Արմեն Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Մելքոնյան
Ծնվել էհունիսի 19, 1958(1958-06-19) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Արմեն Աշոտի Մելքոնյան (ծնվ. հունիսի 19, 1958 թ., Երևան), հայ դիվանագետ, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1984 թթ. - աշխատել է որպես արաբերենի թարգմանիչ Եմենի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում:
  • 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ սպայի կոչումով։
  • 1988-1992 թթ. - աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող։
  • 1991 թվականից - ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս։
  • 1992-1993 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության գլխավոր մասնագետ։
  • 1993-1994 թթ. - ՀՀ Նախագահի օգնական։
  • 1994 թ. - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության 1-ին քարտուղար։
  • 1994-1997 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, ապա՝ խորհրդական։
  • 1997-1998 թթ. - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ։
  • 1998-2000 թթ. - Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
  • 2001-2002 թթ. - աշխատել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջազգային կապերի բաժնի վարիչ։
  • 2002-2006 թթ. - Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
  • 2006 թ. - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական։
  • 2006-2009 թթ. - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ։
  • 2009 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]:
  • 2010 թ. մարտի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ[2]:
  • 2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Աֆրիկյան միությունում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։
  • 2010 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]:
  • 2010 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]:
  • 2015 թ. հուլիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Ռուբեն Կարապետյան
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Արմեն Մելքոնյան

22 հուլիսի 2009 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]