Վլադիմիր Մովսիսյան
Վլադիմիր Մովսիսյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1958) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1969) |
Գիտական աստիճան՝ | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 12, 1933 |
Ծննդավայր | Շենավան, Սպիտակի շրջան |
Վախճանի օր | նոյեմբերի 5, 2014 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զավակներ | Վահագն Մովսիսյան |
Պարգևներ |
Վլադիմիր Միհրանի Մովսիսյան (նոյեմբերի 12, 1933, Շենավան, Սպիտակի շրջան - նոյեմբերի 5, 2014, Երևան, Հայաստան[1]), ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004): ՀԳԳԱ ակադեմիկոս (1997): Պատվավոր պրոֆեսոր (2000):
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։
- 1969 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1959-1967 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
- 1978-1984 թվականներ - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։
- 1984-1990 թվականներ - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
- 1986-1988 թվականներ - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ։
- 1988-1990 թվականներ - Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ։
- 1990 թ. հունվարից - արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ։
- 1991 թ. դեկտեմբերից - 1996 թ. - ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ։
- 1996 թ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։
- 1996-1999 թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարար։
- 1999-2004 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական։
- 2004 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
- 2004 թվականից - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
- 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
- 2012 թվականից - ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
- 1969-1973 թթ. - ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար,
- 1973-1974 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ։
- 1974-1975 թթ. - ՀԿԿ Ստեփանավանի շրջկոմի առաջին քարտուղար։
- 1975-1978 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ։
- 1990 թ. ապրիլ - հոկտեմբեր ամիսներին - ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
- ՀԽՍՀ 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
- 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններում առաջադրված է եղել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
Պարգներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թ. - Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- 2000 թ. - պրոֆեսոր։
- 2000 թ. - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր։
- 1999 թ. - Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ։
- Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (կրկնակի)։
- 1966 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով։
- 1999 թ. - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
- 2002 թ. - Հայ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի։
- 2002 թ. - ԼՂՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
- 1994 թ. ճանաչվել է Շուշիի, 2001 թ.՝ Երևանի, 2003 թ.՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի։
- 2013 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]։
- 2002 թվականից Շենավան գյուղի դպրոցը կրում է Վլադիմիր Մովսիսյանի անունը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողի ճակատագրով։ Մտորումներ տքնության, 2-րդ լրացված և վերամշակված հրատարակչություն, Երևան, 2001։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Հենրիկ Թարջումանյանը որպես ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստր |
ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մովսիսյան 1985—մայիսի 1990 |
Հաջորդող Շավարշ Ալեքսանյան |
Նախորդող Սուրեն Հարությունյան |
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյան 1990 ապրիլ—հոկտեմբերի 1990 |
Հաջորդող Ստեփան Պողոսյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ Վլադիմիր Մովսիսյան 1991 դեկտեմբեր—1996 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Ռաֆայել Բագոյանը որպես ՀՀ աշխատանքի, սոցիալական ապահովության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Վլադիմիր Մովսիսյան 1996 սեպտեմբեր—1996 նոյեմբեր |
Հաջորդող Ռուդիկ Ղուկասյան |
Նախորդող Աշոտ Ոսկանյան |
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյան 1996—1999 |
Հաջորդող Գագիկ Շահբազյան |
|
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 43)։ ![]() |
Կատեգորիաներ:
- ԽՄԿԿ անդամներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Շենավան գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 2014 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գյուղատնտեսներ
- Հայ կոմունիստներ
- ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- ՀՀ գյուղատնտեսության նախարարներ
- Գեղարքունիքի մարզպետներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ