Վոլֆի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆի մրցանակ
Wolf prize icon.png
Երկիր Իսրայել
Տիպ {{{տիպ}}}
Ում կողմից է տրվում Wolf Foundation?[1]
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1978
Վեբկայք wolffund.org.il(անգլ.)(եբրայերեն)

Վոլֆի մրցանակ, տրվում է Իսրայելում 1978 թվականից՝ Վոլֆի հիմնադրամի կողմից (The Wolf Foundation): Մրցանակը շնորհվում է ամեն տարի գյուղատնտեսության, քիմիայի, մաթեմատիկայի, բժշկության, ֆիզիկայի և արվեստի գիտական ոլորտի գիտնականներին։ Բարձր հեղինակություն ունի և հաճախ համարվում է Նոբելյան մրցանակից հետո երկրորդ ամենահեղինակավոր մրցանակը (բժշկության մեջ Լասկերի մրցանակից հետո)[2][3]։ Վոլֆի մրցանակի հաղթողներից շատերը հետագայում արժանացան Նոբելյան մրցանակի։

Մրցանակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1976 թվականին գյուտարար, դիվանագետ և բարերար Ռիկարդո Վոլֆի (1887-1981) և նրա կնոջ՝ Ֆրանցիսկո Սվանկան-Վոլֆի կողմից (1900-1981)` մարդկության մեջ գիտության և արվեստի խթանման նպատակով։ Ռիկարդո Վոլֆը ծնվել է Հաննովեր քաղաքում (Գերմանիա), Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց անմիջապես առաջ, նա արտագաղթեց Կուբա։ 1971 թվականից ի վեր Իսրայելում Կուբայի դեսպանն էր, 1973 թվականին դիվանագիտական հարաբերությունների փլուզումից հետո, նա մնաց Իսրայելում մինչև իր կյանքի վերջը։ Արվեստի բնագավառում մրցանակը շնորհվում է անհատական արվեստի ռոտացիայի կանոնների համաձայն։ Ռոտացիան կատարվում է հետևյալ կարգով` նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն, քանդակագործություն։

Մրցանակը ներառում է դիպլոմ և 100,000 ԱՄՆ դոլար գումար։

Յուրաքանչյուր մարզում հաղթողների ընտրությունը կատարվում է միջազգային հանձնաժողովի երեք փորձագետների կողմից։ Հանձնաժողովի նոր կազմ է ձևավորվում ամեն տարի։ Հիմնադրամը շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպության կարգավիճակ ունի։ Խորհրդի և հանձնաժողովների անդամները իրենց պարտականությունները կատարում են կամավոր հիմունքներով։ 1975 թվականին Քնեսեթը հաստատել է հատուկ «Վոլֆի հիմնադրամի մասին օրենք»-ը։

Վոլֆի մրցանակը հանդիսանում է ոչ պետական պարգևներից մեկը, որն ընդգրկում է գիտական մի քանի ոլորտներ։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ կան 329 դափնեկիրներ, որոնցից կեսից ավելին ԱՄՆ-ից են[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://wolffund.org.il/home-page/
  2. «Physicsworld.com: Wolf prize goes to particle theorists»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2018-06-30 
  3. Basolo, F: "From Coello to Inorganic Chemistry: A Lifetime of Reactions", page 65, Springer, 2002
  4. http://mfa.gov.il/MFA/PressRoom/2018/Pages/Laureates-of-2018-Wolf-Prize-announced-12-February-2018.aspx

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]