Ջոն Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թոմփսոն
անգլ.՝ John Griggs Thompson
John Griggs Thompson.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1932(1932-10-13)[1][2] (90 տարեկան)
Ottawa, Կանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ֆլորիդայի համալսարան
Գործունեության ոլորտխմբերի տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ottawa High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարՍաունդերս Մաքլեյն
Եղել է գիտական ղեկավարRichard Lyons?[3], Gordon Douglas James?[3], Robert Griess?[3], David Goldschmidt?[3], Charles Sims?[3], Chat-Yin Ho?[3], Richard Foote?[3], Nick Patterson?[3], Larry Lee Dornhoff?[3], Edward Lawrence Spitznagel?[3], Milbern James Rust?[3], Albert Whitcomb?[3], Aviad M. Broshi?[3], Sister Miriam P. Cooney?[3], Pamela A. A. Ferguson?[3], Anne R. MacWilliams?[3], Robert Sandling?[3], David Shaw?[3], David John Benson?[3], Aron Bereczky?[3], Tanush Shaska?[3], David Walter Erbach?[3], Urmie Ray?[3], David John Jackson?[3] և David Andrew McNeilly?[3]
Պարգևներ
Commons-logo.svg John G. Thompson Վիքիպահեստում

Ջոն Թոմփսոն (անգլ.՝ John Griggs Thompson,հոկտեմբերի 13, 1932(1932-10-13)[1][2], Ottawa, Կանզաս, ԱՄՆ), մաթեմատիկոս-հանրահաշվաբան, վերջավոր խմբի ոլորտի մասնագետ, Ֆլորիդայի համալսարանի (Գեյնեսվիլ, Ֆլորիդա) մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։ Աշխարհի երկու մաթեմատիկոսներից մեկն է (Ժան-Պիեռ Սերի հետ), որն արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ Ֆիլդսյան մրցանակ (1970), Վոլֆի մրցանակ (1992) և Աբելի մրցանակ (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 13-ին Կանզաս նահանգի Օտտավա քաղաքում։ 1955 թվականին Եյլի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։

1959 թվականին Չիկագոյի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանի համար։ Աշխատանքն իրականացրել է կատեգորիաների տեսության հիմնախնդիրներից մեկի՝ Սաունդերս Մակլեյնի ղեկավարությամբ։

Մինչև 1962 թվականը Ջոն Թոմփսոնն աշխատել է Հարվարդի համալսարանում որպես դոցենտ, այնուհետև նշանակվել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, որտեղ աշխատել է մինչև 1970 թվականը։ Չիկագոյի համալսարանից հետո Թոմփսոնը որպես մաթեմատիկայի պրոֆեսոր տեղափոխվել է Քեմբրիջի համալսարան (Մեծ Բրիտանիա), որտեղ 23 տարվա շարունակական աշխատանքից հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ և զբաղեցրել Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսորի (Professor emeritus) ներկայիս պաշտոնը։

Ջոն Թոմփսոնը Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պատվավոր պրոֆեսորի կոչման հետ մեկտեղ արժանացել է պատվավոր դոկտորի կոչման Եյլի, Օքսֆորդի և Իլինոյսի համալսարաններում, ինչպես նաև Օհայո նահանգի համալսարանում։

Թոմփսոնը ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1971), Ամերիկայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (1998), Լոնդոնի Թագավորական հանրության (1979), Նորվեգիայի գիտությունների և գրականության ակադեմիայի անդամ է, Իտալիայի Գիտությունների ակադեմիայի արտաքին անդամ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնի դոկտորական ատենախոսությունը նվիրված էր q պարզ կարգի կանոնավոր ավտոմորֆիզմով վերջավոր խմբի նիլպոտենտության մասին հայտնի թեորեմի ապացույցին։

1970 թվականին Ջոն Թոմփսոնն արժանացել է մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար առավելագույն մրցանակի՝ Ֆիլդսյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է գիտնականին՝ 1963 թվականին Թոմփսոն-Ֆեյթի թեորեմի ապացույցի համար։ Մաթեմատիկոսների հիմնարար աշխատանքը և լուծելի տեղային ենթախմբերի վերաբերյալ Թոմփսոնի հետագա ուսումնասիրությունները հիմք են հանդիսացել վերջավոր խմբերի տեսության արագ զարգացման համար և, մասնավորապես, հանգեցրել պարզ հասարակ խմբերի ամբողջական դասակարգմանը։

1992 թվականին նա արժանացել է Վոլֆի մրցանակի հետևյալ ձևակերպմամբ՝ «Վերջավոր խմբերի տեսության բոլոր ասպեկտների և մաթեմատիկայի այլ ճյուղերի հետ դրանց կապի վրա ունեցած խորը ազդեցության համար»։

2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Թոմփսոնին շնորհել է ԱՄՆ Ազգային գիտական մեդալ։

2008 թվականին Ջոն Թոմփսոնը Դե-Ֆրանս քոլեջի պրոֆեսոր Ժակ Թիթսի հետ արժանացել է ևս մեկ հեղինակավոր մրցանակի՝ «Աբելի մրցանակի»՝ «հանրահաշվի բնագավառում հիմնարար նվաճումների, մասնավորապես՝ խմբերի ժամանակակից տեսության ստեղծման համար»[5][6]։

Մաթեմատիկայում ունեցած ակնառու ներդրումների համար Թոմփսոնն արժանացել է նաև մի շարք այլ միջազգային մրցանակների, այդ թվում՝ Սիլվեստրի մեդալի, Պուանկարեի մեդալ և այլ մրցանակների։

Գործընկերների ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկայի առանցքային տեսություններից մեկի՝ խմբերի տեսության թեորեմի ապացույցի համահեղինակ Ուոլթեր Ֆեյթ.

Նա մաթեմատիկոս է, որն ուսումնասիրում է կարևոր խնդիրները և չի վախենում դժվարություններից։ Հաճախ նա հաղթահարում է այդ դժվարությունները՝ առաջարկելով նոր գաղափարներ, որոնք ապագայում մեծ ազդեցություն են ունենում ապագայի մաթեմատիկայի զարգացման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://www.abelprize.no/c53860/seksjon/vis.html?tid=54359
  5. SPB. Math. Socity: news
  6. «Thompson and Tits share the Abel Prize for 2008»։ The Niels Henrik Abel Memorial Fund։ 2008-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-14-ին։ Վերցված է 2008-05-20։ «The Norwegian Academy of Science and Letters has decided to award the Abel Prize for 2008 to John Griggs Thompson, University of Florida and Jacques Tits, Collège de France. This was announced by the Academy’s President, Ole Didrik Lærum, at a press conference in Oslo today. Thompson and Tits receives the Abel Prize “for their profound achievements in algebra and in particular for shaping modern group theory”.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]