Քեմբրիջի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմբրիջի համալսարան
(Քեմբրիջ)
University of Cambridge
(Cantab )
University of Cámbridge
University of Cambridge coat of arms.svg
KingsCollegeChapelWest.jpg
'
Միջազգային անվանում լատ.՝ Universitas Cantabrigiensis
Կարգախոս լատ.՝ Hinc lucem et pocula sacra, «Այստեղից է ծագում լույսն ու սրբությունը»[1]
Հիմնադրում 1209[2]
Ուսանողներ 19,396[3]
Տեղագրություն Քեմբրիջ, Քեմբրիջի դքսություն, Անգլիա Անգլիա, {{{2}}} Մեծ Բրիտանիա
Իրավաբանական հասցե University of Cambridge, The Old Schools, Trinity Lane, Cambridge CB2 1TN, UK
Կայք http://www.cam.ac.uk

Քեմբրիջի Համալսարանը (անգլ.՝ University of Cambridge, լատ.՝ Universitas Cantabrigiensis կամ պարզապես «Քեմբրիջ»-ը) հետազոտական համալսարան է Անգլիայում՝ Քեմբրիջում։ Քեմբրիջն ակադեմիական համալսարան է. նրա գլխավոր ու հիմնական գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական ֆակուլտետների և 31 քոլեջների միջև։ Ընդհանրապես ֆակուլտետները հիմնականում կատարում են հատուկ հետազոտություններ և ուսանողներին հատկացնում կենտրոնացված դասախոսություններ այդ հետազոտությունների վերաբերյալ, իսկ քոլեջները պատասխանատու են ներքին կարգի պահպանման, ուսանողների և ասպիրանտների ուսուցման համար։

Համալսարանի պատմությունը[խմբագրել]

Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրրորդ ամենահին համալսարանը, և անգլիալեզու երկրորեդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։ Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։ Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին[2], սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։ 1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ [4]։ Ջոն (Իոանն) XXII Հռոմի պապը միայն 1318 թվականին պաշտոնապես ընդունեց համալսարանի գործունեությունը, բայց այդ ժամանակ կրթահամալիրն արդեն լիովին ձևավորված ուսումնական հաստատություն Էր.[5]։

Cam colls from johns.jpg

Այդ ժամանակաշրջանում Քեմբրիջում ուսուցումը տարիներ էր տևում, իսկ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո շրջանավարտից պահանջվում էր, որ արդեն դասախոսի կարգավիճակով նվազագույնը ևս 2 տարի անցկացնի այնտեղ։ Բրիտանական տարեգրություններում հիշատակվում է, որ հաստատությունը հիմնադրելու որոշումը կայացվել է Օքսֆորդի համալսարանից Քեմբրիջ ժամանած ուսանողների և գիտնականների կողմից անցկացված քաղաքային ժողովներից մեկի ժամանակ, որը, ըստ տարեգրության, տեղի է ունեցել հենց 1209 թվականին[6]։ Ըստ բրիտանացի պատմիչների` 13-րդ դարի սկզբում Օքսֆորդ քաղաքում իրականացված ուսանողական սպանությունից ու դրա արդյունքում առաջացած խռովություններից հետո այդ քաղաքի համանուն կրթօջախի ուսանողների մեծամասնությունը ցրվում է ողջ երկրով մեկ[7]։ Մի մասն էլ հաստատվում է հենց Քեմբրիջում[8] ։ Մտածելով իրենց հետագա ուսման մասին` ուսանողները նախաձեռնում են Օքսֆորդի համալսարանի օրինակով ստեղծել նոր կրթօջախ։ Դա է պատճառը, որը Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները միասին հաճախ անվանում են «ՕքսԲրիջ»։ Բրիտանական հասարակության պատմության մեջ հաստատուն տեղ ունեցող այս երկու համալսարանները մինչ այսօր էլ միմյանց հետ գտնվում են անհաշտ մրցակցության մեջ[9]։

Ներկայիս Քեմբրիջը[խմբագրել]

Ներկա պահին Քեմբրիջի համալսարանի կազմում գործում է 31 հետազոտական քոլեջ և ակադեմիական բաժանմունքներ, որոնցից երեքում ընդունում են միմիայն կանանց («Նյու Հոլ», «Նյուհեմ» և «Լյուսի Քավենդիշ» քոլեջները)։ Մյուս 28 քոլեջներում ուսուցումը երկսեռ է։ Քոլեջներն ուսանողներին միասին աշխատելու և մեկ հարկի ներքո ապրելու հնարավորություն են տալիս` չկտրելով նրանց հիմնական նպատակից` ուսում ստանալուց։։ Քեմբրիջ քաղաքում համալսարանը ունի մի շարք պատմական նշանակության շինություններ և կառույցներ[10]։ Ուսանողական կյանքն ընդգրկում է բազմազան սպորտային և արվեստի ակումբներ և խմբեր։ Քեմբրիջը սնուցել է բազում նշանավոր գիտնականների, արվեստագետների և հասարակական գործիչների, այդ թվում՝ 90 Նոբելյան Մրցանակի դափնեկիրների։ Քեմբրիջի համալսարանը կազմում է Անգլիական համալսարանների «ոսկե եռանկյունու» մի մասը և բազում վարկանիշային աղյուսակներում համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[11]։ Այսօր Քեմբրիջում սովորում են 18 հազարից ավելի ուսանողներ, որոնցից 17%-ը արտասահմանցիներ են։ Հաստատությունում սովորելու հնարավորություն ստանալու համար պետք է նախնական հարցազրույց անցնել ընդունող հանձնաժողովի կողմից և տրամադրել անգլերեն լեզվի իմացության մասին սերտիֆիկատ (GCSE-C, IELTS 6-7, TOEFL 600/250)։ Ուսման վճարը մեկ տարվա համար տատանվում է 9 հազար ֆունտ ստեռլինգից (տեսական նյութի համար) մինչև 22 հազար (պրակտիկայով հագեցած մեկ կուրսի համար) ֆունտ ստեռլինգի սահմաններում։ Ուսանողները նաև լրացուցիչ վճարումներ են անում քոլեջի ֆինանսական աջակցության համար, որը կազմում է 3-ից 4 հազար ֆունտ ստեռլինգ։ Ապրուստի համար ծախսերն էլ տարեկան կազմում են մոտ 7 հազար ֆունտ ստեռլինգ։ Համալսարանից դրամաշնորհ ստանալու հնարավորություն էլ կա, բայց դրանց քանակը շատ սահմանափակ է։

Դպրոցները և բաժանմունքները[խմբագրել]

Քեմբրիջը բաղկացած է 6 դպրոցներից, որոնք հետևյալն են.

The Old Schools
Մուտքը դեպի համալսարանի ղեկավարման կենտրոն
  • Արվեստ և հումանիտար գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Կլինիկական բժշկություն
  • Հումանիտար և Հասարակական գիտություններ
  • Ֆիզիկական գիտություւներ
  • Տեխնոլոգիա

Համալսրանը լավագույնների շարքում[խմբագրել]

Քեմբրիջի համալսարանը ներկայումս աշխարհի առավել ճանաչված և ուսանողության շրջանում ամենահարգված համալսարաններից մեկն է, ինչպես նաև բրիտանական «Russell Group» էլիտար համալսարանների խմբի անդամ է։ Տարբեր վարկանիշներով այն մշտապես գտնվում է աշխարհի հինգ լավագույն բարձրագույն կրթօջախների ցանկում[4]։ Քեմբրիջի համալսարանն արդեն 5 տարի շարունակ համարվում է Եվրոպայի լավագույն կրթական հաստատությունը։ Համաձայն «QS World University Rankings»-ի 2011 թվականի արդյունքների` այն գլխավորում է աշխարհի 200 առաջատար համալսարանների վարկանիշը` երկրորդ տեղ մղելով յոթ տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրած ամերիկյան Հարվարդի համալսարանին[12]։

Քեմբրիջի Հրատարակչությունը համարվում է աշխարհի ամենահին հրատարակչատունը և աշխարհում երկրորդ ամենամեծ համալսարանական հրատարակչատունը։ Քեմբրիջի գրադարանները միասին պարունակում են ավելի քան 15 միլիոն ծավալի գրքեր[6]։

Ուսանողներ[խմբագրել]

Իսահակ Նյուտոնը եղել է Քեմբրիջի Համալսարանի ուսանող
  1. Ղեկավարության հետ սեղանակիցներ, այսինքն` ուսանողներ, ովքեր, մուծելով ավելի բարձր վճար, ուսանողական ճաշի ժամանակ նստում են հենց պրոֆեսորական սեղանի շուրջ,
  2. Պենսիոներներ, (համալսարանական որևէ արտոնությունից չօգտվողներ), ովքեր կազմում են ուսանողների մեծամասնությունը,
  3. Կրթաթոշակակիրներ, ովքեր մրցութային քննությամբ ստանում են մասնավոր անձանց կողմից հիմնադրված բազմաթիվ կրթաթոշակներից մեկը,
  4. Սաիզարներ, այսինքն` քոլեջում անվճար բնակությունից օգտվող անապահով ուսանողներ[13]։
Քեմբրիջի կրթական աշխատակիցները

Կրթություն[խմբագրել]

Գիտագործնական հետաքրքրությունների ոլորտում են` քիմիական ճարտարագիտությունը, համակարգչային գիտությունները, ճարտարագիտությունը, արդյունաբերական ճարտարագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, բնական գիտությունները, անասնաբժշկությունը և այլն։ Հումանիտար մասնագիտությունների շրջանակում ուսուցանվում են անգլո-սաքսոնական, սկանդինավյան և կելտական մշակույթ, հնագիտություն և մարդաբանություն, անտիկ դասական արվեստ, անգլերեն, աշխարհագրություն, պատմություն, արվեստի պատմություն, երկրատնտեսություն, իրավունք, լեզվաբանություն, մենեջմենթ, ժամանակակից և միջնադարյան լեզուներ, երաժշտություն, արևելյան մշակույթ, փիլիսոփայություն, սոցիալական և քաղաքական գիտություններ, կրոն և աստվածաբանություն առարկաները։ Ուսանողների կեսից ավելին նախընտրում է հումանիտար մասնագիտությամբ կրթությունը։

  • Arts and Humanities (հումանիտար առարկաներ)
Faculty of Architecture and History of Art (ճարտարապետություն և արվեստի պատմություն)
Faculty of Asian and Middle Eastern Studies (Ասիայի և Միջին Արևելքի գիտություններ)
Faculty of Classics (լատիներեն, հունարեն)
Faculty of Divinity (աստվածաբանություն)
Faculty of English (անգլերեն)
Faculty of Modern and Medieval Languages (ժամանակակից և միջնադարյան լեզուներ)
Faculty of Music (երաժշտություն)
Faculty of Philosophy (փիլիսոփայություն)
The Language Centre (լեզվաբանություն)
Centre for Research in the Arts, Social Sciences and Humanities (արվեստների, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների հետազոտության կենտրոն)
  • Humanities and Social Sciences (հասարակագիտության)
Faculty of Human, Social and Political Science (սոցոլոգիա, քաղաքական գիտություն)
Faculty of Economics (տնտեսագիտություն)
Faculty of Education (մանկավարժություն)
Faculty of History (պատմություն)
Department of History and Philosophy of Science (պատմության և փիլիսոփայության բաժանմունք)
Faculty of Law (իրավագիտություն)
Institute of Criminology (քրեագիտության գիտահետազոտական ինստիտուտ)
Department of Land Economy (ժողովրդական տնտեսագիտության)
  • Biological Sciences (կենսաբանական գիտություններ)
  • Physical Sciences (ֆիզիկական պատմությունը)
  • Clinical Medicine (կլինիկական բժշկություն)
  • Technology (տեխնիկա և տեխնելոգիա)

Մաթեմատիկա և ֆիզիկա[խմբագրել]

Սկզբում մաթեմատիկական անալիզը պարտադիր էր բակալավրի բոլոր ուսանողների համար։ Սկսած 17-րդ դարի վերջերից՝ Իսահակ Նյուտոնի ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսերը՝ համալսարանը պահպանում էր ուժեղ շեշտադրումը հատկապես կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի վրա[14]։

Կառուցվածքը[խմբագրել]

Քոլլեջները[խմբագրել]

Քեմբրիջը ունի 31 քոլլեջները ( ըստ իրենց «տարիքի», հնագույնից՝ նորագույն).

Փիթերհաուս
Երրորդության քոլեջ
Թագավորական քոլեջ
  1. Փիթերհաուս), 1284
  2. Կլեր քոլեջ (անգլ.՝ Clare College), 1326
  3. Փեբրոք քոլեջ, 1347
  4. Գոնվիլ և Կայուս քոլեջ, 1348
  5. Երրորդության սրահ, 1350
  6. Կորպուս Քրիսթի քոլեջ, 1352
  7. Մագդալեն քոլեջ, 1428
  8. Թագավորական քոլեջ (անգլ.՝ King’s College), 1441
  9. Քուինս քոլեջ, 1448
  10. Սբ. Կատարինայի քոլեջ, 1473
  11. Հիսուսի քոլեջ, 1496
  12. Քրիստոսի քոլեջ (անգլ.՝ Christ’s College), 1505
  13. Սբ. Հովհաննեսի քոլեջ, 1511
  14. Երրորդության քոլեջ (անգլ.՝ Trinity College), 1546
  15. Էմանուելի քոլեջ, 1584
  16. Սիդնեյ Սասեքս քոլեջ, 1596
  17. Դաունինգ քոլեջ, 1800
  18. Գիրթոն քոլեջ, 1869
  19. Ֆիտցուիլյամ քոլեջ, 1869
  20. Նյուհեմ քոլեջ, 1871
  21. Սելվին քոլեջ, 1882
  22. Հյուջս հոլ, 1885
  23. Սբ. Էդմունդի քոլեջ, 1896
  24. Մուրրեյ Էդուարդի քոլեջ (Նոր Սրահ), 1954
  25. Չեչրչիլի քոլեջ, 1960
  26. Դարվինի քոլեջ, 1964
  27. Վոլֆսոնի քոլեջ, 1965
  28. Կլեր հոլ, 1965
  29. Լյուսի Քավենդիշի քոլեջ, 1965
  30. Հոմերթոն քոլեջ, 1976
  31. Ռոբինսոն քոլեջ, 1979

Կարգախոս և լոգո[խմբագրել]

Համալսարանն ունի իր յուրահատուկ գույնը` «քեմբրիջյան» կապույտը, ինչպես նաև իր նշանաբանը` «Այստեղից է ծագում լույսն ու սրբությունը» (լատ.՝ «Hinc lucem et pocula sacra»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • 1904 թվականից սկսած Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստացել են ավելի քան 80 Նոբելյան մրցանակ։ Այս ցուցանիշով համալսարանն աշխարհում իրեն հավասարը չունի։ Հարկ է փաստել, որ Քեմբրիջում է գրվել համակարգչային առաջին խաղը[15]։
  • Աշխարհի ամենակարևոր գիտական հայտնագործություններից և գիտական հեղափոխություններից շատերն արվել են հենց Քեմբրիջի շրջանավարտների կողմից։
Թագավորական քոլեջի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Forsyth, A. R. (1935). «Old Tripos days at Cambridge». The Mathematical Gazette (The Mathematical Association) 19 (234): 166. doi:10.2307/3605871. 
  2. 2,0 2,1 «A Brief History: Early records»։ University of Cambridge։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CYIPoVv։ Վերցված է 2008-08-17։ 
  3. «Table 0b - All students FTE by institution and level of study 2004/05» (Microsoft Excel spreadsheet)։ Higher Education Statistics Agency։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CYHu7nG։ Վերցված է 2008-06-01։ 
  4. 4,0 4,1 «Middle Ages»։ British History Timeline։ BBC։ http://www.bbc.co.uk/history/british/timeline/middleages_timeline_noflash.shtml։ Վերցված է 7 September 2013։ 
  5. «How the University works: The Senate»։ University of Cambridge։ 20 June 2011։ Արխիվացված օրիգինալից 17 February 2013-ին։ http://web.archive.org/web/20130217095022/http://www.cam.ac.uk/univ/works/senate.html։ Վերցված է 9 May 2015։ 
  6. 6,0 6,1 Cooper, Charles Henry (1860)։ Memorials of Cambridge։ W. Metcalfe, 32։ Վերցված է՝ 9 September 2012։ 
  7. Leedham-Green, Elisabeth (1996)։ A Concise History of the University of Cambridge։ Cambridge University Press, 3։ ISBN 978-0-521-43978-7։ Վերցված է՝ 9 May 2015։ 
  8. de Ridder-Symoens, Hilde (2003)։ խմբ․ Cambridge University Press: A History of the University in Europe: Universities in the Middle Ages, 89։ ISBN 978-0-521-54113-8։ 
  9. Hackett, M.B. (1970)։ The original statutes of Cambridge University: The text and its history։ Cambridge University Press, 178։ ISBN 9780521070768։ Վերցված է՝ 2 September 2012։ 
  10. «University of Cambridge—Facts and Figures January 2013»։ http://www.admin.cam.ac.uk/offices/planning/information/statistics/facts/poster2013.pdf։ 
  11. Black, Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984, 328–9։ ISBN 978-0-521-66497-4։ 
  12. «Choir that sings to the world». BBC. 24 December 2001. http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/arts/1703517.stm։ Վերցված է 8 September 2008. 
  13. The National Archives, ed։ «Cambridge University Act 1856»։ http://www.legislation.gov.uk/ukpga/Vict/19-20/88/contents։ Վերցված է 2 May 2012։ 
  14. Taylor 1994, p. 22
  15. Bringham, Allan (7 October 2008). «Is Town v Gown a thing of the past?». Cambridge Evening News. http://www.colc.co.uk/cambridge/tours/article2.htm։ Վերցված է 9 May 2015. 

Արտաքին հղումներ[խմբագրել]