Միքայել Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Արայի Մինասյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Գործունեություն՝ Արտակարգ և լիազոր դեսպան
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր 1977 հոկտեմբերի 1
Ծննդավայր Երևան
Ամուսին Անուշ Մինասյան
 
Կայք՝ facebook.com/mikayel.minasyan.9

Միքայել Արայի Մինասյան (Հայաստանի Հանրապետույթան արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների թեկնածու): Միքայել Մինասյանը ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում՝ ականավոր բժիշկների և գիտնականների ընտանիքում: Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում՝ 2015թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին: Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: 2015թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի: 2016թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը: Սրբազան Քահայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Հունիսի 25-ին  Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, ապա պատարագ մատուցեց Գյումրիում: Դեսպան Մինասյանը պատմել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կազմակերպչական աշխատանքների և խորհրդի մասին: 2018թ.-ի ապրիլի 4-ին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Բոլոր իրադարձությունները՝ մեկ տեսաշարում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 993-1996թթ. Իտալական գիտական բակալավրիատ, ”Մուրատ-Ռաֆայելյան” վարժարան, Վենետիկ, Իտալիա
  • 1996-2000թթ. Մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ), Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն, Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա
  • 2001-2004թթ. Ասպիրանտուրա, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտ

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999- 2000թթ. Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա Ծրագրի ղեկավար` ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցում, կազմակերպված Իտալիայի ԱԳՆ հետ համատեղ
  • 1999-2002թթ. Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմ, Եվրոպական խորհրդարանի ԵՄ հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարան, Բրյուսել, Ստրասբուրգ ԵՄ հարավային Կովկաս հարաբերությունների գծով խորհրդական
  • 2000-2003թթ. Հայաստանում Միջազգային Եվրոպական շարժման նախապատրաստական հանձնաժողով, Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիր և տնօրեն
  • 2005-2013թթ.  Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում
  • 2007- 2008թթ. ՀՀ Վարչապետի աշխատակազմ Վարչապետի ավագ օգնական
  • 2008- 2012թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
  • 2013-2018թթ․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
  • 2014-2018թթ․ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
  • 2017-2018թթ․ Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2013 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013)[3]։
  • 2015թ. մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
  • 2016թ. մարտի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
  • 2016թ. հոկտեմբերի 24-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ վարպետի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչով
  • 2017թ. դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչով
  • 2018թ. ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մինասյանը հայտնի փիլիսոփա, պատմաբան Միքայել Մինասյանի և Երևանի նախկին քաղաքապետ, ականավոր մտավորական Գրիգոր Հասրաթյանի թոռն է: Նա ճանաչված բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Միքայել Մինասյանն ամուսնացած է ՀՀ նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի հետ, ունի երկու զավակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Միքայել Մինասյան

2008 - 3 նոյեմբերի 2011
Հաջորդող
Վարդան Արամյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Միքայել Մինասյան

9 մարտի 2013 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Մինասյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. Մ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒԽՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին