Պերճ Արմենակի Զեյթունցյան (հուլիսի 18 , 1938 (1938-07-18 ) [1] , Ալեքսանդրիա , Եգիպտոս - օգոստոսի 21 , 2017 (2017-08-21 ) [2] [1] , Երևան , Հայաստան ), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամներ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989 ), պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ[3] ։
Ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում , որն ավարտել է 1956 թվականին ոսկե մեդալով[3] : 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժինը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում։
1953 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի առաջին պատմվածքը՝ «Նվեր»։ 1956 թվականին հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն «Նրա առաջին ընկերը»։ 1956 թվականին գրողին շնորհվել է Հայաստանի երիտասարդական փառատոնի I մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ երիտասարդական փառատոնի II մրցանակ՝ արծաթե մեդալ[3] ։
1965 -1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986 -1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991 -1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը [3] :
Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն , անգլերեն , ֆրանսերեն , արաբերեն [4] [5] ։
1986 - ստացել է Գրողների միության Գ. Սունդուկյանի անվան մրցանակ,
1987 - ընտրվել է Հռոմի «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ,
1989 - ստացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում,
1998 - արժանացել է Մովսես Խորենացու անվան մեդալի ,
1999 - «Խոր վիրապ» պիեսի համար ստացել է պետական մրցանակ,
2003 - արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկազուն Ուզունյան» գրական մրցանակի լավագույն արձակ ստեղծագործության համար («Մի նայիր հայելուն»),
2004 - հրապարակախոսության համար արժանացել է ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի,
2004 - արժանացել է ՀՀ գրողների միության Լ. Շանթի անվան մրցանակի տարվա լավագույն պիեսի համար («Մահապատիժ հայկական ձևով»),
2005 - Մշակույթի գործիչների համահայկական լիգայի կողմից ստացել է «Հայ արվեստի ասպետ» կոչում,
2005 - ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի ,
2006 – ստացել է Ֆրանսիայի հայ համայնքի «Արարատ» մրցանակ,
2007 - արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի,
2007 - արժանացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի
2007 - Կալիֆոռնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի կողմից ստացել է «Գրիգոր Նարեկացի» մրցանակ,
2008 - ստացել է Միջազգային հայկական «Կարոտ» փառատոնի մրցանակ որպես լավագույն դրամատուրգ,
2008 - ստացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան,
2008 - արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի,
2008 - արժանացել է Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալի,
2008 - պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով,
2009 - ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է «Արվեստի երախտավոր» կոչումը[3] ,
2013 - ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,
2016 - Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[6] :
Նրա առաջին ընկերը (պատմվածքներ), Երևան , 1956, 160 էջ:
Մեր թաղի ձայները (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1959, 152 էջ:
Մեզնից հետո (վեպ), Երևան, 1963, 340 էջ:
Փարիզի համար (պատմվածքներ), Երևան, 1965, 56 էջ:
Կլոդ Ռոբերտ Իզերլի (վեպ), Երևան, 1968, 256 էջ:
Զեյթունցյան Պերճ, Դովլաթյան Ֆրունզե «Երևանյան օրերի խրոնիկա», Երևան, 1971, 159 էջ:
Կատակերգություն առանց մասնակիցների (վիպակներ), Երևան, 1975, 312 էջ:
Արշակ Երկրորդ (վեպ), Երևան, 1977, 532 էջ:
Ամենատխուր մարդը (պիեսներ), Երևան, 1981, 388 էջ:
Իրիկնային հեքիաթներ (պատմվածքներ), Երևան, 1983, 60 էջ:
Մեծ լռություն (պիեսներ), Երևան, 1985, 408 էջ:
Ընտիր երկեր, հատ. 1. «Ամենատխուր մարդը», «Քսաներորդ դարի լեգենդը», «Անավարտ մենախոսություն», «Վերջին խաղը», «Երևանյան օրերի խրոնիկան», Երևան, 1987, 584 էջ:
Ընտիր երկեր, հատ. 2. «Պիեսներ», «Արշակ Երկրորդ» , Երևան, 1987, 608 էջ:
Վերջին արևագալը (վեպ), Երևան, 1989, 656 էջ:
Ցուլերը դեռ այնտեղ են (հրապարակախոսություն), Երևան, 1990, 192 էջ:
Ծնվել է ու մահացել (պիեսներ), Երևան, 1995, 232 էջ:
Մեզանից յետոյ, Պէյրութ , 1998, 352 էջ:
Յիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը, Անթիլիաս , 1999, 96 էջ:
Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր վիրապ (պիեսներ), Երևան, 2001, 138 էջ:
Մի նայիր հայելուն (վիպակ և պիես), Երևան, 2004, 126 էջ:
Ապրենք տասը պատվիրաններով (հոդվածներ, հրապարակախոսություն), Երևան, 2009, 656 էջ:
Ոտքի՛, դատարանն է գալիս, Երևան, 2013, 248 էջ:
Էրսքին Քոլդուել, Տաք գետը, պատմվածքներ, 1962:
Գրեհեմ Գրեն, Խաղաղ ամերիկացին, վեպ, 1963:
Էռնեստ Հեմինգուեյ, Կիլիմանջարոյի ձյուները, պատմվածք, 1963:
Էռնեստ Հեմինգուեյ, Հրաժեշտ զենքին, վեպ, 1972:
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 Perch Zeytuntsyan dies aged 79
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Պերճ Զեյթունցյան, Կենսամատենագիտություն, Երևան, 2010
↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Պերճ Զեյթունցյան» ։ avproduction.am ։ Վերցված է 2016-07-17
↑ «ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է. ՆՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ» ։ www.panorama.am ։ Վերցված է 2016-07-17
↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]» ։ նախագահ.հայ ։ Վերցված է 2016-09-20
Մարգարյան Սիրանուշ, Պատմության ժամանակը / Խմբ. Ս. Սարինյան, Երևան, 2000, 212 էջ:
Ղուլյան Արտակ, Պերճ Զեյթունցյանի արձակը: Սեղմագիր, Երևան, 2005, 22 էջ:
Ղուլյան Արտակ, Երկատման հիմնախնդիրը և նմանակի ֆենոմենը Պերճ Զեյթունցյանի արձակում, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2007, 42 էջ:
Մուրադյան Լիանա, Պերճ Զեյթունցյանի դրամաների լեզուն, Երևան, 2008, 112 էջ:
Սարհատյան Աիդա, Շարահյուսական կապակցման միջոցները և նրանց ոճական արժեքը Պերճ Զեյթունցյանի արձակում, Երևան, 2008, 164 էջ:
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայկական գիր և գրականություն
Գրականություն Գիր Ստեղծագործություններ և աշխատություններ Հնագույն ձեռագրեր Էպոս և առասպելներ Ժանրեր Ուսումնասիրություն Հեղինակների ցանկեր Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² Նոր շրջան 16-18-րդ դարեր 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ 20-րդ դար արդի շրջան Տե՛ս նաև ¹
Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ²
5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան
2008 թվական 2009 թվական 2010 թվական 2011 թվական 2012 թվական 2013 թվական 2014 թվական որևէ մեկը չի պարգևատրվել
2015 թվական Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ
Արամ Ա