Կարեն Նազարյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Նազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Նազարյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1966(1966-11-29) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ
Զբաղեցրած պաշտոններդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ
Կարեն Նազարյանը կնոջ և Միշել և Բարաք Օբամաների հետ

Կարեն Արշակի Նազարյան (նոյեմբերի 29, 1966(1966-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014-2018)։ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018), Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2019)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1992 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
  • 1993-1994 թթ. աշխատել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում։
  • 1994-1996 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
  • 1996-2002 թթ. - ՄԱԿԺնևի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ։
  • 2000 թ. - Խոշտանգումների և դաժան ու անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ։
  • 2001 թ. - Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ։
  • 2002-2004 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության մրցույթա-ատեսատավորող հանձնաժողովի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ։
  • 2005-2009 թթ. - Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. հուլիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2009 թ. օգոստոսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[2]։
  • 2009-2011 թթ. - ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ։
  • 2012 թ. - ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ։
  • 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից[3]։
  • 2014 թ. մայիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]։
  • 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից[5]։
  • 2018 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[6]։
  • 2019 թվականի օգոստոսի 9-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)[7]։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներին։

Պարգևներ և աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն Նազարյան

28 դեկտեմբերի 2108 թ.
Հաջորդող
Նախորդող
Գեղամ Ղարիբջանյան
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն Նազարյան

2005 - 7 հուլիսի 2009 թթ.
Հաջորդող
Գրիգոր Առաքելյան
Նախորդող
Արմեն Մարտիրոսյան
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Կարեն Նազարյան

10 օգոստոսի 2009 - 22 ապրիլի 2014
Հաջորդող
Զոհրաբ Մնացականյան
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կարեն Նազարյան

22 մայիսի 2014 - 28 դեկտեմբերի 2018
Հաջորդող
Ավետ Ադոնց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ. Նազարյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  2. Կ. Նազարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  3. Կ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Կ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «Կարեն Նազարյանը նշանակվել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան». armenpress.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
  9. Կ. Ա. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ