.: Терра. — 2006. — С. 453. ISBN 5-273-00432-2
  2. Термин В. П. Массовая коммуникация (исследование опыта Запада). — М.: Институт социологии РАН, 1999