Հրաչյա Թամրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Թամրազյան
Tamrazyan.jpg
Ծնվել է դեկտեմբերի 5, 1953(1953-12-05)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել է սեպտեմբերի 3, 2016(2016-09-03)[1] (62 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն բանաստեղծ և թարգմանիչ
Լեզու հայերեն[2]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Հրաչյա Թամրազյան Վիքիքաղվածքում
Հրաչյա Թամրազյան Վիքիդարանում

Հրաչյա Հրանտի Թամրազյան (դեկտեմբերի 5, 1953(1953-12-05), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2016(2016-09-03)[1], Երևան, Հայաստան[3]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-1991 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-1993 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Թամրազյանը գրական−թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների.

  • 1984 - «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1985 - «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1991- Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,
  • 2003 - տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
  • Հայ−ռուսական (սլավոնական) համալսարանի (2003) և Հայաստանի Գրողների միության սահմանած (2005) «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներին՝ թարգմանչական գործունեության համար,
  • 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի,
  • 2010 թ. «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին,
  • 2011 - պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4]։
  • 2012 - շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ[5]:

Գիտական մենագրություններ և ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անանիա Նարեկացի. կյանքն ու մատենագրությունը», 1986 թ
  • «Նարեկյան դպրոցը», 2001 թ
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը», 2004 թ
  • «Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքը», (հայերեն, ֆրանսերեն) 2005 և 2007 թթ
  • «Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը», 2007 թ
  • «Ճառ սրբոյն Գրիգորի Նարկեացւոյ ասացեալ», 2009 թ
  • «Մատենագիրք Հայոց» , Ժ, «Գրիգոր Նարեկացի», կազմող և առաջաբանի հեղինակ, 2008 թ
  • «Մատենագիրք Հայոց» ԺԲ, «Նարեկյան դպրոցը և X դարի հայ մատենագրությունը», կազմող, խմբագիր և մի շարք առաջաբանների և բնագրագիտական հետազոտությունների հեղինակ, 2009 թ
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» (ռուսերեն), 2011 թ

Բանաստեղծական ժողովածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եթե կարոտը կյանքի նշան է», 1982 թ
  • «Ապակե քաղաք», 1985 թ
  • «Ձայների կղզի», 1989 թ
  • «Նոր տոմար», 1991 թ
  • «Աղեղնավոր», 1993 թ
  • «Լռության ծես», 1995 թ
  • «Պաշարված ամրոց», 1999 թ
  • «Զվարթ գիտություն», 2001 թ
  • «Հարասություններ», 2003 թ
  • “Ars poetica”, 2007 թ
  • «Ասացող երկիր», 2007 թ
  • «Մայր հղացք», 2008 թ
  • «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», 2010 թ
  • «Սրբազան խավար», 2011 թ

Թարգմանչական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]