Վարուժան Ներսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարուժան Վազգենի Ներսեսյան (հոկտեմբերի 1, 1973(1973-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1996թթ․ - ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան։
  • 1996-1998թթ․ - ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝ պետական ծառայող։
  • 2007-2009թթ․ - Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս։

Վերապատրաստման դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999թ․՝ Եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության և մենեջմենթի խորացված դասընթաց, Բրիտանական «Նոու Հաու» հիմնադրամ, Դիվանագիտական դասընթացների ծրագիր, Բրյուսել։
  • 1999թ․ հունվար-մարտ՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի դիվանագետների համար հատուկ դասընթաց, Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Վիեննա։
  • 2004թ․ հոկտեմբեր՝ 1999թ. ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի վերաբերյալ դասընթաց կենտրոնասիական և կովկասյան տարածաշրջանների համար, Ստոկհոլմ։
  • 2005թ․ փետրվար-մարտ՝ Կանխարգելիչ դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1998թթ․ - ՀՀ ԱԳՆ սպառազինությունների և միջազգային անվտանգության վարչության կցորդ։
  • 1998-1999թթ․ - ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ/ԵԱՀԿ բաժնի կցորդ։
  • 1999-2000թթ․ - ՀՀ ԱԳՆ եվրոպական կառույցների վարչության երրորդ քարտուղար, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու։
  • 2000-2003թթ․ - մշտական ներկայացուցչի տեղակալ, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, Վիեննա։
  • 2003-2005թթ․ - ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի պետ։
  • 2005-2006թթ․ - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի պետ։
  • 2006-2008թթ․ - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ։
  • 2008-2012թթ․ - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ։
  • 2012-2018թթ․ - ՀՀ նախագահի օգնական։
  • 2018թ․ ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ վարչապետի օգնական։
  • 2018-2021թթ․ - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2021թ. հուլիսի 16-ի ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2022թ. ապրիլի 8-ի ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]

Դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2014)[4]։
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2018)[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մխիթար Գոշ» մեդալ[6]։

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.