Կոմիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիքս

Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։ Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։

Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։

Սկզբնաղբյուրը և ավանդույթները[խմբագրել]

Mr. A. Mutt Starts in to Play the Races 1907.jpg

Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսներների ավանդույթները տարբեր կերպ են ձևավոևվել։ Եվրոպացիները իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։ Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է 2-րդ համաշխարհային պատերազմի հետ։[1] Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։ 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները։[2]

Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախագահներ Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանի սյունը, 11-րդ դարում Նորման Թեպեստրին, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։

An extremely long embroidered cloth depicting events leading to the Norman conquest of England.
Թոերիստները փնտրում են՝ արդյոք Բայոքս Թափեստրին կոմիքսի նախատիպն է


Կոմիքսները ճապոնիայում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ [[մանգա]]
Ճապոնական կոմիքսի առաջին նախատիպը՝ ստեղծված Ռակուտեն Կիտազավայի կողմից

Ճապենական կոմիքսները և մուլտերը, որ կոչվում են մանգա, ունեն պատմություն, որ սկսվում է 12-13-րդ դարերի չոջու-ջինբուցու-գիգայից և 17-րդ դարի տոբա-ե և կիբյոշի նկարազարդ գրքերից, փայտե տպագրություններից։ Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆֆեկտներից։[3]

Արևմտյան գաղթյալների նկարազարդված ամսագրերը ներկայացնում էին արևմյա ոճը Ճապոնիային 19-րդ դարի վերջին։ Նոր հրատարակությունները և՛ արևմտյան, և՛ ճապոնական ոճերում դարձավ հայտնի 1890-ականների վերջին։ Ամերիկյան ոճ ունեցող կոմիքսների թերթերը սկսեցին հայտնվել Ճապոնիայում, ինչպես նաև ամերիկյան որոշ շերտերում։ Մինչև 1930-ականները կոմիքսները հայտնի էին ամսագրերի և թերթերի համարնորում՝ որպես մասնատված հատվածներ։

Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շարունակելով Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների հաջողությունը։ Հետևյալ տասնամյակներում ի հայտ եկան ժանրերի և կարդացողների տարատեսակներ։

Անգլերեն կոմիքսներ[խմբագրել]

Կոիքսների գիրք սուպերհերոսների վերաբերյալ

Նկարազարդված հումորային պարբերականները հայտնի էին 19-րդ դարում Բրիտանիայում։ Ամենահայտնին Pounch-ն էր։ Այնուհետև ամերիկյան կոմիքսները զարգացան, և ստեղծվեցին տարատեսակ ամսագրեր։ Օրինակ՝ Puck, Judge և Life։ Կիրակնօրյա համարները լիաէջ էին և շատ հաճախ՝ գունավոր։ 1896 թվականից 1901 թվականներին նկարազարդողները փորձարկումներ էին անում շարժման, խոսքի և պարունակության վրա։[4] Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին և հիմնվեցին թերթերում 1907 թվականի «Mutt and Jef»-ի հաջողությունից հետո։

Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էին բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին ռոմանտիկը, արևմտյանը, սարսափը ընդլայնվում էին։ հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին։[5]

1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։

Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. https://books.google.am/books?id=28GcLZAgLfkC&hl=hy google books
  2. Couch 2000
  3. Petersen 2010, էջ 42
  4. Gordon 2002, էջ 35
  5. Gabilliet 2010, էջ 49–50

Արտաքին հղումներ[խմբագրել]