Սերգեյ Մանասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Մանասարյան
Ծնվել էփետրվարի 25, 1959(1959-02-25) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայեր
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ

Սերգեյ Մանասարյան Հենրիկի (փետրվարի 25, 1959(1959-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1988 թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում։
  • 1988 թ. Պետպլան, այնուհետև՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ որպես փոխվարչապետի օգնական։ Այնուհետև Սերգեյ Մանասարյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար։
  • 1996 թ. ՀՀ ԱԳՆ, նշանակվել՝ փոխարտգործնախարար
  • 1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում։
  • 2005-2010 թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան։ Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Օմանում։
  • 2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[2]։
  • 2012 թ. փետրվարի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[4]։
  • 2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)[5]։

Պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշանով[փա՞ստ]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր[փա՞ստ]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
ՀՀ Կառավարության քարտուղար-նախարար
Սերգեյ Մանասարյան

Հաջորդող
-
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում, Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիայում, Սոցիալիստական Եթովպիայում, Սուդանի Դեմոկրատական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Սերգեյ Մանասարյան

1999 - 2005
Հաջորդող
Ռուբեն Կարապետյան
Նախորդող
Սևդա Սևան
Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Սերգեյ Մանասարյան

2005 - 2010
Հաջորդող
Արսեն Սհոյան
Նախորդող
-
Օմանի Սուլաթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Սերգեյ Մանասարյան

2000 - 2012
Հաջորդող
Ֆադեյ Չարչօղլյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սերգեյ Մանասարյան

10 փետրվարի 2016 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]