Գեղամ Ղարիբջանյան
Jump to navigation
Jump to search
Գեղամ Ղարիբջանյան | ||
| ||
---|---|---|
մարտ 12, 2012 | ||
| ||
մարտ 12, 2012 - սեպտեմբեր 25, 2018 | ||
Նախորդող | Վահագն Մելիքյան | |
Հաջորդող | Մհեր Մկրտումյան | |
| ||
հունվար 19, 2009 - փետրվար 11, 2012 | ||
Նախորդող | Հայկ Քոթանյան | |
| ||
հունվար 13, 2005 - հունվար 19, 2009 | ||
Նախորդող | Ռուբեն Շուգարյան | |
Հաջորդող | Սերգեյ Մանասարյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | ![]() | |
Ծննդյան օր | 1951 հոկտեմբերի 2 | |
Ծննդավայր | Երևան, ![]() | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Տիրան Ղարիբջանյան | |
Մայր | Նինա Ղարիբջանյան | |
Ամուսին | Աիդա Ղարիբջանյան | |
Զավակներ | Անուշ, Անի, Տիրան | |
Պարգևներ |
Գեղամ Տիրանի Ղարիբջանյան (1951, հոկտեմբերի 2, Երևան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ, Կատարի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նախկինում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղամ Տիրանի Ղարիբջանյան ծնվել է 1951 թ., հոկտեմբերի 2-ին, Երևանում, Հայկական ԽՍՀ։ 1981 թ. ամուսնացել է Աիդա Ավագյանի հետ (1958, հունվար 14, Երևան,
Հայկական ԽՍՀ)։ Ունեն երկու դուստր, մեկ որդի և երկու թոռ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968–1973 թթ.- Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ։
- 1994 թ.- ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարան / USC /, հանրային կառավարման բարձրագույն կուրսեր։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- հոկտեմբեր 1973 թ. – հունվար 1978 թ. – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական։
- հունվար 1978 թ. – հունվար 1981 թ. – երկարատև գործուղում Իրան՝ որպես պարսկերեն լեզվի թարգմանիչ։
- հունվար 1981 թ. – մայիս 1991 թ. – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական, բաժնի վարիչ։
- մայիս 1991 թ. – հունիս 1995. – ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ։
- հուլիս 1995 թ. – փետրվար 1999 թ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
- ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,ապա նախագահ,
- ՀՀ ԱԺ Հայաստան – Իրան բարեկամության խմբի նախագահ,
- ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ,
- ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում սոցիալական հանձնաժողովի փոխնախագահ,
- ՀՀ ԱԺ «Սոցիալական պետություն» պատգամավորական խմբի հիմնադիր։
- 14 հունվար 1999 թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է "արտակարգ և լիազոր դեսպան" դիվանագիտական աստիճան։
- 14 հունվար 1999 – 27 դեկտեմբեր 2004 թ. – Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 14 օգոստոս 2001 թ. – 27 դեկտեմբեր 2004 թ. – Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)։
- 13 հունվար 2005 թ. – 19 հունվար 2009 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 2009 թ. հունվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]
- 19 հունվար 2009 թ. – 11 փետրվար 2012 թ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
- 12 մարտ 2012 թ. – 25 սեպտեմբեր 2018 թ. - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 16 մայիս 2013 թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)[3]։ 02 մայիս 2019 թ.-ից նստավայրը՝ Դոհա:
Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թ. – Բնության և հասարակության մասին գիտությունների Միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
- 1998 թ. – Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի իրավագիտության պատվավոր դոկտոր։
Մասնակցություն միջկառավարական հանձնաժողովներին՝[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004թ.-2009թ. Հայ–չինական, հայ-հնդկական, հայ–լիբանանյան միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նախագահ։
- Հայ-ռուսական, հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովների անդամ։
Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թ. – Հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշան:
- 2011 թ. – Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[4]։
- 2011 թ. – «Վահան Թեքեյան» հիմնադրամի ոսկե մեդալ։
- 2009 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- 2009 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության մեջ ունեցած անգնահատելի ներդրումի և հայ դիվանագիտության կայացմանը բերած մեծ նպաստի համար ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից շնորհակալագիր։
- 2007 թ. – «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե մեդալ։
- 2007 թ. – ՌԴ հասարակական պարգևների ազգային կոմիտեի «Մեծն Իշխան Վլադիմիրի» 2-րդ աստիճանի շքանշան։
- 2007 թ. – ՀԱՊԿ 15-ամյակի հոբելյանական մեդալ։
- 2007 թ. – «Չորրորդ համահայկական խաղերի» կազմակերպման համար շնորհակալագիր Համաշխարհային և կազմակերպչական կոմիտեների նախագահների կողմից։
- 2007 թ. – ՀՀ ոստիկանության կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- 2006 թ. – Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի մեդալ։
- 2006 թ. – Հայ-իրանական գիտամշակութային հարաբերություններում ունեցած վաստակի համար ՀՀ ԳԱ նախագահության պատվոգիր։
Դիվանագիտական աստիճանը[խմբագրել | խմբագրել կոդը]
արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուների իմացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ռուսերեն, պարսկերեն, անգլերեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գ. Ղարիբջանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Գ. Ղարիբջանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Գ. Ղարիբջանյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Նախորդող Վահագն Մելիքյան |
Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 16 մայիսի 2013 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Վահագն Մելիքյան |
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 12 մարտի 2012 թ. - 25 Հոկտեմբեր 2018 թ. |
Հաջորդող Մհեր Մկրտումյան |
Նախորդող Հայկ Քոթանյան |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյան 19 հունվարի 2009 թ. — 11 փետրվարի 2012 թ. |
Հաջորդող Վրեժ Գասպարյան |
Նախորդող Ռուբեն Շուգարյան |
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյան 13 հունվարի 2005 թ. — 19 հունվարի 2012 թ. |
Հաջորդող Սերգեյ Մանասարյան |
Նախորդող Վահան Բայբուրդյան |
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 14 հունվարի 1999 թ. — 27 դեկտեմբերի 2004 թ. |
Հաջորդող Կարեն Նազարյան |
|
|