Ռիկարդո Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Վոլֆ
իսպ.՝ Ricardo Wolf
Դիմանկար
Ծնվել է1887
ԾննդավայրՀաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել է1981
Մահվան վայրՀերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա, Flag of Germany.svg Գերմանիա և Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունդիվանագետ, գյուտարար, բարեգործ, քիմիկոս և ձեռնարկատեր
ԱմուսինFrancisca Subirana?
Զբաղեցրած պաշտոններդեսպան

Ռիկարդո Վոլֆ (իսպ.՝ Ricardo Wolf, եբրայերեն՝ ריקרדו וולף‎, 1887, Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - 1981, Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել), քիմիկոս, գիտնական, ձեռնարկատեր, բարերար, դիվանագետ։ Հայտնի Վոլֆի մրցանակի հիմնադիրը, որը տրվում է գիտության և արվեստի բնագավառում մեծ նվաճումների հասած գիտնականներին։

Ծնվել է հարուստ Հաննովերյան հրեա գործարարի՝ Մորից Վոլֆի ընտանիքում, (ընտանիքում 14 երեխա է եղել), նրան անվանել են Ռիչարդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նա արտագաղթեց (1913) Կուբա։ 1924 թվականին նա ամուսնացավ թենիսի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Ֆրանսիսկե Սուբիրանի հետ, որից հետո սկսեց կրել «Ռիկարդո Սուբիրիանո ի Լոբո Վոլֆ» անունը։ Նա հնարել է հանքային աղբից մետաղի ձեռք բերելու մեթոդը, մի քանի երկրներում իրականացրել է իր գյուտերը և հաջողությամբ զբաղվել մետալուրգիական բիզնեսով, որի շնորհիվ մեծ հաջողությունների է հասել։

Վոլֆը աջակցել է Ֆիդել Կաստրոյի ռեժիմին և 1960 թվականին Իսրայելում նշանակվել է որպես Կուբայի դեսպան։ Քուվեյթ-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների (1973) փլուզումից հետո Վոլֆը որոշեց մնալ Իսրայելում որպես հայրենադարձ։

Վոլֆի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆի անվան հիմնադրամը ստեղծվել է 1975 թվականին՝ մարդկության մեջ գիտության և արվեստի խթանման համար։ Հիմնադրամի կողմից պարգևատրված Վոլֆի մրցանակը աշխարհում ամենահայտնի և հեղինակավոր մրցանակներից մեկն է, որը ամեն տարի սկսած 1978 թվականից Իսրայելում պարգևատրում են գիտնականների կամ արվեստագետների՝ իրենց ամենալավ նվաճումների համար, անկախ ռասայից, ազգությունից, դավանանքից, քաղաքացիությունից և քաղաքական համոզմունքից։ Մրցանակի դրամական մասը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար և տրվում է դափնեկիրներին, ովքեր գիտելիքի հետևյալ ոլորտներից են` գյուղատնտեսական գիտություններ, քիմիա, մաթեմատիկա, բժշկություն, ֆիզիկա և արվեստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смолицкий В. Вознаграждённое упрямство. Знание—сила, № 1 (2013), стр. 55—58.
  • Премия Вольфа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում