Վահագն Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Մովսիսյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1961(1961-09-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 10, 2008(2008-06-10) (46 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1983)
Մասնագիտությունդիվանագետ
Ծնողներհայր՝ Վլադիմիր Մովսիսյան

Վահագն Վլադիմիրի Մովսիսյան (սեպտեմբերի 15, 1961(1961-09-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 10, 2008(2008-06-10), Պեկին, Չինաստան), ՀՀ պետական գործիչ, դիվանագետ։ Պետական և քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի ավագ որդին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978-1983 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը։
  • 1983-1986 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրան։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։ Ավելի քան 15 հրատարակությունների հեղինակ։
  • 1989-1990 թթ. - սովորել և ավարտել է ԽՍՀՄ Կառավարությանն առընթեր Կոմերցիայի բարձրագույն դպրոցը (ք. Մոսկվա)։
  • 1991-1993 թթ. - սովորել և ավարտել է Ժողովրդական տնտեսության ակադեմիան (ք. Մոսկվա)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1988 թթ. - աշխատել է «Հայգյուղմեքենա» գիտաարտադրական միավորումում որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1988-1989 թթ. - աշխատել է «Հայգազարդ» պետական ձեռնարկությունում որպես վարչության պետի տեղակալ։
  • 1989-1991 թթ. - աշխատել է «Հայգազարդ» պետական ձեռնարկությունում որպես վարչության պետ։
  • 1991 թ. - «Պրոմեթևս» ընկերության վարչության պետի տեղակալ։
  • 1991-1992 թթ. - «Պրոմեթևս» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 1993 թ. - «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության Ռուսաստանի մասնաճյուղի տնօրեն։
  • 1993-1995 թթ. - «ՄՎՄ-ինվեստ» ընկերության նախագահ։
  • 1995-1997 թթ. - «Արդշինբանկ» ՓԲԸ մասնաճյուղի կառավարիչ։
  • 1997-2000 թթ. - «Արդշինբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն։
  • 2000-2007 թթ. - ՀՀ վարչապետին կից Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար։
  • 2000-2007 թթ. - ՀՀ վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցող խորհրդի քարտուղար։
  • 2007 թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նրա լիզորությունները՝ որպես Զարգացման հայկական գործակալության տնօրեն, վաղաժամկետ դադարեցվել են[1]։
  • Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի անդամ։

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. օգոստոսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 2008 թ. հունիսի 10-ին, Պեկինում՝ սրտի անբավարարությունից։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Զարգացման հայկական գործակալության տնօրեն
Վահագն Մովսիսյան

2000-29 օգոստոսի 2007 թ.
Հաջորդող
Տիգրան Մավրի Դավթյան
Նախորդող
Վասիլի Ղազարյան
Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Վահագն Մովսիսյան

1 սեպտեմբերի 2007 - 10 հունիսի 2008
Հաջորդող
Արմեն Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]