Վերնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերնատան անդամները Թումանյանի հարկի տակ

Վերնատուն, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու (հիմնականում՝ հինգշաբթի և շաբաթ օրերը[1])։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։ «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության» հիմնաքարը։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատան մշտական անդամներն էին՝

Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։

Հիմնահարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատանը քննարկվում էին․

  • Գրողի և քննադատության կապի խնդիրներ,
  • Գրականության տեսության խնդիրներ,
  • Գրական և գրողների կազմակերպություն հիմնելու խնդիրներ,
  • Տարբեր ազգերի պատմության խնդիրներ,
  • Գրական ընթացիկ կյանքին վերաբերող խնդիրներ։

Ըստ գրականագետ Արամ Ինճիկյանի՝ Վերնատանը քննարկվում էին նաև․

  • Գրական նախորդների վերագնահատություն,
  • Հայ դասական գրականության արժեքների վերհանում և լավագույն ավանդույթների զարգացում,
  • Համաշխարհային դասական գրականությունը՝ որպես ուղենիշ,
  • Ժողովրդական բանահյուսությունը՝ որպես հիմք և ներշնչարան,
  • Գրականության ժողովրդայնություն[2]։

Գրական նախորդների վերագնահատության խնդրին Թումանյանն անդրադարձել է «Միքայել Նալբանդյանի հիշատակին» հոդվածում․ «Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այն ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար՝մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով»։


Գրականություն «Վերնատան» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար «Վերնատան» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Նալբանդյան, Վերնատուն (1974-1976)[3][4], որտեղ պատկերված են.

Նկարում պատկերված որոշ գործիչներ Վերնատան գոյության տարիներին արդեն ողջ չէին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուսաննա Հովհաննիսյան «Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ․)» էջ 30
  2. Սուսաննա Հովհաննիսյան «Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ․)» էջ 31
  3. «Это работа кисти художника Дмитрия Налбандяна "Вернатун" (1974-76 гг.).» 
  4. https://www.flickr.com/photos/65903724@N04/8667378654 
  5. «Вечер, посвященный истории картины Д. Налбандяна «Вернатун»» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]