Հալեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հալեպ
արաբ․՝ حلب‎‎
Հալեպի ընդհանուր տեսարաններ

Հալեպի միջնաբերդ • Հին Հալեպ
Հալեպի Մեծ մզկիթ • Պարոն հյուրանոց
Սուրբ Եղիա Մարոնի Մայր Եկեղեցի • Քուեյք գետ
Հալեպի համայնապատկեր
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՀալեպի մարզ
Հիմնադրված էմ․թ․ա․ 5 հազարամյակ թ.
Առաջին հիշատակումմ. թ. ա. 2500
Մակերես190 կմ²
ԲԾՄ379 մ
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն2․301․570 մարդ (2005)
Տեղաբնականունհալեպցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ021
Պաշտոնական կայքaleppo-city.gov.sy (արաբ.)
Հալեպ (Սիրիա)##
Հալեպ (Սիրիա)

Հալեպ (Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբյուրներում‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբ․՝ حَلَب‎‎, արևմտահայերէն՝ Հալէպ), Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաք[1]։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն էր. նախքան Սիրիական ճգնաժամը տարբեր գնահատականներով այստեղ ապրում էր 40-60 հազար հայ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա․ 10-րդ դարին։ Հնում կոչվել է Հալաբ (այժմ արաբերենում շարունակվում է այդպես կոչվել)․ ոմանք գտնում են, որ այդ անվանումն ունի խեթական ծագում։ Անտիկ շրջանում հայտնի է եղել Բերոյա անունով։

Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև Բերիա, Տիրերիա, Խալիպոն, Խաղաբ անուններով։ Եվրոպայում օգտագործվել է անվանման իտալերեն Aleppo ձև[2]։

Հալեպի հայ համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին։ Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ։ Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ։ Նրանց ձեռքում էին Հալեպի մաքսատունն ու փողերանոցը։ XVII դ. վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգային տարանցիկ առևտրում Հալեպի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ)։ Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը։ Եվրոպական վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից։ 1880-90-ական թթ. հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործության, տեքստիլի, պղնձագործության, կաշեգործության և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը։ Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր։ Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից։

Հայերը Հալեպում ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ։ XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ։ Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ։ XIX դ. 40-ական թթ. Հալեպում գործել է հայկական չորս տարրական դպրոց։ 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը։ 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները։ 1930-ական թթ. կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկական միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց։ Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Կարեն Եփփե Ազգ․ Ճեմարանը, Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները։ Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Ազգ․Հայկազյանը,Ազգ․Սահակեանը,Ազգ․ Զաւարեանը,Ազգ․ Կիւլպէնկեանը, Ներսեսյանը և այլն։ Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ։ Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից),Ս․Օ․Խաչը (1919-ից) Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները,«Բ․Կանաչեան» երաժշտանոցը, ինչպես նաև « Արխիլ Կորքի» և «Մարտիրոս Սարյան» ակադեմիաները և Ս. Ասլամազյանի անվան լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը,«Սարդարապատ» և «Շուշի» պարախումբերը։ Հալեպում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը։ Հալեպում 1877-ին լույս տեսած արաբական «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականն ունեցել է հայկական բաժին։ Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբերական։ 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ. պատմ. տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը։

Եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալեպի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17
(63)
21
(70)
31
(88)
34
(93)
41
(106)
47
(117)
46
(115)
43
(109)
41
(106)
37
(99)
30
(86)
18
(64)
47
(117)
Միջին բարձր °C (°F) 10.3
(50.5)
12.6
(54.7)
16.9
(62.4)
22.6
(72.7)
28.7
(83.7)
33.6
(92.5)
36.2
(97.2)
36.1
(97)
33.2
(91.8)
27.0
(80.6)
16.8
(62.2)
11.9
(53.4)
23.8
(74.9)
Միջին ցածր °C (°F) 1.7
(35.1)
2.4
(36.3)
5.0
(41)
8.9
(48)
13.5
(56.3)
18.1
(64.6)
20.9
(69.6)
20.9
(69.6)
17.3
(63.1)
12.4
(54.3)
6.4
(43.5)
3.3
(37.9)
10.9
(51.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −13
(9)
−10
(14)
−7
(19)
−2
(28)
0
(32)
9
(48)
16
(61)
15
(59)
7
(45)
5
(41)
−3
(27)
−8
(18)
−13
(9)
Տեղումներ մմ (դյույմ) 60.3
(2.374)
52.0
(2.047)
46.1
(1.815)
33.6
(1.323)
17.9
(0.705)
2.3
(0.091)
0.1
(0.004)
0.3
(0.012)
2.2
(0.087)
19.2
(0.756)
35.2
(1.386)
59.6
(2.346)
328.8
(12.946)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 13 14 10 7 4 1 0 0 1 4 7 11 72
Միջին ամսական արևային ժամ 120.9 140.0 198.4 243.0 319.3 366.0 387.5 365.8 303.0 244.9 186.0 127.1 3001,9
Աղբյուր #1: World Meteorological Organization[3], Hong Kong Observatory (sun 1961–1990)[4]
Աղբյուր #2: BBC Weather (record highs and lows)[5]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյուրմեյան Ա., Պատմություն Հալեպի հայոց, հ. 3, Փարիզ, 1950։
  • Թոփուզյան Հ.Խ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986։
  • Քորթոշյան Ր., Հալեպի արձանագրությունները, Երևան, 2013։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «World Weather Information Service – Aleppo». World Meteorological Organization. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Climatological Information for Aleppo, Syria». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Average Conditions Aleppo, Syria». BBC Weather. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 48