Վահագն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահագն Մելիքյան
Ծնվել էմայիսի 24, 1967(1967-05-24) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ և ՀՀ սփյուռքի նախարարություն
Ծնողներհայրը` Գուրգեն Մելիքյան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Վահագն Գուրգենի Մելիքյան (մայիսի 24, 1967(1967-05-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ (2015-2018)։ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար (2018)[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1992 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչութայն ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական
  • 1992 թ. - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարության կցորդ։
  • 1992-1993 թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի կցորդ։
  • 1993 թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար։
  • 1993-1996 թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1996-1997 թթ. - ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ։
  • 1997-2000 թթ. - Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար։
  • 2001-2006 թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար։
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2007 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
  • 2007 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
  • 29 մարտի 2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]:
  • 2010 թ. հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)[3]։
  • 2012 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Արաբական Միացյալ Էմիրություններում և, համատեղության կարգով, Բահրեյնի Թագավորությունում և Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]:
  • 2012 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[5]։
  • 2012 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[6]։
  • 2012 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Պարագվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[6]։
  • 2014 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պարագվայի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[7]։
  • 2015 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[8], 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից[9]
  • ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար[1]։

Դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. - ՀՀ ԱԳՆ հուշամեդալ՝ ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ։
  • 2011 թ. – ՀՀ ԱԳՆ Ոսկեզօծ հուշադրամ։
  • 2014 թ. – Մեծ խաչի աստիճանի Մայիսյան շքանշան (Արգենտինա)։
  • 2015 թ. - Մխիթար Գոշի մեդալ[10]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի որդին է: Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Վ. Մելիքյանին Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  3. Վ. Մելիքյանին Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին
  4. Վ. Մելիքյանին Արաբական Միացյալ Էմիրություններում և, համատեղության կարգով, Բահրեյնի Թագավորությունում և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  5. Վ. Մելիքյանին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  6. 6,0 6,1 Վ. Մելիքյանին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  7. Վ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՊԱՐԱԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2018-05-22 
  10. Վ. Գ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող
Արշակ Փոլադյան
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Մելիքյան

2006 - 12 մարտի 2012 թթ.
Հաջորդող
Գեղամ Ղարիբջանյան
Նախորդող
Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Մելիքյան

2007 - 29 մարտի 2010 թթ.
Հաջորդող
Ֆադեյ Չարչօղլյան
Նախորդող
Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Մելիքյան

2007 - 12 մարտի 2012 թթ.
Հաջորդող
Ֆադեյ Չարչօղլյան
Նախորդող
Գեղամ Ղարիբջանյան
Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Մելիքյան

2007 - 12 մարտի 2012 թթ.
Հաջորդող
Գեղամ Ղարիբջանյան
Նախորդող
Վլադիմիր Կարմիրշալյան
Արգենտինյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Մելիքյան

10 ապրիլի 2012 - 30 դեկտեմբերի 2014 թթ.
Հաջորդող
Ալեքսան Հարությունյան