Ալեքսանդր Խատիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խատիսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Խատիսյան
Khatisian.jpg
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ապրիլի 27, 1919 - Մայիսի 5, 1920
Նախորդող Հովհաննես Քաջազնունի
Հաջորդող Համո Օհանջանյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար
Փետրվարի 15, 1919 - Մայիսի 5, 1920
Նախորդող Սիրական Տիգրանյան
Հաջորդող Համո Օհանջանյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Հանրային խնամատարության և աշխատանքի նախարար
Հունվարի 26, 1919 - Փետրվարի 7, 1919
Նախորդող Արամ Մանուկյան
Հաջորդող Սահակ Թորոսյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար
Հունվարի 26, 1919 - Ապրիլի 27, 1920
Նախորդող Արամ Մանուկյան
Հաջորդող Սարգիս Մանասյան
Դրոշ
Ալեքսանդրապոլի քաղաքապետ
1917 - 1918
Դրոշ
Թիֆլիսի քաղաքապետ
1910 - 1917
Նախորդող Վասիլի Չերքեզով
Հաջորդող Բենիա Չխիկվիշվիլի
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1][2]
Կրթություն՝ Մոսկվայի կայսերական համալսարան[1] և Խարկովի ազգային համալսարան[1]
Գիտական աստիճան՝ բժշկության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքագետ, բժիշկ և գրող
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր մարտի 10, 1945(1945-03-10)[3][1][2] (71 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ
Թաղված Պեր Լաշեզ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Armenia (1918–1922).svg Հայաստանի Առաջին Հանրապետություն և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա

Ալեքսանդր Հովհաննեսի Խատիսյան (փետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 10, 1945(1945-03-10)[3][1][2], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ), հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ։

Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների և հայերենից թարգմանությունների հեղինակ է։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին խոշոր ազնվականի ընտանիքում։

1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897 թվականին գերազանցությամբ ավարտում է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բերլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։

Խատիսյանը գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։

Կյանքը Թիֆլիսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին վերադառնում է Թիֆլիս ու սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ 1902 թվականին ընտրվում է Քաղաքային դումայի նախագահ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ։ Մասնակցում է 1905 թվականի հեղափոխությանը։

1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական է, 1910-1917 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ 1912 թվականին Խատիսյանը հանդես է եկել որպես վկա Սանկտ-Պետերբուրգում ընթացող Դաշնակցության գործով։

1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

044 aleksander khatisyan.jpg

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն էր։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915 - 1917 թվականներին ընտրվում է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ։

1916 թվականի դեկտեմբերին մասնակցել է Գ. Ե. Լվովի կազմակերպած քննարկմանը Մոսկվայում, որի ընթացքում քննարկվել է կայսերը գահընկեց անելու հարցը։ Լվովի առաջադրանքով փոխանցել է իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին, ով այդ ժամանակ եղել է Կովկասի փոխարքա, զբաղեցնել կայսեր տեղը հեղաշրջումից հետո[4]։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվում է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարում է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917 թվականի հոկտեմբերի 17-ը), նախագահում է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917 թվական), մասնակցում է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 թվականի հունիս, Թիֆլիս)։ 1917 թվականի վերջին տեղափոխվում է Հայաստան, ընտրվում Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։

1918 ապրիլին նշանակվում է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում (փետրվարին) և Բաթումում (մայիսին)։

Առաջին Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Խատիսյանը, Քրիստափոր Արարատյանը զորահանդեսի ժամանակ

Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (մայիսի 28) հետո Խատիսյանը Քաջազնունու հետ ստորագրում է Բաթումի խաղաղության պայմանագիրը (հունիսի 4

1918 նոյեմբերին նշանակվում է արտաքին գործերի նախարար։

Վարչապետի պաշտոնի ստանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը։ Կառավարության առջև, բնականաբար, դեռ ծառացած էին մի շարք պետական և ազգային լուրջ հիմնախնդիրներ, որոնցից ամենակարևորները՝ սահմանների ընդարձակման և ներգաղթի խնդիրներն ու տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն էին։ Պակաս կարևոր չէր երկաթուղու բարեկարգման գործը. կառավարությունը դրսից մասնագետներ հրավիրեց, խոշոր վարկեր բացվեցին:Ակտիվ էր նաև քաղաքական կյանքը՝ մարտի 12-ին կառավարությունը որոշեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Դա առաջին պառլամենտական ընտրությունն էր, քանզի առաջին օրենսդիր մարմինն ընտրովի չէր։ Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմք ընդունվեց համառուսաստանյան Սահմանադիր ժողովի ընտրական օրենքը. երկիրը դարձավ մեկ ընտրական շրջան, թուրքահայերին ևս ընտրելու իրավունք տրվեց։ Ձևավորվեց նոր խորհրդարանը՝ դաշնակցական մեծամասնությամբ, այն հռչակեց նոր կառավարության կազմը՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար Ա. Խատիսյանի գլխավորությամբ։

Կառավարության խնդիրները հետևյալն էին՝ ստեղծել շատ մատչելի պետական վարկեր՝ տնտեսության համար կարևորություն ներկայացնող մի շարք ձեռնարկություններ շահագործելու համար, պետական օգնություն ցույց տալ արհավիրքներից տուժած աշխատավոր դասակարգին, ամեն կերպ խրախուսել մասնավոր կապիտալի մուտքը, կիրառել հնարավորինս արդյունավետ հարկային մեխանիզմներ, զարկ տալ մասնագիտական կրթությանը։ Ինչ վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, ապա կառավարությունը խնդիր դրեց՝ հարևան պետությունների հետ սահմանային վեճերը երբեք չլուծել զենքի միջոցով:Պետությունը զարգանում ու կատարելագործվում էր. շատ բան էր փոխվել Հայաստանում. պետական միջոցներով կազմակերպվում էր աղի արտադրությունն ու վաճառքը, բացվել էր Կարս-Բաթում խճուղին, ստեղծվել էր ժողովրդական տնտեսության նախարարությունը, որը պետք է անմիջականորեն զբաղվեր տնտեսության զարգացմամբ, լուրջ միջոցառումներ էին ձեռնարկվել կրթական-մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ։

Խատիսյանի կառավարության օրոք էր, որ բացվեց Հայաստանի համալսարանը։ Հովհաննես Թումանյանի /հայ գրողների միության նախագահ/ դիմումի հիման վրա հայ գրողներին, որպես նպաստ, հատկացվեց 100 հազար ռուբլի։ Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա։ Խատիսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամների տպագրությանը։ Կառավարությունը ժողովրդին բաժանեց 332 660 փութ սերմացու:Բացվեց երդվյալ ատենակալների դատարանը։


ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Sargis-Manasyan.JPG Սարգիս Մանասյան ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար ՀՅԴ
003 grigor jaghetyan.jpg Գրիգոր Ջաղեթյան ՀՀ Ֆինանսների նախարար Անկուսակցական
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հարություն Չմշկյան ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հայ ժողովրդական կուսակցություն
013 sahak torosyan.jpg Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
057 chritophor vermishev.png Քրիստափոր Վերմիշև ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն

1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Abraham-Gyulkhandanyan.jpg Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Sargis-Araratyan.jpg Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ
010 avetik sahakyan.jpg Ավետիք Սահակյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար ՀՅԴ
Nikol Aghbalyan.jpg Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Abraham-Gyulkhandanyan.jpg Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
118 artashes chilingaryan.jpg Արտաշես Չիլինգարյան ՀՀ Արդարադատության նախարար ՀՅԴ
123 arshak jamalyan.jpg Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար ՀՅԴ
119 artashes babalyan.jpg Արտաշես Բաբալյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Sargis-Araratyan.jpg Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
Nikol Aghbalyan.jpg Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
003 grigor jaghetyan.jpg Գրիգոր Ջաղեթյան Պետական վերահսկող Անկուսակցական

1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը[5]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ։ Ի դեպ, այն ժամանակ, երբ Վրաստանում, Ադրբեջանում բոլշևիկները ենթարկվում էին անողոք հալածանքի, Խատիսյանի կառավարությունը նրանց ազատ աշխատելու և ապրելու հնարավորություն էր տվել։ Այսպիսով, մայիսի 5-ին, երբ արդեն առկա էր կառավարական ճգնաժամը, գումարվեց խորհրդարանի արտակարգ նիստ։ Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին։ Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը։

Խատիսյանը ԱՄՆ գեներալ Հարբորդի հետ

1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

059 aleksander khatisyan.jpg

Տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-1923 թվականներին մասնակցում է Լոզանի կոնֆերանսին՝ ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում։ Անդամակցել է հայկական ու ռուսական հասարակական կազմակերպություններին։

1926 թվականին Եղբայրական օգնության կոմիտեի նախագահի մտերիմներից էր, մեծապես աջակցել է Հայաստանին 1926 թվականի երկրաշարժից հետո։ 1926-1928 թվականներին անդամակցել է նաև «Ռուսական մշակույթի ընկերների օջախ» կոմիտեին։ Դասախոսել է Ռուսական ժողովրդական համալսարանում։ Հանդիսացել է «Իլյուստրիրովաննայա Ռոսսիա» պարբերականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա (ք. Պորտու)։ 1944 թվականին Խատիսյանին ձերբակալում են՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրելով նրան գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատում նրան՝ փաստերի բացակայության պատճառով։

Մահացել է 1945 թվականի մարտի 10-ին Փարիզում։

Անդամակցությունը մասսոնական օթյակներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատիսյանը անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպություններին։1924—1931 թվականներին անդամակցել է Հյուսիսային աստղ օթյակին, 1931—1937 թվականներին՝ Ֆրանսիայի Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան օթյակին[6]։ 1932 թվականին անդամակցել է «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին[7]։

Տպագիր Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Պէյրութ, 1930, 1968
  • Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան, 1908 թվականի նոյեմբերի 30։ Կ. Պ. Կոզլովսկու տպարան, 1909
  • Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915 - 1916։ Լիբերմանի տպագրություն, 1917
  • Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, 487 էջ, - [1]
  • Քաղաքապետի մը յիշատակները, Պէյրութ, 1991, 406 էջ, - [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 5. — էջ 35.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005. — հատոր 5. — էջ 513.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. А.И. Спиридович - Великая Война и Февральская Революция, 1914-1917
  5. Համո /Համազասպ/ Օհանջանյան
  6. ПАРИЖ. ЛОЖА СЕВЕРНАЯ ЗВЕЗДА
  7. ПАРИЖ. ДЕРЖАВНЫЙ КАПИТУЛ СЕВЕРНАЯ ЗВЕЗДА

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 35 CC BY-SA icon 80x15.png