Դեսպան
| Դեսպան անգլ.՝ ambassador | ||
| ||
|---|---|---|
Դեսպան (անգլ.՝ ambassador), իր երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչը մեկ այլ երկրում (որոշ պետություններում համատեղության կարգով) և միջազգային կազմակերպություններում իր երկրի շահերի և ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը[1]։
Դեսպանների խնդիրներն ու գործառույթներն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպանի խնդիրներն ու գործառույթները, որպես իր երկրի դեսպանատան ղեկավար, համարվում են իր երկրի շահերի ներկայացումը և պաշտպանումը պետական ղեկավարության հետ։ Իր գործառույթները կատարելու համար դեսպանն իրավունք ունի հարաբերություններ հաստատել ոչ միայն հյուրընկալվող երկրի պետական մարմինների հետ, այլ նաև տեղական քաղաքական ընդդիմության և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Շահերը անսահմանափակ ներկայացնելու համար դեսպանն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Դեսպանի և նրա ընտանիքի բնակության վայրը անվանում են Նստավայր, իսկ դեսպանին ռեզիդենտ։ Դեսպանը, ինչպես դեսպանատան տարածքը, օգտվում են տարերկրյա (էքստերիտորիալ) անձեռնմխելիությունից։
Կարգավիճակ:դիվանագիտական անձեռնմխելիություն (դեսպանի անձեռնմխելիություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպաններն օգտվում են անձեռնմխելիությունից և լիակատար դիվանագիտական անձեռնմխելիությունից համապատասխան միջազգային համաձայնագրի։ Դիվանագիտական անձեռնմխելիության կարգավորող հարցերը, միջազգային իրավունքի նորմերը ամրագրված են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում։
Դեսպանի նշանակման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպաններին նշանակում է պետության ղեկավարը և նրանց ներկայացնում արտասահմանում, բայց միաժամանակ ենթարկվում են արտաքին գործերի նախարարությանը։
Ահա թե ինչպես է անգլիացի բանաստեղծ՝ Ջոն Դոնը դիվանագետ Հենրի Ուոտենի բանաստեղծական ուղերձում նկարագրում արքայական դեսպանի դերը[2]։
| Տիրակալը — արև է, դեսպանը — ճառագայթ։ |
Ագրեման
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպանի պաշտոնական նշանակումից հետո, արտաքին գործերի նախարարությունը կատարում է ագրեմանի հարցում։ Ագրեմանի հարցումն արվում է միայն դիվանագիտական ներկայացուցչությունների համար՝ դեսպաններ, դեսպանորդներ և գործերի մշտական հավատարմատարներ։
Դեսպանի երդմնակալությունը և պաշտոնին անցնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր ժամանելուն պես դեսպանները հանձնում են իրենց պատվոգիր հավատարմագրերը[3] և հավատարմագրվում են այն պետության ղեկավարի կողմից, որտեղ նրանց նշանակել են, որից հետո նրանք պաշտոնապես համարվում են դեսպանի պաշտոնակատար։
Դեսպանը որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպանները, որպես կանոն համարվում են դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները — պետության արտաքին հարաբերությունների արտասահմանում գործող մարմին, հիմնադրվում է շահագրգռված պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Պետություների միջև դիվանագիտական ներկայացուցչություների փոխանակումը հնարավոր է երեք մակարդակներից մեկում։ Յուրաքանչյուր մակարդակին համապատասխանոմ է որոշակի դասի ներկայացուցչության ղեկավար։ Առավել բարձր մակարդակը դեսպանատունն է, որի գլխին կանգնած է դիվանագիտական ներկայացուցչությունը։
Դեսպանը որպես դիվանագիտական կորպուսի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական առաքելությունում ղեկավարներն իրենց համակցությամբ, միանում են ոչ ֆորմալ պաշտոնի՝ դիվանագիտական կորպուս։ Դիվանագիտական կորպուսը իրականացնում է բացառապես արարողակարգային գործառույթ, նա կարգավիճակ չունի որևէ քաղաքական կազմակերպության և իրավաբանական անձի։ Դիվանագիտական կորպուսը սովորաբար ունի իր գլխավորին (դուայենը կամ դեկանը) – ավագը դասով և առաջինը իր ծառայության ժամանակով։ Դուայեն կարող է դառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչության ավագը` դեսպանը պապական նվիրակը (որոշ կաթոլիկ երկրներում միայն նվիրակը` անկախ հավատարմագրման ժամանակի, Տոգոյում միայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանը, իսկ Բուրկինա Ֆասոյում միայն Աֆրիկայի երկրների դեսպաններից մեկը)։
Հատուկ կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վատիկան. պապական նվիրակ — Սուրբ Աթոռի դեսպան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվիրակ (լատիներեն՝ nuntius — լրատու), Հռոմի պապի մշտական դիվանգիտական ներկայացուցիչն է, որոնց միջոցով Հռոմի պապը հաստատում է պաշտոնական դիվանգիտական հարաբերություններ[4]։ Ներկա պահին սա Սուրբ Աթոռի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցչությունն է համապատասխան արտակարգ լիազոր դեսպանին։ Շատ կաթոլիկ երկրներում 1815 թվականի Վիեննայի խաղաղ կոնգրեսի ժամանակ, նվիրակ համարվում էր դուայենը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, պատվավոր կոչում, ՄԱԿ-ի երեխաների Միջազգային արտակարգ օգնության ֆոնդի կոչում (ՅՈՒՆԻՍԵՖ)։ 1954 թվականին առաջինը ամերիկացի դերասան-կատակերգու Դենի Քեյը առաջարկել է շնորհել «Բարի կամքի դեսպան» տիտղոսը[5]։ Այլ հայտնիներ գործում են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կամ որպես ազգային դեսպան, կախված իրենց հետաքրքրություններից, և պատասխանատվության մակարդակի ցանկությունից։ Ծրագրի նպատակը այն է, որպեսզի հայտնի մարդիկ ուշադրություն դարձնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդիրներին, օգտագործելով իրենց հեղինակությունը, որպեսզի նման խնդիրները լուծվեն։
Դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակավոր հավատարմատար (լրիվ անունը — գործերի ժամանակավոր հավատարմատար «պետության անվանումը» և այն «պետության անվանումը որտեղ գտնվում է»), ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանի բացակայության դեպքում։ Գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակվում է դիվանագիտական ներկայացուցչության ավագ դիվանագետը՝ դեսպանի որոշմամբ՝ համաձայնելով իր երկրի արտգործնախարարության հետ։
Գնչուական դեսպան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Միջազգային գնչուական միության (IRU), հայտնվել է նաև նոր յուրահատուկ դեսպան. Գնչուական դեսպան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի դեսպանները տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
| ||||||||||
| ||||||||||
| ||||||
| ||||||||||
| ||||||
| ||||||
| ||||||
| ||||||
| ||||||
| ||||||
| ||||||||||
| ||||||||||
| ||||||
| ||||||
| ||||||||||
| ||||||||||
| ||||||
| ||||||
| ||||||
| ||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bararanonline.com/%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6
- ↑ «Дипломатический протокол». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ понятие употребляется только во множественном числе
- ↑ «Երկկողմ հարաբերություններ - Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն». vatican.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Հենրիխ Մխիթարյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան». www.erit.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Embassypages.com - Embassies and Consulates Around the World
- http://www.merriam-webster.com/dictionary/ambassador
- http://careers.state.gov/officer Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
- https://www.state.gov/r/pa/ei/rls/dos/221.htm
- http://www.ediplomat.com/nd/functions.htm
- http://law.jrank.org/pages/4281/Ambassadors-Consuls-Powers-Duties.html
- http://www.international.ucla.edu/article.asp?parentid=29741 Արխիվացված 2014-01-12 Wayback Machine
- http://www.mfa.am/hy/seniority(չաշխատող հղում)
- http://www.mfa.am/hy/by-countries/gb/ Արխիվացված 2017-08-15 Wayback Machine
- http://spain.mfa.am/hy/ambassador/
- http://france.mfa.am/hy/ambassador/
- http://georgia.mfa.am/hy/ambassador/
- http://ukraine.mfa.am/hy/ambassador/ Արխիվացված 2017-06-20 Wayback Machine
- https://www.a1plus.am/1457932.html
| ||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսպան» հոդվածին։ |
| ||||||
| Ընթերցե՛ք «դեսպան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |

