Նիկոլ Աղբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Աղբալյան
Nikol Aghbalyan.jpg
Ծնվել է մարտի 24, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 15, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}}) (72 տարեկանում)
Մահվան վայր Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան
Ազգություն հայ
Կրթություն Ներսիսեան դպրոց, Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Մոսկվայի պետական համալսարան, Լոզանի համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտություն գրականագետ, հասարակական գործիչ և գրականագետ
Աշխատավայր Մուրճ, Հորիզոն և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Անդամություն Վերնատուն
Nikol Aghbalyan Վիքիպահեստում

Նիկոլ Պողոսի Աղբալյան (մարտի 24, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}}), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}}), Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան), հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1873 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921–ին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը [1][2]։

Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին Բեյրութում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։

Աղբալյանի Խոսքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։ Aquote2.png
Aquote1.png Այստեղ ոչ թէ անձնական եւ նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր եւ Ծրագիր Կանոնագրի միութիւնը՝ համընթաց։ Aquote2.png
Aquote1.png Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը։ Aquote2.png
Aquote1.png … Մեր անհատապաշտ դարում յաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու, թէ ընկերութիւնը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պէտք է սիրով կատարել, կա՛մ արդարութեամբ: Լաւ է, անշո՛ւշտ, որ սիրով կատարուի, այն ժամանակ հաշիւ չի պահուի, ինչպէս մայրն իր երեխայի հանդէպ, բայց գոնէ արդարութեամբ պէտք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնութեան մասին, կամովին առած լուծ՝ կեանքի ակօսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին եւ շատ զգայուն, սէրն անշուշտ ամենագէտ է եւ կարող է ամէն սուր անկիւն մաշել մեղմօրէն, բայց սէրն այնքան նոյնացած է հիմա սեռի հետ, որ անտեսւում է եւ մարդու աչքին երեւում է, որ կարող է կորցնել իր թարմութիւնը: Մարդը սիրելով կին պէտք է առնել եւ ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մէջ: Երբ մարդը սիրուի կնոջ մէջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձեւը եւ ոչ շպարը… Aquote2.png
Aquote1.png Երկար ապրելու չէք. ամենաշատը հարիւր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չէք. ա՛յս է, որ կայ. յետոյ գալու է յաւերժական խաւար եւ հանգիստ: Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան. հաշտ ու համերաշխ: Եթէ մարդիկ սովորութիւն դարձնեն վշտի, բարկութեան, սրտնեղութեան եւ սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջեւները մահ կայ՝ ամէն ինչ կը դիւրանայ եւ անսահման ներողամտութեամբ կը համակուեն ու թեթեւ կþապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունօրէն բարձրացնում է ամէն մի վայելքի եւ հաճոյքի արժէքը: Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է եւ վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանաւանդ մեր սիրածին: Aquote2.png
Aquote1.png Ինչ պիտի տար սրտնեղութիւնը, վիրաւորանքը, անուշադրութիւնը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խօսքը, յարգանքի պակասը, հնարաւորի մերժումը եւ սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակութիւնը. յաւիտեան ապրելո՞ւ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դիւրի՞ն է լաւ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դէպի մահ, ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մէջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրայ չգուրգուրանք, իրար չսիրենք, խէթ-խէթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով աւելի դանդա՞ղ պիտի վարէ տիեզերքը մեզ դէպի մահ, նա, որ չգիտէ իսկ, թէ մարդիկ սիրել ու ապրել գիտեն»…։ Aquote2.png


Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանասէրի յուշագիրը» (1937-38)
  • «Պատմութիւն հայոց գրականութեան» (1944)
  • «Ամբողջական երկեր», 4 հատոր (1959-1970)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գառնիկ Անանյան, Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Նիկոլ Աղբալյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-24 
  2. «ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍԻ ԱՂԲԱԼՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2017-03-24