Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան | |
![]() | |
Գիտական աստիճան՝ | PhD in Political Science? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 16, 1956 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Բարեկամության շքանշան, Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Մխիթար Գոշի մեդալ, pro Merito Melitensi շքանշան, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր |
Էդվարդ Աղվանի Նալբանդյան (հուլիսի 16, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (2008-2018)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թ. ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1988 թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մասնագիտացումը՝ Միջազգային հարաբերություններ
Դիվանագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978-1983 թթ. Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն
- 1983-1986 թթ. ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն
- 1986-1992 թթ. Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական
- 1992-1993 թթ. Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
- 1994-1998 թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպան Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե)
- 1999-14 ապրիլի 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]
- 2000-14 ապրիլի 2008 թթ. Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Փարիզ)
- 2001-2008 թթ. Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Փարիզ)
- 2004-2008 թթ. Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Փարիզ)
- 2006-2008 թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ Նախագահի անձնական ներկայացուցիչ։
- 2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[2]։
- 2012 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[3]։
- 2013 թ. ապրիլի 9-ից 20-ը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։
- 2013 թ. ապրիլի 20-ին վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[4]։
- 2014 թ. ապրիլի 3-ից 15-ը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։
- 2014 թ. ապրիլի 15-ին վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[5]։
- 2016 թ. սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։
- 2016 թ. հոկտեմբերի 3-ին վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրև Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց։ Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը։ Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ԱԳնախարարի պաշտոն զբաղեցնող Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում, անդրադառնալով արցախյան հիմնախնդին, հայտարարել է հետևյալը.
Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը[6]:
Նալբանդյանի այդ հայտարարությունը հայկական հասարակության մեջ խիստ քննադատության առարկա է դարձել, ընդհուպ մինչև Նալբանդյանի նկատմամբ ատելության դրսևորումները[6]:
Պարգևններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 թ. - ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշան
- 2001 թ. - Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի կոմանդոր
- 2001 թ. - Մխիթար Գոշի մեդալ
- 2003 թ. - Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշան
- 2011 թ. - Պատվո լեգիոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան (Grand Officier de la Legion D'honneur)
- 2012 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[7]
- 2015 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[8]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Նալբանդյանի կինն է Նատալիա Նալբանդյանը: Ունեն մեկ դուստր[9]:
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի և արաբերենի։ Ամուսնացած է, ունի դուստր։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող ---- |
Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյան 1994 - 1999 թ. |
Հաջորդող - |
Նախորդող ---- |
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյան 1999 - 15 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող Վիգեն Չիտեչյան |
Նախորդող Վարդան Օսկանյան |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյան 2008 թ. ապրիլի 15-ից - 2018 |
Հաջորդող Զոհրաբ Մնացականյան |
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. Նալբանդյանի մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին
- ↑ Է. Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին
- ↑ Է. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին
- ↑ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 6,0 6,1 Նալբանդյանը հայտարարում է Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Է. Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով է Էդվարդ Նալբանդյանի կինը
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ արտաքին գործերի նախարարներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» լրիվ մեդալակիրներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Եգիպտոսում Հայաստանի դեսպաններ
- Խորհրդային դիվանագետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ