Զեյթունի ապստամբություն (1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբություն
Զեյթունի ապստամբություն
Համիդյան կոտորածներ

Հուշարձան նվիրված Զեյթունի հայերին, Հալեպ, Սիրիա
Թվական 1895-1896 թթ.
Վայր Զեյթուն գավառ, Արևմտյան Հայաստան
Պատճառ Զեյթունցիների կիսանկախ վիճակի վերացում
Արդյունք Հայերի հաղթանակ, եվրոպական երկրների միջամտություն 10.000 հայերի սպանություն[1]
Տարածքային
փոփոխություններ
Թուրքական զորքի ետ քաշում Զեյթունից
Հակառակորդներ
Հայ
Հայդուկներ
Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Աղասի (Կարապետ Թուր-Սարգսյան)
Նազարեթ Չավուշ
Էդհեմ փաշա
Ալի Բեյ
Կողմերի ուժեր
1.500-6.000 30.000 կանոնավոր զորք

Զեյթունի 1895 ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին։ Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան

Ռազմական գործողությունների սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու (Գարուն Աղասի) գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։ Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։

1895 թվականի նոյեմբերին Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ։ Դեկտեմբերի սկզբին ընթացող անհավասար մարտերում հայերը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ապստամբների շարքերը մի պահ նոսրացան։ Բայց ալեզարդ իշխան Կարապետ Բասիլոսյանը, կոչ անելով կռվել մինչև վերջին շունչը, կարողացավ մարտիկներին կրկին տանել գրոհի։ Թշնամին տվեց ավելի քան հազար սպանված և նահանջեց։ Զեյթունցիները, շրջապատված լինելով մոտ 4 ամիս, չունենալով բավարար սննդամթերք և զինամթերք, քաջաբար դիմադրում էին։

Արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա։ Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպում կնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է

  • զորքերը հետ քաշել Զեյթունից
  • ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը
  • Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։

Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 684